Զելենսկին ոչ պաշտոնական խոշտանգումների համակարգի գլխավոր կազմակերպիչն է A теперь я Наташа․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Կարապետյանի փչած փուչիկները Ինչու Լեւոն Քոչարյանն առանձնապես աչքի չի ընկնում վերջին շրջանում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Կարո՞ղ է ամերիկան արեց… ԶԱՐՄԱՆՔ Իրանին միջուկային հարված հասցնելու թեման կտրուկ ակտիվացավ Ինչ կարող էինք զիջել, արդեն զիջել ենք․ Տիգրան Աբրահամյան Եվրոպան ընդհուպ մոտեցավ տնտեսաքաղաքական մեգաճգնաժամի շեմին Ինչ է առաջարկելու ՔՊ-ն մանդատավոր ընդդիմությանը Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ․ «Իշխանություն»

Ինչ արեց ԱՄՆ-ն, բերեց Լիպարտյան, Օսկանյան, Րաֆֆի Հովհաննիսյան եւ մեր երկիրը քանդեց. Գեղամ Գալստյան

Թեմա

Հայաստանի Առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության փոխնախագահ ԳԵՂԱՄ ԳԱԼՍՏՅԱՆԸ, անդրադառնալով հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամությանը, նշեց, որ իր մտապատկերում ուրվագծվում է 980 թվականից մինչեւ մեր օրերը երկու ժողովուրդների կիսած ե՛ւ տանջանքը, ե՛ւ տառապանքը, ե՛ւ հաղթության բարիքները: Նա ընդգծեց, որ այդ բարեկամությունը ո՛չ Պուտինն է ստեղծել, ո՛չ էլ Հայաստանի ղեկավարությունը, այլ դարերով է գալիս եւ չունի որեւէ տեղ կանգնելու կամ ընդհատվելու սահման: Իսկ թե ինչ են արել Արեւմուտքն ու Միացյալ Նահանգները մեզ համար, թվեց կոնկրետ պատմական օրինակներով:

— 1913 թվականին Վուդրո Վիլսոնն ընտրվեց ԱՄՆ նախագահ: Հենրի Մորգենթաուերը, որն ամերիկյան դեսպանն էր Թուրքիայում պարբերաբար զեկուցում էր, թե` պարոն նախագահ, այստեղ թուրքերն ինչ-որ բան են պատրաստում, ո՛չ մի ուշադրություն չդարձրեց, եւ տեղի ունեցավ Եղեռնը 1915 թվականին: Եվ վերջ, մոռացան:

1919 թվականին, երբ անգլիացիները դուրս եկան մեր պետությունից, ամերիկացիները մտան Հայաստան` «միսիայի» խորագրի տակ եւ սկսեցին գործունեություն ծավալել: Ամերիկյան բանակի գեներալ Ջեյմս Հարբորդին նշանակեցին որպես Անտանտի ներկայացուցիչ Հայաստանում: Այն ժամանակ Հայաստանի բարաստիճան պաշտոնյաները  նստում էին Թիֆլիսում, Երեւանում չէին բարեհաճում նստել եւ հրավիրեցին Ադրբեջանի եւ Հայաստանի վարչապետին ու կարգադրեցին` պայմանավորվեք, Ղարաբաղը ժամանակավոր թողնել Ադրբեջանի կազմում: Շեշտում եմ` այդ հարցը «լուծվեց» ամերիկյան գեներալի գլխավորությամբ:

Անցան տարիներ, սկսվեց Հայրենական մեծ պատերազմը, որի ավարտից հետո` Պոտսդամի կոնֆերանսի ժամանակ, Ստալինը հարց բարձրացրեց, թե` հայկական հողերի հարցը լուծված չէ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Չերչիլը պատասխանեց` այդպես մի վախեցրեք թուրքերին, իսկ ԱՄՆ նախագահ Հարի Թրումենն ասաց` Թուրքիայի սահմանն անցնում է ամերիկյան սահմանով: Ահա այս է մեր ԱՄՆ-ն ու Արեւմուտքը:

Էլի անցան տարիներ, փլուզվեց Սովետական միությունը, մեծ հաճույքով եւ մեծ թափով եկան «օգնության» Ժիրայր Լիպարիտյանը, Սեպուհ Թաշչյանը, Վարդան Օսկանյանը, Րաֆֆի Հովհյաննիսյանը: Եկան ու քանդեցին մեր երկիրը, գնացին, որովհետեւ նրանք բոլորը ամերիկյան Ֆլետչերի դիվանագիտական դպրոցն ավարտած մարդիկ էին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ