Սահմանվել է Ռուսաստանից կանխիկ ռուբլու արտահանման արգելք դեպի Հայաստան և մի շարք այլ երկրներ Ադրբեջանցին սպանելու դիտավորություն չի ունեցել, երեխեքի ձեռքից հեռախոսը վերցրել է, ժամերով չի վնասել. ՔԿ նախագահ Ֆլեյտայի Երեւանյան միջազգային 3-րդ փառատոնը նոյեմբերի 1–7-ը Երեւանում է համախմբում աշխարհի ճանաչված ֆլեյտահարներին ՀԱՊԿ-ը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի Առնվազն ծիծաղելի է մանկամիտներս մութ սենյակում սեւ կատու փնտրելը. հատուցումը ծանր է լինելու՝ այն սարերի հետեւում չի Եթե ինքն իր դեմ փողոց է փակելու, ուրեմն` որպես երկրի ղեկավար, չի վերահսկում իրավիճակը․ Քոչարյան Նարեկ Գրիգորյանի «աստեղային ժամն» ու Ցվայգը Նիկոլն ընդդեմ «Իրավունք»-ի Ռուսաստանը, ԱՄՆ–ն և Ուկրաինան եռակողմ բանակցություններ կանցկացնեն նոյեմբերի 10-11-ը Աբու Դաբիում. Ուիտկոֆ Կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխություններ կլինեն

Հարեւան Վրաստանը շարունակում է երկիրը մաքրել

Միջազգային

Մինչ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով գտնվում էր Վրաստանում, պարզվում է՝ վրացական սահմանապահ ծառայությունը արգելել է վերջինիս արտաքին քաղաքական հարցերով նախկին խորհրդական, «Ալիք Մեդիա» վերլուծական-լրատվական կայքի հիմնադիր ԱՐՍԵՆ ԽԱՌԱՏՅԱՆԻ մուտքը երկիր:

«Այս անգամ նրանք ինձ 4 ժամով ձերբակալեցին, իսկ հետո նստեցրին ինքնաթիռ՝ հետ ուղարկելով Եվրոպա: Սեպտեմբերի 18-ի համար Թբիլիսիից Երեւան վերադարձի տոմս ունեի, սակայն ասացին, որ Վրաստանի օրենսդրությամբ եթե անձին մերժում են մուտքը, պետք է հետ ուղարկեն մեկնելու երկիր: Այս ամենը տեխնիկական մանրամասներ են, ամենամեծ խնդիրն այստեղ այն է, որ ոչ ոք ինձ չի բացատրել, թե ինչու են մերժել մուտքս Վրաստան, որտեղ ապրել եմ ավելի քան 5 տարի, ստեղծել եմ լրատվամիջոց, համահիմնադրել տարբեր կազմակերպություններ», - գանգատվում է Խառատյանը:

Հիշեցնենք, որ Վրաստանն «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքն ընդունելուց հետո՝ առաջինը Հայաստանից ում մուտքն արգելել էր երկիր, Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն էր:

Ի դեպ, վրացական աղբյուրները համառորեն շշնջում են, որ Հայաստանից տարաբնույթ անձիք մեկնում են Վրաստան ոչ հենց այնպես: Նպատակը Վրաստանում նոր «հեղափոխությանը» օգնել է, ոմանք էլ՝ ամերիկյան ֆինանսավորումը տեղ հասցնելու տեսքով: «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքն ընդունելուց հետո ուղիղ ֆինանսավորումը շատ է դժվարացել, եւ կողմնակի օգնության կարիքը կա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ