⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... «Գերանի» հրթիռային անօդաչուները ամբողջ օրը հարձակվել են Կիևի մոտ գտնվող էներգետիկ ենթակառուցվածքների վրա Ինչ են հուշում Կիեվի կամուրջներին հասցվող ինտենսիվ հարվածները Մոսկվայի հերթական պայմանը Փաշինյանին Սելարայանը ունի հայկական արյուն ու գենետիկա, նա իր պարտքն արդեն կատարել է. Մելիքյան Ցավեցրին ու նեղացրին Մխիթարյանին. Մելիքյանը` Հենրիխ Մխիթարյանի` Հայաստանի հավաքականից հեռանալու մասին «Վերջապես...».AS պարբերականը` Ռանոսի նորամուտի և առաջին գոլի մասին. Ռուսասական ուժերը շատ կարեւոր բնակավայր գրավեցին Զապորոժեի արեւելքում Կրթո՞ւմ են երեխաներին, թե՞ դատարկում են գյուղերը Թրամփը«փոքր գին» համարեց Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի ոչնչացումը Իրանի հետ պատերազմի ժամանակ

Ադրբեջանն ակնհայտորեն պատրաստվում է նոր պատերազմի. Կարեն Իգիթյան

Հանդիպում

«Իրավունք»-ի զրուցակիցն է «Հայկական նախագծի» համահիմնադիր, կովկասագետ ԿԱՐԵՆ ԻԳԻԹՅԱՆԸ։

«ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐ Է»

— Պարոն Իգիթյան, Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը որքանո՞վ է անհանգստացնում Ադրբեջանին։

— Ադրբեջանին անհանգստացնում է յուրաքանչյուր քաղաքական ուժ Հայաստանում, որը կարող է դեմ լինել միակողմանի զիջումներին։ Այսինքն, երբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վտանգված է` Ադրբեջանում միանգամից անհանգստանում են, քանի որ Փաշինյանի կառավարությունն իրենց համար շատ արժեքավոր գործընկեր է, ում հետ իրենք համագործակցում են եւ հասնում իրենց նպատակներին։

— Ներկա իրավիճակը, Ձեր գնահատմամբ` հղի՞ է նոր ռազմական գործողությունների վտանգով:

— Ադրբեջանն ակնհայտորեն պատրաստվում է նոր պատերազմի։ Եթե մենք հետ նայենք, ապա 2020 թվականից հետո կտեսնենք, որ այն ժամանակ ասվում էր, թե հարցը լուծվել է, խաղաղության դարաշրջան է եւ այլն։ Մինչդեռ Ադրբեջանը մինչ այժմ շարունակում է ամեն տարի միայն ավելացնել իր ռազմական բյուջեն եւ ակնհայտորեն պատրաստվում է նոր ագրեսիայի։ Դրա վառ ապացույցն այն է, երբ ամեն տարի մենք տեսնում ենք, որ այդ ագրեսիաները նրանք իրականացնում են։ 2021 թվականի մայիսին եւ նոյեմբերին օկուպացրին Հայաստանի տարածքները, 2022 թվականին արդեն սկսեցին գործողություններն Արցախում։ Ինչպես գիտենք, 2022 թվականի սեպտեմբերին մեծ պատերազմ սկսվեց. Ջերմուկի պատերազմը։ Սյունիքում էլ է եղել, եւ կրկին մեծ տարածքներ օկուպացրին։ Համեմատության համար նշեմ, որ այդ ժամանակ մեր մարդկային զոհերը երեք անգամ առավել շատ էին, քան ապրիլյանի ժամանակ։ 2023 թվականին նաեւ տեղի ունեցավ Արցախի վրա կրկին հարձակումը եւ հայաթափումը։ Սա, այսպես կոչված, խաղաղության դարաշրջանն էր։ Այժմ նույնկերպ Ադրբեջանը պլանավորում է շարունակել։

Ի դեպ, այստեղ էլ պետք է շեշտենք, որ Ադրբեջանն այդ գործողությունների ժամանակ հստակ ուներ պայմանավորվածություններ՝ նման բան չանել։ Վերջինս պարտավորված էր ուժ չկիրառել, նոր ագրեսիաներ չսկսել եւ այլն, եւ այլն։ Մինչդեռ իրենց պլանները նրանք չէին փոխում, այլ պլանավորում էին եւ հենց պլանավորածն էլ իրականացրին։ Այժմ կրկին մենք տեսնում ենք, որ նույն գործընթացն են նրանք շարունակում կիրառել։ Իրենք առանց որեւէ մի կրակոցի` ստանում են հայկական տարածքներ եւ դիրքեր։ Անգամ Ալիեւն է ասում. «Եվ այսպես էլ լինելու է, մենք գնալու ենք առաջ»։

«ՀՀ ՇԱՀԱԿԻՑ ԵՎ ԴԱՇՆԱԿԻՑ ԵՐԿՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԹՈՒՅԼ ՉՏԱՆ ՆՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՆ»

— Այս պարագայում ինչպիսի՞ այլընտրանք պետք է առաջարկվի Հայաստանի կողմից, եթե, օրինակ, հնարավոր լինի հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։

— Պետք է ձեւավորվի նոր մի կառավարություն, որը կունենա քաղաքական էլիտայի աջակցությունը, ինչ-որ չափով Բագրատ սրբազանի շարժումը, որն իր մոտ ստացվում է։ Երկրորդ հերթին պետք է նշեմ, որ այն տիրող իրավիճակը, որի մեջ այժմ գտնվում է Հայաստանը, ՀՀ շահակից եւ դաշնակից երկրները պետք է թույլ չտան նոր ադրբեջանական ագրեսիան։ Սա շատ կարեւոր է, քանի որ ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Փաշինյանի սպառնալիքները, որոնք իրենք հնչեցնում են հայ ժողովրդին՝ այն է, որ եթե Փաշինյանը չլինի, ապա կլինի պատերազմ, սա պետք է միաժամանակ կասեցվի։

— Կա՞ն մտավախություններ, որ առաջիկայում իրավիճակն առավել քան վատթարացման կարող է գնալ։

— Էլի եմ ասում` Ադրբեջանի պլանները չեն փոխվել, այլ ընդհակառակը՝ Ադրբեջանն այժմ քիչ-քիչ ստանում է այն, ինչ ինքն ուզում է, այսպես կոչված, խաղաղ ճանապարհով։ Այսինքն, առանց ուժի կիրառման, սակայն ուժի սպառնալիքով։ Դեռեւս շարունակելու են այս գործողությունները, քանի որ պետք է հասկանանք, որ Ադրբեջանում տասնամյակներ շարունակ քարոզվում է ագրեսիա հայերի նկատմամբ` դպրոցական մակարդակից ընդհուպ  ակադեմիա ու մինչև երկրի ղեկավարություն։ Վերջիններս նշում են, որ հայերն այստեղ եկած ազգ են, բոլոր տարածքներն ադրբեջանական են եւ պետք է լինեն ադրբեջանական։ Պետք է նկատել, որ նրանց նպատակները լիովին պարզ են։

— Վերջին օրերին նաեւ ակտիվ կերպով քննարկվում է, թե Գեղարքունիքի մարզից 12 դիրք արդեն հանձնվել է Ադրբեջանին։ Որքանո՞վ է այս տեղեկատվությունը համապատասխանում իրականությանը:

—-Խոսակցությունները, որոնք շրջանառվում էին 12 դիրքերի հանձման մասին, որոշ ժամանակ անց հերքվել են։ Սակայն մյուս կողմից պետք է նաեւ նկատի ունենանք, որ այդ ամենն այս պահին եթե հերքվել է, ապա դա չի նշանակում, որ նման նպատակ չունի Ադրբեջանը, կամ նման խոսակցություն չկա Հայաստանի գործող իշխանության ներկայացուցիչների եւ Ադրբեջանի իշխանության ներկայացուցիչների միջեւ։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...«Գերանի» հրթիռային անօդաչուները ամբողջ օրը հարձակվել են Կիևի մոտ գտնվող էներգետիկ ենթակառուցվածքների վրաԻնչ են հուշում Կիեվի կամուրջներին հասցվող ինտենսիվ հարվածներըՄոսկվայի հերթական պայմանը ՓաշինյանինՍելարայանը ունի հայկական արյուն ու գենետիկա, նա իր պարտքն արդեն կատարել է. Մելիքյան Ցավեցրին ու նեղացրին Մխիթարյանին. Մելիքյանը` Հենրիխ Մխիթարյանի` Հայաստանի հավաքականից հեռանալու մասին«Վերջապես...».AS պարբերականը` Ռանոսի նորամուտի և առաջին գոլի մասին. «ԱՅՍՔԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՎ ՄԵԶ ԿՐԿԻՆ ՉԻ ԱՋԱԿՑՈՒՄ ԿԳՄՍ-Ն». ՄՈՒԱՅԹԱՅԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՏԱԿ ԲՐՈՒՏՅԱՆԹուրքիան Ուկրաինային ՀՕՊ համակարգ է մատակարարելՊԱՏԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐՈՎ ԵՆ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵԱ-ՈՒՄՅունիբանկի 6,9 մլրդ ՀՀ դրամ ծավալով անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումՌուսասական ուժերը շատ կարեւոր բնակավայր գրավեցին Զապորոժեի արեւելքումԿրթո՞ւմ են երեխաներին, թե՞ դատարկում են գյուղերըԹրամփը«փոքր գին» համարեց Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի ոչնչացումը Իրանի հետ պատերազմի ժամանակԵթե շներ չունեք՝ հաչալ սովորեք․ ԶԱՐՄԱՆՔԶապորոժեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկը ենթարկվել է հարձակմանԱրսեն Թորոսյանին շնորհվել է պատվավոր բայղուշի կոչում․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԵրկրի գլխավոր ընդդիմություն չդարձան, հավակնում են գլխավոր դեղագործի տիտղոսինՅունիբանկն աջակցեց AGBU Global Run-ի անցկացմանն աշխարհի 22 քաղաքներումԴատախազությունն ուսումնասիրում է «եկեղեցում ճգնաժամի» մասին զեկույցը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված