Սահմանվել է Ռուսաստանից կանխիկ ռուբլու արտահանման արգելք դեպի Հայաստան և մի շարք այլ երկրներ Ադրբեջանցին սպանելու դիտավորություն չի ունեցել, երեխեքի ձեռքից հեռախոսը վերցրել է, ժամերով չի վնասել. ՔԿ նախագահ Ֆլեյտայի Երեւանյան միջազգային 3-րդ փառատոնը նոյեմբերի 1–7-ը Երեւանում է համախմբում աշխարհի ճանաչված ֆլեյտահարներին ՀԱՊԿ-ը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի Առնվազն ծիծաղելի է մանկամիտներս մութ սենյակում սեւ կատու փնտրելը. հատուցումը ծանր է լինելու՝ այն սարերի հետեւում չի Եթե ինքն իր դեմ փողոց է փակելու, ուրեմն` որպես երկրի ղեկավար, չի վերահսկում իրավիճակը․ Քոչարյան Նարեկ Գրիգորյանի «աստեղային ժամն» ու Ցվայգը Նիկոլն ընդդեմ «Իրավունք»-ի Ռուսաստանը, ԱՄՆ–ն և Ուկրաինան եռակողմ բանակցություններ կանցկացնեն նոյեմբերի 10-11-ը Աբու Դաբիում. Ուիտկոֆ Կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխություններ կլինեն

Ռուսները Ռազլիվի մատույցներում են. Կուրախովոյի շուրջ օղակը հարավից գրեթե փակված է (Քարտեզ)

Միջազգային

Կուրախովկայի հարավայւն թեւում, այն բանից հետո, երբ երեկ պաշտոնապես հաստատվեց Մաքսիմլյանովկայի գրավումը (այդ մասին հայտնել էինք դեռ երեկ առավոտյան` https://iravunk.com/?p=296686&l=am), եւ այնտեղ ռուսական դրոշ բարձրացվեց (լուսանկարում), հարձակման ճակատի ձախ թեւում ռուսական ուժերը միանգամից առաջ շարժվեցին: 

Այս պահին ճակատը արագորեն գլորվում է հյուսիս: Այս պահին ռուսները գրոհում են Ռազլիվ-Սուխյե Յալի գիծը, որից հարջակման հիմնական նպատակը` մինչև Վոլչյա գետը ընդամենը երկու կմ է։ Եվ որտեղից որտեղից ռուսական ուժերը կկարողանան կրակի հսկողություն սահմանել Զապորոժյեից Կուրախովո երթուղու վրա, մինչեւ դրա ֆիզիկական գրավումը։

Ռազլիվի հատվածում ռուսական ստորաբաժանումները արդեն հաղթահարել են գյուղ տանող ճանապարհի մոտավորապես կեսը։ Այստեղ ուկրաինական որոշ դաշտային պաշտպանական համակարգեր կային, սակայն դրանք էական արգելք չէին, եւ դրեթե հաղթահարված են: Թերեւս, ուկրաինական ուժերը կփորձեն պաշտպանություն կազմակերպել հենց Ռազլիվում, ապա դրան հաջորդող Կոնստանտինապոլում (գերամերձ բնակավայրը, որտեղով էլ աանցնում է Կուրախովոյի ճանապարհը): Բայց հաշվի առնելով ճակատային ընդհանուր վիճակը, լուրջ պաշտպանություն հազիվ թե լինի: Հաշվի առնելով նաեւ, որ Կուրախովոյի ճակատի արեւելյան թեւում ռուսական ուժերը սկսեցին հարվածել ուկրաինական թիկունքներին Դալնեեւ բնակավայրի հատվածում: Սա սպառնում է «կաթսայով», բայց նաեւ ուկրաինական ուժերին պահում է լարվածության մեջ` թույլ չտալով միջոցներ տեղափոխել Ռազլիվ-Սուխյե Յալի հատված:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ