Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ․ «Իշխանություն» Սահմանվել է Ռուսաստանից կանխիկ ռուբլու արտահանման արգելք դեպի Հայաստան և մի շարք այլ երկրներ Ադրբեջանցին սպանելու դիտավորություն չի ունեցել, երեխեքի ձեռքից հեռախոսը վերցրել է, ժամերով չի վնասել. ՔԿ նախագահ Ֆլեյտայի Երեւանյան միջազգային 3-րդ փառատոնը նոյեմբերի 1–7-ը Երեւանում է համախմբում աշխարհի ճանաչված ֆլեյտահարներին ՀԱՊԿ-ը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի Առնվազն ծիծաղելի է մանկամիտներս մութ սենյակում սեւ կատու փնտրելը. հատուցումը ծանր է լինելու՝ այն սարերի հետեւում չի Եթե ինքն իր դեմ փողոց է փակելու, ուրեմն` որպես երկրի ղեկավար, չի վերահսկում իրավիճակը․ Քոչարյան Նարեկ Գրիգորյանի «աստեղային ժամն» ու Ցվայգը Նիկոլն ընդդեմ «Իրավունք»-ի Ռուսաստանը, ԱՄՆ–ն և Ուկրաինան եռակողմ բանակցություններ կանցկացնեն նոյեմբերի 10-11-ը Աբու Դաբիում. Ուիտկոֆ

Իրանի խորհրդարանը դռնփակ նիստում քննարկման էր դրել Իսրայելին պատասխան տալու տարբերակները. Իրանահայ խմբագիրը բացառիկ մանրամասներ է ներկայացնում

Հանդիպում

Իրանական որոշ աղբյուրների փոխանցմամբ, Իրանի զինված ուժերը չեղարկել են բոլոր զինվորականների արձակուրդը և ամբողջ Իրանում հայտարարել են թիվ 1 մարտական պատրաստության վիճակ: Որքանով են տարածված լուրերը համապատասխանում իրականությանը եւ ինչ զարգացումներ սպասել Իսրայել-Իրան հակամարտության շուրջ փորձել ենք հետաքրքրվել Թեհրանի հայկական «Արաքս» թերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանից, ով նախ նկատեց.

- Իհարկե, բնական է, որ Իրանը մարտական պատրաստության կոչ անի, բայց նման հայտարարություն չի հնչել և նույնիսկ հերքվել է որոշ աղբյուրների կողմից տարածված կիբեր պատրաստության հայտարարությունը։ Այսօր Իրանի խորհրդարանը դռնփակ նիստում քննարկման էր դրել Իսրայելին պատասխան տալու տարբերակները, որը փոխանցվելու է Ազգային անվտանգության գերագույն խորհրդին։ Բայց, դրանով հանդերձ այս հարցում հիմնական որոշումը կայացնելու է երկրի Առաջնորդը, ով մինչ այժմ դեռ չի ասել իր վերջին խոսքը։

Նատանիահուի ղեկավարած ռազմատենչ կառավարությունը իրեն փրկելու համար ամեն միջոցի դիմում է, որպեսզի Իրանին ներքաշի պատերազմի մեջ, իսկ Թեհրանը գիտակցելով այդ քայլի նպատակը հետևում է զարգացումներին և ինչպես հայտարարված է ճիշտ ժամանակին խիստ պատասխան է տալու իր շահերը խաթարող կողմին։

Բայց այնուամենայնիվ կարծում եմ Թեհրանը չի գնալու Թել-Ավիվի ծրագրով և չի գնա լայնածավալ պատերազմի, այլ կսահմանափակվի նպատակային թիրախներ հարվածելով։

- Պարոն Քեշիշյան, Մերձավոր Արեւելքում լայնամաշտաբ պատերազմի հավանականությունը որքանո՞վ է այս պահին ռեալ։

- Հակառակ այն մեծ աղմուկին, որ բարձրացրել են Իսրայելին տուրք տվող իշխանություններն ու մամուլը այս պահին դեռ ռեալ չեմ համարում լայնամասշտաբ պատերազմ սկսվելու հավանականությունը։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ