Պատերազմի սկզբից արդեն խախտվել էր պատերազմի «այբուբենը». Նոյեմբերի 9-ին պայմանագրից 6 տարի անց Եզրաս սրբազանը Վլադիմիր Պուտինին է փոխանցել Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը Հայտնի իրավապաշտպանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել Ոստիկանները մտել են Մգեր Արմենիայի բնակարան․ նրան վտարում են Բարի՞, թե՞ հանցագործ. Խորեն Լեւոնյանի նոր կերպարը ԱՄՆ ընտրություններում պարտության համար Թրամփի շրջապատում «քավության նոխազ» կդառնա Փիթ Հեգսեթը ՄԻԵԴ-ը մերժել է ադրբեջանական կողմի բողոքներն ու հաստատել հայ զինծառայողի խոշտանգման և սպանության համար Ադրբեջանի պատասխանատվությունը Պեսկովը հայտնել է, թե ով է ներկայացնելու Ռուսաստանը Մելանիա Թրամփի հետ հանդիպմանը Ինչպես և սպասվում էր, Արթուր Դանիելյանի կալանքի բողոքարկումը մերժվեց ԱՄՆ-ն եվրոպացիներին հեռու է պահում Ուկրաինայի շուրջ բանակցություններից. LaVerita

Բանակցություններով որոշում են՝ ինչպե՞ս անել, որ Հայաստանը դադարի գոյություն ունենալ. Գառնիկ Դավթյան

Հանդիպում

Ադրբեջանն ու Հայաստանը Հարավային Կովկասում մշտական խաղաղության եւ կայունության հասնելու կարեւոր հնարավորություն են ստացել, որի մասին Նյու Յորքում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ «Թուրքական տանը» ԱՄՆ վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության, անդրադառնալով համաշխարհային եւ տարածաշրջանային իրադարձություններին ու մարտահրավերներին՝ Թուրքիայի արտաքին քաղաքականության տեսանկյունից Էրդողանը հայտարարել է, որ Անկարայի հիմնական սկզբունքներն են՝ բարեկամության ամրապնդումը, տարաձայնությունների նվազեցումը, խաղաղության ապահովումը։ Նրա խոսքով՝ Անկարան անփոխարինելի պայման է համարում նաեւ միջազգային իրավունքի, պետությունների ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հարգումը։ Հաշվի առնելով այն, որ Թուրքիան մշտապես հարաբերությունների կարգավորման նախապայման է դրել նախ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը՝ «Իրավունք»-ը ՀայատյացությունըԱդրբեջանի պետական գաղափարախոսության հիմքում» գիտական աշխատության հեղինակ, ադրբեջանագետ ԳԱՌՆԻԿ ԴԱՎԹՅԱՆԻՑ հետաքրքրվեց, թե ինչպես կգնահատի Հայաստան-Ադրբեջան բանակցությունների ներկա փուլը:

— Նախ նշեմ, որ իրականում դրանք բանակցություններ անվանել պետք չէ: Դրանք հանձնելու գործընթացներ են: Ադրբեջանի կողմից հնչում են պահանջներ, եւ Հայաստանի ոչ հետագա կառավարությունն էլ հնազանդ կարգավիճակով այդ ամենը կատարում է: Խնդիրն այստեղ ավելի շատ իրավիճակային եւ պրոցեսային առումի մեջ է: Այսինքն` մենք որքան սպասում ենք եւ նայում, թե Նիկոլ Փաշինյանն ի՞նչ է անում, այնքան Հայաստանից բան չի մնում: Մինչ այդ, Արցախն էր, որ կար, որը փորձեցինք պահել, բայց չստացվեց, որորհետեւ հասկացանք, որ ինչ-ինչ քաղաքական առումներով հաջողություններ չունեցանք: Խնդիրը նաեւ այն չէ` մեզ մոտ կա, այսպես ասած, Նիկոլ Փաշինյանի մասով ընդհանուր պատկերացում, որ նա իր կեցվածքով, իր «քաղաքական» առումներով ունի բացարձակ լուզերի քաղաքականություն: Իր հիմնական նպատակն ամեն ինչ կործանելն է: Դա պայմանավորված չէ նրանով, որ ինքը բերված մարդ է, այլ՝ իր պոտենցիալից է գալիս: Մարդը չունի քաղաքական որեւէ կրթություն, դիպլոմ չի ստացել վերջում: Այսինքն` նվիրել են այդ դիպլոմն իրեն: Անգամ նորություն չէ, որ հոդված գրելիս իր ընդդիմադիր եղած ժամանակ բոլորի վրա գործ էր գրում:

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հ.Գ. - Շարունակությունը կարդացե՛ք թերթի առաջիկա համարներից մեկում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ