Զելենսկին ոչ պաշտոնական խոշտանգումների համակարգի գլխավոր կազմակերպիչն է A теперь я Наташа․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Կարապետյանի փչած փուչիկները Իրանին միջուկային հարված հասցնելու թեման կտրուկ ակտիվացավ Եվրոպան ընդհուպ մոտեցավ տնտեսաքաղաքական մեգաճգնաժամի շեմին Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ․ «Իշխանություն» Սահմանվել է Ռուսաստանից կանխիկ ռուբլու արտահանման արգելք դեպի Հայաստան և մի շարք այլ երկրներ Ադրբեջանցին սպանելու դիտավորություն չի ունեցել, երեխեքի ձեռքից հեռախոսը վերցրել է, ժամերով չի վնասել. ՔԿ նախագահ Ֆլեյտայի Երեւանյան միջազգային 3-րդ փառատոնը նոյեմբերի 1–7-ը Երեւանում է համախմբում աշխարհի ճանաչված ֆլեյտահարներին ՀԱՊԿ-ը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի

Կուրսկ ներխուժումը սպառնում է խոշոր ծուղակ դառնալ ուկրաինական բանակի համար

Միջազգային

Ի պատասխան Սումի մարզից Կուրսկի ուղղությամբ հարձակման, Ռուսական ուժերն իրենց հերթին են մտել Սումի մարզ: «Հյուսիս» բանակախմբի վերահսկողության տակ են անցել Խարկովմի եւ Սումի կցամասի մի քանի բնակավայր, Լուկաշովկա, Կազաչոկ եւ այլն:

Այս ուղղությամբ ուկրաինական բանակն ակնհայտորեն մեծ ուժեր չունի. հիմնական խմբավորումներն ավելի հյուսիս են` Կուրսկի հարձակման գոտում, ընդ որում արդեն կաշկանդված մոտեցած ռուսական ռեզերվների հետ ծանր մարտերում:

Այսինքն, կարող է զարգանալ հետաքրքիր իրավիճակ: Եթե ռուսները մեծ ուժեր մտցնեն նշված ճեղքման գոտի եւ շարժվեն, ասենք, մարզկենտրոն Սումի ուղղությամբ (Քարտեզում), կամ Խարկով` Կազաչոկից, ուկրաինական բանակը կա´մ պետք է լուրջ տարածքային կորուստներ ունենա, նաեւ հեռանկար, որ ռուսական այդ ուժերը կհայտնվել Կուրսկ ներխուժած իրենց ուժերի թիկունքում: Կա´մ պետք է ռուսական ուժերին ընդառաջ նետեն այն ռեզերվները, որոնք նախատեսել են օգտագործել Կուրսկում: Այս դեպքում Կուրսկի այդ խմբավորումն է բարդ վիճակում հայտնվում. կռվել առանց ռեզերվների, որը միանշանակ ոչնչացում է: Կամ նահանջել, բայց այս դեպքում էլ ռոուսներն արդեն Կուրսկում բավականին ուժեր ունեն, եւ դրանք կգրոհեն ոչ թե մինչեւ սահման, այլ իրենց հերթին կմտնեն Սումի մարզ, ինչի մասին Պուտինն ակնարկեց:

Ուկրաինական հրամանատարությունը կարող է նաեւ ռեզերվներ այլ ճակատներից բերել` ռուսական ճեղքմանը դիմակայելու համար: Բայց մյուս ճակատներում, չնայած Կուրսկ ուկրաինացիների մուտքին, ռուսները հարձակողական տեմպերը չեն դադարեցնում, եւ եթե նման տեղամասերից ուկրաինական կողմը զորքեր հանի, հետեւանքները կարող են շատ լուրջ լինել:

Մի խոսքով, սպասենք ուկրաինական հրամանատարության քայլերին:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ