«Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցել Օրվա աստղագուշակ Ալիևի կողմից Ադրբեջանում սկսվել է նախաձեռնված համաներման գործընթացը Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Փոխարժեքն այսօր Տեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴ Իլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը Հայ հոգևորականությունը սխրանքի ու ազգի իրական ընտրանու օրինակ է ցուցադրում Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ադրբեջանական բենզինի թաքնված ականները. Մեկնաբանում են տնտեսագետները

«Բախտի տերը» . կատակերգություն՝ դրամատիկ լուծումներով

Շոու բիզնես

Օրերս էկրաններ բարձրացավ «Բախտի տերը» գեղարվեստական ֆիլմը, որը կատակերգություն է դրամատիկ լուծումներոով: Ֆիլմի գլխավոր հերոսուհիներին՝ երկվորյակ քույրերին, մարմնավորում է դերասանուհի Արփի Գաբրիելյանը: Դերասանուհու խոսքով՝ մեծ պատասխանատվությամբ է մոտեցել իր կերպարներին, թեպետ դժվարությունները շատ էին:

«Շատ էի վախենում, որովհետև ես այդքան վստահ չէի իմ հնարավորությունների վրա, որքան վստահ էին ռեժիսոր Գրիգ Վահրամյանը, պրոդյուսերներ Ռուբեն Ջաղինյանը և Արման Միտոյանը: Հետաքրքիր էր, որ «քասթինգ» ասվածը չի եղել, ինձ ընտրել էին որպես գլխավոր հերոսուհու, շատ տարօրինակ էր, բայց նաև վախենալու: Մեծ պատասխանատվություն էր, հատկապես միանգամից երկու կերպար պետք է մարմնավորեի: Եթե Ժանետի նման գլամուրային կերպարներ մինչ այդ խաղացել էի, ապա Անետն ինձ համար նորություն էր, բայց շատ ավելի հետաքրքիր: Հույս ունեմ՝ ստացվել է: Առհասարակ, շատ մեծ աշխատանք ենք կատարել, հրաշալի էր աշխատել դերասանուհի Արուսիկ Գրիգորյանի հետ, նա ֆիլմում իմ կրնօրինակն էր («дублёр»): Արուսիկին այսօր էլ ասում եմ, որ ամբողջ ընթացքում ինձ հետ հավասար տանջվել է, սակայն ֆիլմում չի երևում: Հրաշալի մարդ և դերասանուհի է, ում մեծ հաջողություն եմ մաղթում: Ի դեպ, շատ շնորհակալ եմ նաև ամուսնուս՝ Միհրանին, նա շատ էր ինձ սատարում: Եղել են օրեր, որ Միհրանը օրը 3 անգամ Երևանից Դսեղ է եկել»,-լրագրողների հետ զրույցում ասաց Արփի Գաբրիելյանը:

Դերասան Լևոն Հարությունյանի խոսքով՝ իրենք շատ բարի ֆիլմ են ստացել.

««Դեռ նկարահանման հրապարակում զգում էի, որ շատ լավ աշխատանք ենք հանձնելու լսարանի դատին: Ռեժիսորը՝ Գրիգ Վահրամյանը, այն քիչ ռեժիսորներից է, որ ինձ կարողանում է «զսպաշապիկ» հագցնել, որ ավելի շատ «չլինեի», սկզբում ըմբոստանում էի, նեղվում էի, բայց հետո հասկացա, որ նա ճիշտ էր: Ես հանդիպել եմ երիտասարդ ռեժիսորի, ով պատրաստված էր գալիս նկարահանման, սցենարին տեղում չէր ծանոթանում, հստակ գիտեր՝ ինչ էր պետք, ամեն բան փորձում էր սիրուն նկարահանել: Ես երջանիկ եմ»,-լրագրողների հետ զրույցում ասաց դերասան Լևոն Հարությունյանը:

Ի դեպ, դերասանի խոսքով՝ գուշակի մոտ եղել է 1 անգամ, սակայն ինքն իրեն խոստացել է, որ էլ չի այցելելու:

«Առհասարակ, կարծում եմ, որ մենք ենք մեր բախտի տերը: Իհարհե, «վերևից» էլ ենք ստանում բախտը, բայց 50%-ը մեր ձեռքերում է: Ինչ վերաբերում է ֆիլմին, ապա մեզ նման բարի ֆիլմեր շատ են հարկավոր: Այս ֆիլմն ասելիքով է, իսկ ամենակարևորը՝ շատ բարի»:

Հավելենք, որ «Բախտի տերը» ֆիլմի հիմքում երկվորյակ քույրերի պատմությունն է: Ժանետն ու Անետը հայկական հեռավոր Մացառուտ գյուղի հայտնի պայծառատես Արուսի թոռնուհիներն են:

Տարիներ առաջ Ժանետը հեռացել է գյուղից, իսկ Անետը մնացել է տատիկի մոտ։ Տատիկը մահանում է՝ իր շնորհը փոխանցելով թոռնուհիներից մեկին։ Եվ ճակատագրի բերումով քույրերը ստիպված են փոխելու տեղերը...

Կյանքը կորոշի՝ արդյոք մեր բախտի պատանդնե՞րն ենք, թե՞ տերերը։

 

Բեմադրող ռեժիսոր՝ Գրիգ Վահրամյան
Սցենարի հեղինակներ՝ Աշոտ Աբրահամյան, Ռուբեն Ջաղինյան: Բեմադրող օպերատոր՝ Սուրեն Թադևոսյան: Պրոդյուսեր՝ Արման Միտոյան:Գլխավոր պրոդյուսեր՝ Ռուբեն Ջաղինյան

Գլխավոր դերերում՝ Արփի Գաբրիելյան, Լևոն Հարությունյան, Ստեփան Ղամբարյան, Սուրեն Թումասյան, Մարինե Պետրոսյան:                                                                                                                                                                                                        

Հավելենք, որ նոյեմբերի 24-ին AGBU սրահում տեղի կունենա «Բախտի տերը» կատակերգության պրեմիերան ԱՄՆ-ում։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Դեկտեմբերի 28-ին Նիկոլ Փաշինյանն անձամբ կգրոհի Մայր ԱթոռըԹուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցելՄոսկվայի հարավում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով ռուս գեներալ է զոհվել«Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցելՕրվա աստղագուշակԱլիևի կողմից Ադրբեջանում սկսվել է նախաձեռնված համաներման գործընթացըԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՓոխարժեքն այսօրՏեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴԻլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանըՀայ հոգևորականությունը սխրանքի ու ազգի իրական ընտրանու օրինակ է ցուցադրումԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներԲոլորին փողով էր չափում. Ով է իրականում Վեհափառի դեմ դուրս եկած Վազգեն ՄիրզախանյանըԱդրբեջանական բենզինի թաքնված ականները. Մեկնաբանում են տնտեսագետներըՑավո՜ւմ եմ քո համար, հայրենի երկիր Հայաստա՛ն, քանզի ղեկավարդ միջազգային հանցագործ ու ահաբեկիչ է. Տեր ՍերոբՊաշտպանվելու ամենալավ ձևը, թերևս հարձակվելն է... Հայկ ՂազարյանՄեղավոր եմ. ինչ է պատմում Հրաչյա Պապինյանը՝ Տեր Վրթանեսի մասինՌուսական ուժերը սկսում է Կոնստանտինովկայի շրջապատումը (Քարտեզ)Ուիտկոֆ. Ֆլորիդայում ռուս-ամերիկյան բանակցությունները կառուցողական և արդյունավետ էինՌուբիոն ԱՄՆ-ին մղում է դեպի Վենեսուելայի հետ ռազմական բախման. «Washington Post»

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված