«Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցել Օրվա աստղագուշակ Ալիևի կողմից Ադրբեջանում սկսվել է նախաձեռնված համաներման գործընթացը Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Փոխարժեքն այսօր Տեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴ Իլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը Հայ հոգևորականությունը սխրանքի ու ազգի իրական ընտրանու օրինակ է ցուցադրում Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ադրբեջանական բենզինի թաքնված ականները. Մեկնաբանում են տնտեսագետները

Անակնկալներ եւ շքեղ տոնական համերգ՝ «Իրավունք»-ի 35-ամյակի առթիվ

Տեսանյութեր - 35

Կայացավ «Իրավունք» թերթի 35-ամյակին նվիրված շքեղ միջոցառումը, որը տեղի ունեցավ «Մոսկվայի տան» մեծ դահլիճոււմ: «Իրավունք»-ին եւ ՍԻՄ կուսակցության Հայկ Բաբուխանյանին շնորհավորելու էին եկել դեսպաններ, արժանապատիվ հոգեւոր հայրեր, թերթի սիրելի բարեկամներ, քաղաքական գործիչներ, հավատարիմ ընթերցողներ եւ մշակութային գործիչներ:

Միջոցառումն անցավ ջերմ մթնոլորտում՝ համեմված երգ ու պարով: Հանդես եկան վաստակավոր արտիստներ, շուուբիզնեսի ներկայացուցիչներ, պարային խմբեր:
«Իրավունք»-ին շնորհավորելու էր եկել երգիչ ԴԱՎԻԹ ԹՈՒՋԱՐՅԱՆԸ, ով երգեց իր մոր՝ Գայանե Աստվածատրյանի կողմից գրված եւ «Իրավունք»-ին նվիրված երգը՝ «Ձոն Իրավունքին»:

«Շնորհավորում եմ «Իրավունք»-ին՝ 35- ամյակի կապակցությամբ, եւ մեծ պատիվ եմ համարում գտնվել այստեղ՝ այսօր: Իրավունքն ու արդարությունը պետք է ճչան եւ գործեն ամենուր, իսկ Հայկ Բաբուխանյանին ճանաչում եմ շատ վաղուց եւ շատ սիրով ու հպարտությամբ եմ ասում, որ մեր համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի ու դեռ երկար կտեւի»- իր ելույթին ավելացրեց Դավիթ Թուջարյանը:

Ելույթով հանդես եկան «Արմենի» պարային համույթը (գեղարվեստական ղեկավար՝ ԱՐՄԵՆ ԲՈԼՅԱՆ)` ներկայացնելով մարտական պար, ինչպես նաեւ «ԱԶԴ» պարային անսամբլը (գեղարվեստական ղեկավար՝ ԶԱՎԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ):

Իրենց գեղեցիկ կատարմամբ տոնը համեմեցին ՍԵՐԳ ԱԲՐԱՀԱՄՈՎԸ եւ ՋՈՒՍԸ` կատարելով զուգերգ: Եվս մեկ գեղեցիկ կատարում հնչեց Սերգ Աբրահամովի կողմից՝ «Благодарю» (Առնո Բաբաջանյան):

«Հետաքրքիր հարցազրույցներով սպասում ենք քեզ դեռ շատ երկար տարիներ» - ասաց Ջուսն ու ավելացրեց, «Հուսով եմ դեռ երկար տարիներ միասին կհամագործակցենք»: Իսկ ՀՀ վաստակավոր արտիստ ՄՀԵՐ ԱՐՄԵՆԻԱՆ «Իրավունք»-ին մաղթեց նշել չորս անգամ ավել նմանատիպ 35-ամյակներ:

«Աշխարհի հայեր միացեք» կոչով իր ելույթը սկսեց «Իրավունք» թերթի բարեկամ, ՀՀ վաստակավոր արտիստ ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆԸ՝ կատարելով «Հայե՛ր միացեք» երգը:

«Սիրելի պարոն Բաբուխանյան, շնորհավոր Ձեր ծնունդը, ինչպես նաեւ «Իրավունք» թերթի 35-ամյակը: Եղեք միշտ մեր ժողովրդի կողքին, ձեր բարի, արդար եւ պարզ մեկնաբանություններով»,- նշեց տիկին Ասրյանը:

Շարունակելով գեղեցիկ երեկոն՝ ՀՀ վաստակավոր արտիստ ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ «Իրավունք»-ին մաղթեց երկար տարիների կյանք՝ իր առողջ վերլուծություններով եւ հանդես եկավ հանրահայտ «Հավատի երգ» կատարմամբ:

«Իրավունք»-ին եւ Հայկ Բաբուխանյանին շնորհավորելու էր եկել նոր սերնդի ներկայացուցիչ ԱՆՆԱ ԹԱԹԱՐՅԱՆԸ, ով ներկայացրեց «Sway» երգը՝ իր գեղեցիկ մեկնաբանությամբ: «Նոր ալիք» մրցույթում հաղթող ճանաչված ԱՆԱՀԻՏ ՀԱԿՈԲՅԱՆՆ էլ ներկայացավ «Հայի երկինք» երգով:

Արցախցի երգչուհի ԳԱՅԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ ներկաներին նախ հուզեց իր խոսքով եւ իր ելույթը սկսելուց առաջ խնդրեց ողջ դահլիճին հոտնկայս ծափահարել՝ հանուն Արցախի նահատակվածներին:

«Կանգնենք ու բարձր ծափահարենք մեր տղերքի, մեր Արցախի, մեր Հայստանի համար: Այնպես ծափահարենք, որ մեր ծափերի ձայները հասնեն Արցախ ու երկինք՝ տղերքին»- ասաց Գայա Արզումանյանը եւ կատարեց «Այայի երկիր Արցախ» ստեղծագործությունը:

35-ամյա թերթին իր շնորհավորական երգն էր բերել նաեւ տաղանդավոր երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից ՊԱՊ ԻՍՊԻՐՅԱՆԸ՝ կատարելով «Շարան»:

Միջոցառումը լի էր գեղեցիկ անակնկալներով եւ իր անակնկալը մատուցեց նաեւ «Իրավունք» թերթի հիմնադիր կուսակցության՝ Սահմանադրական իրավունք միության նախագահ, 1993-1999 թվականներին թերթի գլխավոր խմբագիր, 1999 թվականից մինչեւ այսօր «Իրավունք մեդիա» հոլդինգի խմբագրական խորհրդի նախագահ Հայկ Բաբուխանյանը՝ պատվոգրեր հանձնելով «Իրավունքի» վաղեմի բարեկամներին եւ մշակութային գործիչներն: Պատվոգրի արժանացավ «Իրավունքի» իրավական պաշտպանությունն իրականացնող «Լեւ Գրուպ» փաստաբանական գրասենյակի տնօրեն, հայտնի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը: Ինչպես նաեւ պատվոգրերի արժանացան iravunk.com-ի Ծրագրավորման աշխատանքների, անվտանգության պաշտպանման, ինչպես նաեւ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պատասխանատու Արսեն Լեւոնյանը, երգիչ Դավիթ Թուջարյանը, Արթուր Աղաջանովը, ՀՀ վաստակավոր արտիստներ Մհեր Մեսրոպյանը, Գայանե Ներսիսյանը, Մադլեն Ասրյանը, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. Հանուն նոր Միության» շարժման Կանանց խորհրդի նախագահ Ալլա Հակոբյանը:

Անակնկալ էր պատրաստել նաեւ ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ՝ ընթերցելով իր կողմից գրված եւ թերթին նվիրված գեղեցիկ բանաստեղծությունը: Առանձնահատուկ անակնկալ էր սպասվում նաեւ պարոն Բաբուխանյանին: 60-ամյակի առթիվ դուստրը՝ ՄԱՐԻԱՄ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ կատարեց «Իմ հայրիկ» երգը:

Տոնական երեկոն ամփոփեց հրաշալի տեմբրով երգիչ ԱՐԹՈՒՐ ԱՂԱՋԱՆՈՎԸ՝ ներկայացնելով «Мы желаем счастья вам» կատարումը: Ողջ երեկոն վարեցին երիտասարդ, բայց արդեն պրոֆեսիոնալ հաղորդավարներ ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ու ԷԼԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ:

Նյութը պատրաստեց ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցելՄոսկվայի հարավում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով ռուս գեներալ է զոհվել«Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցելՕրվա աստղագուշակԱլիևի կողմից Ադրբեջանում սկսվել է նախաձեռնված համաներման գործընթացըԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՓոխարժեքն այսօրՏեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴԻլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանըՀայ հոգևորականությունը սխրանքի ու ազգի իրական ընտրանու օրինակ է ցուցադրումԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներԲոլորին փողով էր չափում. Ով է իրականում Վեհափառի դեմ դուրս եկած Վազգեն ՄիրզախանյանըԱդրբեջանական բենզինի թաքնված ականները. Մեկնաբանում են տնտեսագետներըՑավո՜ւմ եմ քո համար, հայրենի երկիր Հայաստա՛ն, քանզի ղեկավարդ միջազգային հանցագործ ու ահաբեկիչ է. Տեր ՍերոբՊաշտպանվելու ամենալավ ձևը, թերևս հարձակվելն է... Հայկ ՂազարյանՄեղավոր եմ. ինչ է պատմում Հրաչյա Պապինյանը՝ Տեր Վրթանեսի մասինՌուսական ուժերը սկսում է Կոնստանտինովկայի շրջապատումը (Քարտեզ)Ուիտկոֆ. Ֆլորիդայում ռուս-ամերիկյան բանակցությունները կառուցողական և արդյունավետ էինՌուբիոն ԱՄՆ-ին մղում է դեպի Վենեսուելայի հետ ռազմական բախման. «Washington Post»Ուիտկոֆը հայտարարություն է տարածել ուկրաինացիների հետ բանակցությունների մասին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված