ՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին Սարյանում Կարմիր կիրակիի խորհուրդը Թրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվում Ռուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավել Անտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ) ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթել Հուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար Ի՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա «Մարդիկ կսկսեն ընկնել օրը ցերեկով։ Նրանց քունը տասնամյակներով կշարունակվի». Ինչի՞ մասին էր խոսում Վանգան Ինչը չպետք է դնեք Wi-Fi ռաութերի կողքին. 12 հիմնական սխալ

Հայաստանի շուրջ ամերիկյան խաղը լիովին բացահայտված է

Վերլուծություն

Ար­դեն ո­րե­րորդ ան­գամն է, որ Ա­րեւ­մուտ­քը ­տա­ռա­ցիո­րեն բա­ցատ­րում է, թե կոնկ­րետ ինչ շահ է հե­տաքրք­րում մեր տա­րա­ծաշր­ջա­նում, ինչ է ու­զում Հա­յաս­տա­նից: Այ­սինքն, որ այդ շա­հե­րի մեջ ա­մե­նե­ւին էլ Հա­յաս­տա­նի լավ լի­նե­լը չի մտնում: Ու չնա­յած դրան, էլ չա­սած  փա­րիզ­յան վեր­ջին սա­տա­նիս­տութ­յան, մեր տե­ղի ա­րեւմտ­յան հու­դա­նե­րը հա­մա­ռո­րեն շա­րու­նա­կում են Հա­յաս­տա­նը Ա­րեւ­մուտք քարշ տա­լու փոր­ձե­րը:

ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԱՄՆ-Ն

­Դեռ միայն վեր­ջերս էր, որ Քար­նեն­գիի հայտ­նի ուլտ­րա­լի­բե­րաս­տա­կան հիմ­նադ­րա­մը ներ­կա­յաց­նող, իր հեր­թին ոչ ան­հայտ Թո­մաս դը Վաա­լը շատ պարզ բա­ցատ­րեց, որ Ա­րեւ­մուտ­քի հա­մար Հա­յաս­տա­նի հիմ­նա­կան ֆունկ­ցիան Ռու­սաս­տա­նի եւ Ի­րա­նի մի­ջեւ բա­ժա­նա­րար գիծ դառ­նալն է, այդ թվում՝ կո­մու­նի­կա­ցիոն մի­ջանցք դառ­նա­լու տես­քով՝ դրա­նից բխող բո­լոր կոր­ծա­նա­րար հե­տե­ւանք­նե­րով հան­դերձ: Եվ ա­հա նա­խօ­րեին բա­ռա­ցիո­րեն նույն միտքն ա­ռաջ տա­րավ պետ­քար­տու­ղա­րի Եվ­րո­պա­յի եւ Եվ­րա­սիա­յի հար­ցե­րով օգ­նա­կան Ջեյմս Օ՛Բ­րա­յե­նը, ով, չմո­ռա­նանք, հայ-ադր­բե­ջա­նա­կան «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» հար­ցով ա­մե­րիկ­յան ա­ռանց­քա­յին ֆի­գու­րանտ­նե­րից է:

Այս­պես, Օ՛Բ­րա­յե­նը, այն էլ՝ Սե­նա­տի ար­տա­քին հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հանձ­նա­ժո­ղո­վում բաց տեքս­տով հայ­տա­րա­րեց, որ ԱՄՆ-ը դի­տար­կում է Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յի երկր­նե­րից դե­պի հա­մաշ­խար­հա­յին շու­կա­ներ Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի տա­րածք­նե­րով նոր ցա­մա­քա­յին ճա­նա­պարհ ստեղ­ծե­լու հնա­րա­վո­րութ­յու­նը՝ շրջան­ցե­լով Ռու­սաս­տա­նը եւ Չի­նաս­տա­նը: «Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յի երկր­նե­րը ա­ներ­եւա­կա­յե­լի հա­րուստ են, եւ­ այժմ հա­մաշ­խար­հա­յին շու­կա­ներ մուտք գոր­ծե­լու նրանց միակ տար­բե­րա­կը Ռու­սաս­տա­նի կամ Չի­նաս­տա­նի մի­ջո­ցով է: Ե­թե ​​մենք կա­րո­ղա­նանք ճա­նա­պարհ բա­ցել, որն անց­նում է Հա­յաս­տա­նով կամ Ադր­բե­ջա­նով, ա­պա նրանք ելք կու­նե­նան դե­պի հա­մաշ­խար­հա­յին շու­կա­ներ եւ շատ ա­վե­լի քիչ կախ­ված կլի­նեն Ռու­սաս­տա­նից եւ Չի­նաս­տա­նից»:

­Նախ նկա­տենք, որ, ի­հար­կե, ԱՄՆ-ի դարդ ու ցավն ա­մե­նե­ւին էլ «Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յի ա­ներ­եւա­կա­յե­լի հա­րուստ երկր­նե­րին» ի­րենց այդ պո­տենց­իա­լը հա­նուն ի­րենց իսկ ժո­ղովր­դի շա­հե­րի ծա­ռա­յեց­նե­լու հա­մար մի­ջոց­ներ ստեղ­ծե­լը չէ: Ինչ­պես ա­մե­նուր, այդ դեպ­քում եւս ԱՄՆ-ին պետք է այդ հարս­տութ­յուն­նե­րը կո­պեկ­նե­րով ի­րե­նով ա­նել: Սա ա­մե­րիկ­յան հին ծրա­գիր է, դեռ տխրահռ­չակ Բ­ժե­ժինս­կուց ե­կող, ու Օ՛Բ­րա­յե­նը պար­զա­պես ի ցույց դրեց, որ ծրա­գիրն այ­սօր էլ ԱՄՆ-ում կամ նրա է­լի­տա­յի ո­րո­շա­կի շեր­տե­րի մոտ օ­րա­կար­գա­յին է:

Եր­կրորդ նյո­ւան­սը, որ ի ցույց դրեց Օ՛Բ­րա­յե­նը, հե­տեւ­յալն է: Նախ ֆիք­սենք, նրա խոս­քը վե­րա­բե­րում է, այս­պես ա­սած, «Մի­ջին մի­ջանց­քին», ո­րը մե­կը մե­կին հա­մընկ­նում է «Թ­յուր­քա­կան մի­ջանց­քի» հետ՝ դրա «Զան­գե­զու­րի մի­ջանցք» են­թա­մաս­նի­կով հան­դերձ: Մեկ տար­բե­րութ­յամբ. «Թ­յուր­քա­կան մի­ջանց­քի» ան­վան տակ պետք է տես­նել է­լի ԱՄՆ-ի հո­վա­նու տակ հիմ­նա­կա­նում Թուր­քիա­յի վե­րահս­կո­ղութ­յու­նը ողջ ծրագ­րի նկատ­մամբ, «Մի­ջին մի­ջանց­քի» դեպ­քում հիմ­նա­կան վե­րահս­կո­ղութ­յունն ԱՄՆ-ինն է, մի­գու­ցե ինչ-որ այլ վե­րա­կա­ցո­ւի, ա­սենք՝ Ֆ­րան­սիա­յի մի­ջո­ցով, իսկ Թուր­քիան մնում է երկ­րորդ պլա­նում: Ընդ ո­րում, ա­ռա­ջին տար­բե­րա­կին Ա­լիե­ւը կա­րող է հա­մա­ձայն­ել, երկ­րոր­դին՝ ոչ:

Եվ ա­հա, «Մի­ջին մի­ջանց­քի» հետ կապ­ված, ինչ­պես ներ­հա­յաս­տան­յան հար­թա­կում, այն­պես էլ դրսից փոր­ձում են այն տպա­վո­րութ­յու­նը ստեղ­ծել, թե դա Չի­նաս­տա­նից Եվ­րո­պա տա­նող կո­մու­նի­կա­ցիա է, այն է՝ չի­նա­կան «Մե­տաք­սի ու­ղու» մաս­նիկ: Այ­սինքն, որ սա ար­վում է Պե­կի­նի հետ հա­մա­տեղ, լի­նե­լու է չի­նա­կան հա­մա­պա­տաս­խան վե­րահս­կո­ղութ­յուն: Բայց ա­հա Օ՛Բ­րա­յե­նը շատ հստակ բա­ցատ­րեց՝ ԱՄՆ-ին պետք է, որ այս մի­ջանց­քը «շատ ա­վե­լի քիչ կախ­ված» լինի ոչ միայն Ռու­սաս­տա­նից, այլ նաեւ` Չի­նաս­տա­նից: Այն, ին­չի մա­սին քա­նիցս գրե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք: Ա­վե­լին, այս տար­բե­րա­կով «Մի­ջին մի­ջանցք» կոչ­վա­ծը դառ­նում է ինչ­պես Ռու­սաս­տան-Ի­րա­նի, այլ նաեւ Չի­նաս­տա­նի հա­մար թշնա­մա­կան հա­մա­կարգ. այն, Ռու­սաս­տա­նի եւ Ի­րա­նի մի­ջեւ պատ­նեշ դառ­նա­լուց զատ, միա­ժա­մա­նակ գործ­նա­կա­նում հաս­նում է մին­չեւ Չի­նաս­տա­նի ա­րեւմտ­յան՝ թյուր­քա­կան ույ­ղուր­նե­րի շրջան­նե­րը: Այ­սինքն, պետք ե­ղած դեպ­քում այն կդառ­նա ույ­ղուր­նե­րի հա­մար մա­տա­կա­րա­րում­նե­րի ու­ղի, ե­թե նրանք հեր­թա­կան ան­գամ հա­կա­չի­նա­կան «բուն­տեր» սկսեն: Եվ կոնկ­րետ այս հար­ցում ԱՄՆ-ի եւ Թուր­քիա­յի շա­հե­րը միան­գա­մայն հա­մընկ­նում են:

Այս­պի­սով, պետ­քար­տու­ղա­րութ­յան ներ­կա­յա­ցու­ցի­չը միան­գա­մայն հստակ բա­ցատ­րեց, թե այդ մեծ ծրագ­րի հա­մար չբա­վա­րա­րող օ­ղա­կը՝ Հա­յաս­տա­նը, ի­րենց ին­չին է պետք: Եվ որ­պես­զի ա­վե­լորդ պատ­րանք­ներ չմնան, եւս մեկ ան­գամ ընդգ­ծեց. «ԱՄՆ-ը ցան­կա­նում է Հա­յաս­տա­նի հա­մար հնա­րա­վոր դարձ­նել խի­զախ քայ­լե­րի դի­մե­լը, դե­պի ո­րոնց ա­ռաջ­նոր­դում է վար­չա­պետ Նի­կոլ Փա­շին­յա­նը. խոս­քը ՌԴ-ի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի խզման մա­սին է: Մենք պայ­ման­ներ ենք ստեղ­ծում, որ Հա­յաս­տա­նը հե­ռա­նա Ռու­սաս­տա­նից»,– հայ­տա­րա­րել է Օ'Բ­րա­յե­նը։

Ե­րե­ւի այս դեպ­քում մեկ­նա­բա­նելն ան­գամ ա­վե­լորդ է. Հա­յաս­տա­նը մեկ բա­նի հա­մար է պետք՝ մա­տա­ղա­ցու ոչ­խա­րի դե­րի, հաշ­վի առ­նե­լով այս ծրագ­րի մեջ նե­րառ­վե­լու ոչ թե նույ­նիսկ հնա­րա­վոր, այլ՝ միան­գա­մայն ռեալ հե­տե­ւանք­նե­րը: Ն­ման ծրագ­րի մեջ մտնե­լով` Հա­յաս­տա­նը միան­գա­մից վե­րած­վում է թշնա­մու ինչ­պես Ռու­սաս­տան-Ի­րա­նի, այն­պես էլ՝ Չի­նաս­տա­նի հա­մար: Թե­րեւս, պետք է գու­մա­րել նաեւ Հնդ­կաս­տա­նին, ո­րը ակտիվո­րեն զար­գաց­նում է Հ­յու­սիս-­Հա­րավ մի­ջանց­քը, եւ ո­րի հա­մար իս­կա­կան պատ­նեշ է դառ­նա­լու ԱՄՆ-ի կող­մից ա­ռաջ տար­վող այդ «Մի­ջին մի­ջանց­քը»:

ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԱՄՆ-Ի ՀԱԿԱԴԻՐ ԹԵՎԸ

Այս­պի­սով, նի­կոլ­յան ռե­ժի­մի, այս­պես ա­սած, ա­րեւմտ­յան վեկ­տո­րը Հա­յաս­տա­նում տա­նում է մի դաշտ, որ­տեղ սուր, թշնա­մա­կան հա­կա­սութ­յու­նը Ռու­սաս­տան-­Չի­նաս­տան-Ի­րան ա­ռանց­քի հետ միան­շա­նակ է: Ա­վե­լին, մի հար­ցով, որն այդ զո­րեղ ու­ժե­րի հա­մար անվ­տան­գա­յին, ան­գամ լի­նել-չլի­նե­լու հար­ցեր են լուծ­վում: Իսկ դա նշա­նա­կում է, որ ան­կախ նրա­նից, թե ինչ վե­րա­բեր­մունք կա նրանց մոտ Հա­յաս­տա­նի կամ հայ ժո­ղովր­դի հան­դեպ, այս­պես ա­սած, «նայ­նիմ-նայ­նիմ» չեն ա­նե­լու. կլու­ծեն ի­րենց հար­ցը ցան­կա­ցած մե­թո­դով: Ի վեր­ջո, աչ­քի ա­ռաջ է ա­մե­նա­պարզ օ­րի­նա­կը. Ուկ­րաի­նա­յի բա­ցար­ձակ մե­ծա­մաս­նութ­յունն ինչ­քան էլ որ մա­քուր ռու­սա­կան ծագ­ման է, բայց այն­տեղ եւս Ռու­սաս­տա­նը լի­նել-չլի­նե­լու խնդիր է լու­ծում, եւ հե­տե­ւան­քը տես­նում ենք:

Այս ի­րո­ղութ­յու­նը շատ պարզ հաս­կա­նում է Ա­լիե­ւը՝ հրա­ժար­վե­լով ա­րեւմտ­յան հար­թա­կում Հա­յաս­տա­նի հար­ցով ա­մեն մի բա­նակ­ցութ­յու­նից: Այս ի­րա­վի­ճա­կը սկսեց պարզ տես­նել Թ­բի­լի­սին, որ ԱՄՆ-ն նույն­պի­սի մի մա­տա­ղա­ցու ոչ­խա­րի դեր էլ ի­րենց հա­մար է պատ­րաս­տել, ու փոր­ձում է ա­մեն կերպ դի­մադ­րել:

Ա­սել, թե այս ի­րա­վի­ճա­կը չի հաս­կա­նում Նի­կո­լը, ի­հար­կե, սխալ կլի­ներ: Թե­կուզ հաշ­վի առ­նե­լով, որ նրան հաս­տատ քա­նիցս, այն էլ՝ շատ ա­վե­լի ման­րա­մաս­նո­րեն ընդ­հա­նուր պատ­կե­րը բա­ցատր­վել է: Այդ թվում, կար­ծում ենք, Ի­րան կա­տարծ վեր­ջին այ­ցի ժա­մա­նակ: Ա­մեն դեպ­քում, ե­թե նի­կոլ­յան լրատ­վութ­յու­նը այդ այ­ցի ժա­մա­նակ քննարկ­ված հար­ցե­րին բա­վա­կա­նին մա­կե­րե­սա­յին է մո­տե­նում, ա­պա ի­րա­նա­կան աղբ­յուր­նե­րից դա­տե­լով՝ հենց կո­մու­նի­կա­ցիոն թե­մա­ներն են ե­ղել հիմ­նա­կան ա­ռանց­քը: Դա տե­սա­նե­լի դար­ձավ նախ Ի­րա­նի հոգ­եւոր ա­ռաջ­նորդ ա­յա­թոլ­լա Ա­լի Խա­մե­նեիի  հայ­տա­րա­րութ­յու­նից, թե. «Ի­րանն այս­պես կոչ­ված «Զան­գե­զու­րի մի­ջանց­քը» վնա­սա­բեր է հա­մա­րում Հա­յաս­տա­նի հա­մար։ Օ­տար­նե­րը չպետք է սահ­մա­նա­փա­կում­ներ ստեղ­ծեն հար­եւան­նե­րի հետ երկր­նե­րի հա­րա­բե­րութ­յուն­նե­րում»: Նա­խա­գահ Մա­սուդ Փե­զեշ­քիանն էլ իր հեր­թին, IRNA գոր­ծա­կա­լութ­յան փո­խանց­մամբ, խո­սել է «Հ­յու­սիս- հա­րավ» մի­ջազ­գա­յին մի­ջանց­քի կար­եւո­րա­գույն նշա­նա­կութ­յան մա­սին: Նաեւ, որ այն կլի­նի իր կա­ռա­վա­րութ­յան ա­ռաջ­նա­հեր­թութ­յուն­նե­րի շար­քում:

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Ի­րա­նա­կան կող­մի այս բո­լոր հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը գործ­նա­կա­նում նույն­քան պարզ եւ թա­փան­ցիկ են, ինչ­պես Օ'Բ­րա­յե­նի ա­սած­նե­րը: Կարճ ա­սած, կող­մե­րը միան­գա­մայն պարզ ի ցույց են դնում, թե ի­րա­կա­նում ին­չի շուրջ է ըն­թա­նում պայ­քա­րը, այդ թվում՝ հա­յաս­տան­յան հար­թա­կում, այս­պես ա­սենք՝ «Մի­ջին մի­ջանց­քի» (դրա բո­լոր տա­րա­տե­սակ­նե­րով հան­դերձ» եւ «Հ­յու­սիս-­Հա­րա­վի»: Եվ հենց այս ուղ­ղութ­յուն­նե­րի մեջ է, որ Նի­կո­լը պետք է վերջ­նա­կան կողմ­նո­րոշ­ման հաս­նի, այն էլ՝ ար­դեն ա­մե­նա­մոտ ժա­մա­նակ­նե­րում, թե­րեւս ար­դեն մին­չեւ աշ­նան կե­սե­րը: Ընդ ո­րում, հաշ­վի առ­նե­լով նաեւ Ադր­բե­ջա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի թե­ման, ընդ­հա­նուր տա­րա­ծաշր­ջա­նա­յին ի­րո­ղութ­յուն­նե­րը, Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի ներ­կա զար­գա­ցում­նե­րը, ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մը եւ, վեր­ջա­պես, ա­մե­րիկ­յան ներ­քին ի­րա­վի­ճա­կը: Նաեւ մեկ էա­կան դե­տալ. ներ­քին բարդ ի­րա­վի­ճա­կից զատ, ԱՄՆ-ն տա­րա­ծաշր­ջա­նում ու­նի՞ այն ռեալ հար­վա­ծա­յին ու­ժը, ո­րով կա­րող է ճա­նա­պարհ հար­թել Օ'Բ­րա­յե­նի քա­րո­զած մի­ջանց­քի հա­մար: Հաշ­վի առ­նե­լով, որ այս տես­լա­կա­նին թվարկ­ված հա­կա­ռա­կորդ կող­մերն այդ ռեալ ու­ժն ու­նեն եւ ան­մի­ջա­պես տե­ղում:






ՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին ՍարյանումԿարմիր կիրակիի խորհուրդըԹրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվումՌուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավելԱնտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ)ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթելՀուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար Ի՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա«Մարդիկ կսկսեն ընկնել օրը ցերեկով։ Նրանց քունը տասնամյակներով կշարունակվի». Ինչի՞ մասին էր խոսում ՎանգանԻնչը չպետք է դնեք Wi-Fi ռաութերի կողքին. 12 հիմնական սխալՉինական բանակը Մոսկվայում էՍպասվող նշանադրություն ու հարսանիք. Արման Ասատրյանի սիրտն այլևս զբաղված է. ով է Ասատրյանների նոր հարսնացունԻսրայելը սկսեց Սիրիան գրավելու հերթական փուլը (Տեսանյութ)Թովմաս Թովմասյանը Հայաստանը կներկայացնի ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մոսկովյան միջազգային «Ռոմանսիադա» մրցույթումՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԽելագարվում էի, խեղդվում էի, ինձ թվում էր՝ինձ էլ մի բան կլինի․ Մաշ Իսրայելյանը՝ քրոջ ողբերգական մաhվան մասինԱռավել, քան միասին ենք. Արման Մնացականյանը` իր և Մանե Գրիգորյանի հարաբերությունների մասինՖՈՏՈ. ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը կնոջ ու սանիկի ընտանիքի հետ Տաթևի վանքում է«Ռուսաստան. Կրեմլ. Պուտին. 25 տարի» ֆիլմում Պուտինը կպատասխանի 25 տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին ամենասուր հարցերինՄեսրոպ Մանուկյանին մեղադրանք առաջադրվեց․ «Հրապարակ»Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով չորս մեղադրյալ կաՆոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվելՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԹրամփը գիտի, որ Զելենսկին խաթարում է խաղաղության գործընթացը. РИА НовостиԱդրբեջանը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման խոչընդոտող գործոններ է շարունակում համարել ՀՀ Սահմանադրությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցըԵրևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա ԿոսՏերտերը՝ չէ, բայց տերտերի տերը իր պատասխանը կստանա․ Վահագն ԱլեքսանյանՌԴ ԱԳՆ-ում նշել են Հայաստանի կողմից ԵԱՏՄ պայմանագրի խախտման հետևանքների մասինՀամավարակի, սոցիալ-տնտեսական և հոգեբարոյական աննախադեպ մարտահրավերների ժամանակներում հայտնի փաստաբանը կանգնած էր աշխատավորի կողքինՎեհափառը Վատիկան է մեկնել ոչ թե ՀՀ նախագահի օդանավով, այլ սովորական չվերթով. Տեր Եսայի քահանա ԱրթենյանՔՊ-ական պատգամավորի մայրը ձեռնափայտով հարվածում է քաղաքացիներինՀՐԱՏԱՊ. Շուկայում 20 հոգի վիրավորվել է, 7 հոգի մահացել. ինչ է կատարվելՄեդվեդեւ. Թրամփը «կոտրեց» Կիևի ռեժիմին` ստիպելով ամերիկյան օգնության համար վճարել հանքանյութերովՀուսով ենք՝ ձեր միջնորդությամբ ԼՂ հայերը կվերադառնան իրենց պատմական հայրենիք. Բալասանյանը բաց նամակով դիմել է ՊուտինինՆԳՆ-ն արդարացրել է Արմավիրի ոստիկանների բռնությունըԴու արդեն ի սկզբանե ոչնչություն ես, թե՛ քաղաքական, թե՛ բարոյական իմաստով. Սիմոնյանը՝ Ալեքսանյանի մոր մասնակցությամբ միջադեպի մասինԵրբ կմեկնարկեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններըԱդրբեջանը Նախիջևանում զորավարժություններ է անցկացրելԱյս ցուցանիշով Մխիթարյանը լավագույնն է «Բարսելոնա»-«Ինտեր» խաղում Պարոն Շարմազանովի ելույթն ուղղակի պորտատեղադրում չէր Ադրբեջանին, ավելի խորը խորհուրդ ուներ. ԴերզյանՉեմ հասկանում, թե ինչու չարձանագրեցին Մխիթարյանի գոլը. ԻնձագիԵՄ-ն չի կարողանա փոխհատուցել Հայաստանի տնտեսության համար անխուսափելի կորուստները ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում. ՌԴ ԱԳՆԻնտերնետում քննարկվում է Միխայիլ Գալուստյանի ամուսնալուծությունը. «Նա դավաճանել է կնոջը դիմահարդարի հետ»Ինչ է բերել ՀՀԿ պատվիրակությունը Մոսկվայից (ԱՆՈՆՍ)Նիկոլ Փաշինյանը փորձում նստել 4 աթոռի վրա. Հայկ ԲաբուխանյանՈստիկանները ծեծել են և բերանը փակել սքոչով․ փաստաբանն ահազանգում է (տեսանյութ)Պուտինը ցույց է տվել իր բնակարանը, որտեղ ամեն օր գիշերում է (տեսանյութ)Հայկոյին մեղադրելու համար Անահիտին պատրաստ էին հրապարակում այրել, իսկ Անիին քաջալերում են. հաջողակ ու խեղճ կանանց ընդունումը` հանրության կողմից. Արա ՂազարյանՌԴ ԱԳՆ-ում նշել են Հայաստանի կողմից ԵԱՏՄ պայմանագրի խախտման հետեւանքների մասինՊուտինն Աշխատանքի հերոսի կոչում է շնորհել Սպիվակովին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top