⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... «Գերանի» հրթիռային անօդաչուները ամբողջ օրը հարձակվել են Կիևի մոտ գտնվող էներգետիկ ենթակառուցվածքների վրա Ինչ են հուշում Կիեվի կամուրջներին հասցվող ինտենսիվ հարվածները Մոսկվայի հերթական պայմանը Փաշինյանին Սելարայանը ունի հայկական արյուն ու գենետիկա, նա իր պարտքն արդեն կատարել է. Մելիքյան Ցավեցրին ու նեղացրին Մխիթարյանին. Մելիքյանը` Հենրիխ Մխիթարյանի` Հայաստանի հավաքականից հեռանալու մասին «Վերջապես...».AS պարբերականը` Ռանոսի նորամուտի և առաջին գոլի մասին. Ռուսասական ուժերը շատ կարեւոր բնակավայր գրավեցին Զապորոժեի արեւելքում Կրթո՞ւմ են երեխաներին, թե՞ դատարկում են գյուղերը Թրամփը«փոքր գին» համարեց Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի ոչնչացումը Իրանի հետ պատերազմի ժամանակ

Ով է Իրանի նախագահի առավել ռեալ հավակնորդը

Միջազգային

Այս օ­րե­րին եւս մեկ երկ­րում՝ Ի­րա­նում, տե­ղի ու­նե­ցան ընտ­րութ­յուն­ներ, ո­րը, հաս­կա­նա­լի է, Հա­յաս­տա­նի հա­մար եւս (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=287382&l=am) ա­մե­նաու­ղիղ հե­տաքրք­րութ­յունն է ներ­կա­յաց­նում: Ու չնա­յած տա­րած­ված այն ընդ­հան­րա­կան թե­զին, թե այս ընտ­րութ­յուն­նե­րը ոչ մի կերպ չեն կա­րող ազ­դել Հա­յաս­տա­նի ուղ­ղութ­յամբ Ի­րա­նի հայտ­նի մո­տե­ցում­նե­րի վրա՝ ան­կախ արդ­յունք­նե­րից, սա­կայն ի­րա­կա­նում դա միայն մա­սամբ է այդ­պես:

Ի­րա­նում, ի­հար­կե, ընդ­հա­նուր ռազ­մա­վա­րութ­յու­նը ո­րո­շո­ղը երկ­րի նա­խա­գա­հը չէ: Այ­սինքն, ով էլ լի­նի նա­խա­գահ, պետք է են­թարկ­վի այդ ռազ­մա­վա­րութ­յա­նը: Բայց նա­խա­գահն էլ, բնա­կան է, ինչ-որ ա­նի­մաստ պաշ­տոն­յա չէ, կա­ռա­վա­րում է գոր­ծա­դիր հա­մա­կար­գը եւ տակ­տի­կա­կան լու­ծում­ներ տա­լիս ընդ­հա­նուր քա­ղա­քա­կան կուր­սին: Եվ, ել­նե­լով մասշ­տաբ­նե­րի մեծ տար­բե­րութ­յու­նից, Ի­րա­նի հա­մար տակ­տի­կա­կան փոքր տե­ղա­շար­ժե­րը, ի­հար­կե, կա­րող են Հա­յաս­տա­նի վրա էա­կան է­ֆեկտ թող­նել՝ այս կամ այն կողմ: Այ­սինքն, կա շատ պարզ հարց՝ Ի­րա­նի այս պա­հին ար­դեն եր­կու նա­խա­գա­հի թեկ­նա­ծու­նե­րից ո՞ւմ ընտր­վելն է Հա­յաս­տա­նին ա­վե­լի ձեռն­տու:

­Հայտ­նի է, որ երկ­րորդ փուլ են ան­ցել ռե­ֆորմ­նե­րի կողմ­նա­կից հա­մար­վող Մա­սուդ Փե­զեշ­քիա­նը եւ պահ­պա­նո­ղա­կան թե­ւից՝ Սա­յիդ Ջա­լի­լին: Փե­զեշ­քիա­նը, ով ստա­ցել է 10,4 մլն ձայն, նաեւ շատ ի­րա­նա­կան աղբ­յուր­նե­րի հա­մար է ըն­կալ­վում, մեղմ ա­սած, ոչ լա­վա­գույն նա­խա­գա­հա­ցուն: Ըստ փոր­ձա­գետ­նե­րից մե­կի՝ «եր­ջան­կա­հի­շա­տակ նա­խա­գահ Ռաի­սին նույն­պես բա­րե­փո­խում­նե­րի կողմ­նա­կից էր եւ մի շարք նման ա­ռանց­քա­յին քայ­լեր կա­տա­րել է: Սա­կայն նրա մոտ կար հստակ գիծ՝ բա­րե­փո­խու­մը պետք է նախ լի­նի խո­րութ­յամբ ու­սում­նա­սիր­ված եւ հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն ի­րա­կա­նաց­ված, եւ, ա­մե­նաէա­կա­նը, ոչ մի կերպ չպետք է ազ­դի երկ­րի անվ­տան­գութ­յան հար­ցե­րի վրա, այլ, ընդ­հա­կա­ռա­կը, պետք է էլ ա­վե­լի ամ­րապն­դի անվ­տան­գութ­յու­նը: Փե­զեշ­քիա­նի պա­րա­գա­յում այս պա­հին ա­մեն բան հիմ­նա­կա­նում խոս­տում­նե­րի տես­քով է՝ ա­նել այս-այս ռե­ֆորմ­նե­րը: Ին­չով ա­մեն մի նման քայ­լը կամ­րապն­դեր Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տութ­յան անվ­տան­գութ­յու­նը, տե­սա­նե­լի չէ»:

Մ­յուս կող­մից, Փե­զեշ­քիա­նը, հայտ­նի է, որ ու­նի թյուր­քա­մետ գոր­ծ­չի հա­մա­րում: Ինչ չա­փով եւ ինչ խո­րութ­յամբ, այս­տեղ հար­ցեր շատ կան: Բայց ե­թե ան­գամ աշ­խա­տի Ի­րա­նի կա­ռա­վար­ման ողջ հա­մա­կար­գը՝ ար­գե­լա­կե­լով նա­խա­գա­հին թյուր­քա­կան ուղ­ղութ­յամբ այս կամ այլ քայ­լե­րին գնալ, դա դեռ ամ­բող­ջա­կան լու­ծում չէ: Հարց է՝ իսկ ի՞նչ թիմ իր հետ կբե­րի Փե­զեշ­քիա­նը, այդ թի­մում թյուր­քա­կան գոր­ծո­նը որ­քա­նո՞վ ա­մուր կլի­նի, ի՞նչ քայ­լե­րի պատ­րաստ կլի­նեն եւ այդ­պես շա­րու­նակ: Ան­գամ տակ­տի­կա­կան բնույ­թի լու­ծում­նե­րը, ո­րոնք, կրկնենք, նա­խա­գա­հի դաշ­տում են, ե­թե տրվեն թյուր­քա­մե­տութ­յան դիր­քե­րից ել­նե­լով, ի՞նչ ազ­դե­ցութ­յուն կու­նե­նան հայ-ի­րա­նա­կան եւ ադր­բե­ջա­նա-ի­րա­նա­կան ուղ­ղութ­յուն­նե­րով: Մեկ բան են­թադ­րե­լի է՝ հաս­տատ ոչ հայ-իր­անա­կա­նի օգ­տին է դա լի­նե­լու:

­Սա­յիդ Ջա­լի­լին, ով ա­ռա­ջին փու­լում ստա­ցել է Փե­զեշ­քիա­նից մեկ մի­լիո­նով պա­կաս քվե, ի­րա­նա­կան ա­վան­դա­կան պահ­պա­նո­ղա­կան քա­ղա­քա­կա­նութ­յան կրողն է, ո­րի պա­րա­գա­յում խնդիր­նե­րը, ո­րոնք Հա­յաս­տա­նը կա­րող է ու­նե­նալ Փե­զեշ­քիա­նի պա­րա­գա­յում, գործ­նա­կա­նում զրո­յա­նում են:

Այս­պի­սով, ա­ռա­ջին տե­ղով ա­ռա­ջին փուլն ա­վար­տած Փե­զեշ­քիանն ու­նի՞ հաղ­թե­լու ա­վե­լի մեծ հնա­րա­վո­րութ­յուն: Ա­ռա­ջին փու­լում պատ­կե­րը հե­տեւ­յալն էր. Փե­զեշ­քիանը միակ ռե­ֆոր­միստն էր, ո­րի օգ­տին ե­կան նաեւ թյուր­քա­կան ուղղ­վա­ծութ­յան ոչ փոքր ձայ­նե­րը: Այ­սինքն, լի­նե­լով այդ դաշ­տում միայ­նակ, նա, ըստ էութ­յան, ա­ռանց կի­սե­լու ար­դեն ստա­ցել է այդ դաշ­տում ե­ղած ձայ­նե­րի հիմ­նա­կան քա­նա­կը: Ա­սել, թե երկ­րորդ փու­լում այն էա­կան ա­ճի հա­վա­նա­կա­նութ­յուն ու­նի, ե­րե­ւի սխալ կլի­ներ:

­Ջա­լի­լիի մոտ պատ­կերն այլ է: Նա ա­ռա­ջին փու­լին մաս­նակ­ցող պահ­պա­նո­ղա­կան մյուս թեկ­նա­ծու­նե­րից մեկն էր միայն, այ­սինքն, Ջա­լի­լիի ստա­ցած 9,4 մի­լիոն քվեն պահ­պա­նո­ղա­կան ընդ­հա­նուր ձայ­նե­րի մի մասն է միայն: Երկ­րորդ փու­լում պահ­պա­նո­ղա­կան պարտ­ված թեկ­նա­ծու­նե­րը եւ, ա­ռա­ջին հեր­թին՝ մոտ 3,4 մի­լիոն ձայ­նով եր­րորդ հո­րի­զո­նա­կա­նը զբա­ղեց­րած Մո­համ­մադ Բա­ղեր Ղա­լի­բաֆն ար­դեն իսկ հայ­տա­րա­րել է Ջա­լի­լիին ա­ջակ­ցե­լու մա­սին: Այս ֆո­նին, շատ ա­վե­լի նա­խա­պատ­վե­լի են դառ­նում Ջա­լի­լիի հաղ­թե­լու շան­սե­րը:

­Մեկ նյո­ւանս եւս կա, որն իր հեր­թին է խո­սում պահ­պա­նո­ղա­կան թեկ­նա­ծո­ւի հաղ­թա­նա­կի ա­ռա­վել մեծ հա­վա­նա­կա­նութ­յան օգ­տին: Վեր­ջին ժա­մա­նակ­ներս, հայտ­նի է, որ կտրուկ ակ­տի­վա­ցել է Իս­րա­յե­լի կող­մից Լի­բա­նան ներ­խու­ժե­լու, ա­վե­լի կոնկ­րետ՝ Հեզ­բոլ­լա­հի հետ պա­տեր­ազ­մի մեջ մտնե­լու հա­վա­նա­կա­նութ­յու­նը: Հայ­տա­րա­րութ­յու­նը, ո­րով օ­րերս ՄԱԿ-ին դի­մեց Ի­րա­նի ներ­կա­յա­ցուց­չութ­յուն­ը, միան­շա­նակ էր. Իս­րա­յե­լի հար­ձակ­ման դեպ­քում Ի­րա­նը միան­շա­նակ կներգ­րավ­վի:

Որ խա­ղադ­րույք­ներն ի­րոք չա­փա­զանց բարձր են, հու­շեց նաեւ ոուս փի­լի­սո­փա Ա­լեք­սանդր Դու­գի­նի հայ­տա­րա­րութ­յու­նը. «Մեր­ձա­վոր Ար­եւել­քում հա­կա­մար­տութ­յու­նը սրվում է: Իս­րա­յե­լը գտնվում է Լի­բա­նա­նի հետ ու­ղիղ բախ­ման շե­մին։ Ե­կել է ժա­մա­նա­կը, որ Ռու­սաս­տա­նը սկսի ռազ­մա­վա­րա­կան զենք, նե­րառ­յալ մար­տա­վա­րա­կան մի­ջու­կա­յին զենք մա­տա­կա­րա­րել Հեզ­բոլ­լա­հին եւ հու­սիթ­­նե­րին…»: Ի­հար­կե, նման հայ­տա­րա­րութ­յու­նը կա­րող է ա­մե­նա­տար­բեր կող­մե­րից մեկ­նա­բան­վել, ո­րին դեռ անդ­րա­դառ­նա­լու ա­ռիթ կու­նե­նանք: Այս պա­հին այն կա­պենք միայն Ի­րա­նի հետ. ի­րա­վի­ճա­կը չա­փա­զանց լուրջ է, այ­սինքն՝ ա­մեն­եւին էլ ռե­ֆորմ­ներ խա­ղա­լու պա­հը չէ: Դա նույն­պես Ջա­լի­լիի հաղ­թա­նա­կի օգ­տին է գոր­ծե­լու:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...«Գերանի» հրթիռային անօդաչուները ամբողջ օրը հարձակվել են Կիևի մոտ գտնվող էներգետիկ ենթակառուցվածքների վրաԻնչ են հուշում Կիեվի կամուրջներին հասցվող ինտենսիվ հարվածներըՄոսկվայի հերթական պայմանը ՓաշինյանինՍելարայանը ունի հայկական արյուն ու գենետիկա, նա իր պարտքն արդեն կատարել է. Մելիքյան Ցավեցրին ու նեղացրին Մխիթարյանին. Մելիքյանը` Հենրիխ Մխիթարյանի` Հայաստանի հավաքականից հեռանալու մասին«Վերջապես...».AS պարբերականը` Ռանոսի նորամուտի և առաջին գոլի մասին. «ԱՅՍՔԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՎ ՄԵԶ ԿՐԿԻՆ ՉԻ ԱՋԱԿՑՈՒՄ ԿԳՄՍ-Ն». ՄՈՒԱՅԹԱՅԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՏԱԿ ԲՐՈՒՏՅԱՆԹուրքիան Ուկրաինային ՀՕՊ համակարգ է մատակարարելՊԱՏԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐՈՎ ԵՆ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵԱ-ՈՒՄՅունիբանկի 6,9 մլրդ ՀՀ դրամ ծավալով անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումՌուսասական ուժերը շատ կարեւոր բնակավայր գրավեցին Զապորոժեի արեւելքումԿրթո՞ւմ են երեխաներին, թե՞ դատարկում են գյուղերըԹրամփը«փոքր գին» համարեց Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի ոչնչացումը Իրանի հետ պատերազմի ժամանակԵթե շներ չունեք՝ հաչալ սովորեք․ ԶԱՐՄԱՆՔԶապորոժեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկը ենթարկվել է հարձակմանԱրսեն Թորոսյանին շնորհվել է պատվավոր բայղուշի կոչում․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԵրկրի գլխավոր ընդդիմություն չդարձան, հավակնում են գլխավոր դեղագործի տիտղոսինՅունիբանկն աջակցեց AGBU Global Run-ի անցկացմանն աշխարհի 22 քաղաքներումԴատախազությունն ուսումնասիրում է «եկեղեցում ճգնաժամի» մասին զեկույցը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված