Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ․ «Իշխանություն» Սահմանվել է Ռուսաստանից կանխիկ ռուբլու արտահանման արգելք դեպի Հայաստան և մի շարք այլ երկրներ Ադրբեջանցին սպանելու դիտավորություն չի ունեցել, երեխեքի ձեռքից հեռախոսը վերցրել է, ժամերով չի վնասել. ՔԿ նախագահ Ֆլեյտայի Երեւանյան միջազգային 3-րդ փառատոնը նոյեմբերի 1–7-ը Երեւանում է համախմբում աշխարհի ճանաչված ֆլեյտահարներին ՀԱՊԿ-ը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի Առնվազն ծիծաղելի է մանկամիտներս մութ սենյակում սեւ կատու փնտրելը. հատուցումը ծանր է լինելու՝ այն սարերի հետեւում չի Եթե ինքն իր դեմ փողոց է փակելու, ուրեմն` որպես երկրի ղեկավար, չի վերահսկում իրավիճակը․ Քոչարյան Նարեկ Գրիգորյանի «աստեղային ժամն» ու Ցվայգը Նիկոլն ընդդեմ «Իրավունք»-ի Ռուսաստանը, ԱՄՆ–ն և Ուկրաինան եռակողմ բանակցություններ կանցկացնեն նոյեմբերի 10-11-ը Աբու Դաբիում. Ուիտկոֆ

Համացանցում գործում են միջազգային խմբավորումներ. Ահազանգում է տեղեկատվական անվտանգության փորձագետը

Հանդիպում

Վերջին շրջանում ֆիննանսական եւ բանկային համակարգ ներթափանցած խարդախների մասին են ահազանգում ոչ միայն հայաստանյան, այլ օտարերկրյա փորձագետները։ Ովքե՞ր են հիմնականում վերջիններիս թիրախում եւ ո՞ր երկրներից ՀՀ ներթափանցած ֆիննանսական խարդախները «Իրավունքին» մանրամասներ է ներկայացրել Friend ընկերության տնօրեն, տեղակատվական անվտանգության փորձագետ Արսեն Լեւոնյանը.

- Այո, վերջին շրջանում բանկային համակարգում խարդախությունների դեպքերը ավելացել են ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Ֆինանսական խարդախները հիմնականում թիրախավորում են այն օգտատերերին, ովքեր անփորձ են կամ քիչ տեղեկացված ֆինանսական և տեխնոլոգիական հարցերում: Նրանց գործողությունները հաճախ իրականացվում են կեղծ վեբ կայքերի, էլեկտրոնային առևտրային հարթակների և ֆիշինգային նամակների միջոցով, որոնց միջոցով ստանում են օգտատերերի բանկային տվյալները և գումարները:

Հայաստանի օգտատերերը հաճախ ենթարկվում են նմանատիպ հարձակումների՝ հատկապես այն դեպքերում, երբ համակարգչային ծրագրային ապահովումը նորացված չէ: Հիմնականում օգտագործվում են բանկային տրոյանական ծրագրեր, որոնք գողանում են բանկային քարտերի տվյալները։

Տեղեկատվական փորձագետը նշում է.
- Խարդախների մեծ մասը համացանցում գործող միջազգային խմբավորումներ են, որոնք մասնագիտացած են կեղծ ներդրումային նախագծերի, կեղծ Ֆորեքս առևտրային հարթակների ստեղծման և այլ ֆինանսական մանիպուլյացիաների մեջ։

Այսօր հիմնականում նման խարդախություններն իրականացվում են առցանց՝ օգտագործելով մեսենջերներ, կայքեր և ինտերակտիվ հարցումներ, որոնք ներգրավում են օգտատերերին, իսկ հետո ստանում են նրանց տվյալները՝ ներքաշելով անօրինական սխեմայի մեջ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ