Իրականում, Զելենսկին սարսափելիորեն վախենում է Պուտինի հետ բանակցություններից. Յուլիա Մենդել Իրանը կարո՞ղ է հարվածել նաեւ ԱՄՆ տարածքին Կիեւը զիկվել է էլեկտրաէներգիայի սեփական արտադրությունից Իսլամիստները փորձում էին պետական ​​հեղաշրջում իրականացնել Ղազախստանում Այնտեղ, որտեղ ծագում է արևը, և սկսվում Ռուսաստանը, այնտեղ հնչում էր Բաբաջանյանի երաժշտությունը Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 2-ին ՌԴ-ն դեռ պաշտոնական առաջարկ չի ստացել՝ միանալու Թյուրքական պետությունների կազմակերպությանը․ Պեսկով «Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Ստանձնում եմ Գյումրու ՀԷՑ ցանցի պետի պատասխանատու պաշտոնը․ Կարեն Սարուխանյան

Հայաստանը կարո՞ղ է օգտվել ռուսական նորացված «միջուկային հովանոցից»

Միջազգային

Այն, որ Թուր­քիան եւս ար­դեն ստիպ­ված է շատ ա­վե­լի լուրջ վե­րա­բեր­վել Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հար­ցին (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=298158&l=am), ե­կավ հու­շե­լու ե­րեկ ՌԴ նա­խա­գա­հի կող­մից ստո­րագր­ված փաս­տա­թուղ­թը: Այն է՝ Պու­տի­նը հաս­տա­տեց Ռու­սաս­տա­նի միջուկային նոր դոկտ­րի­նը, այ­սինքն` այդ փաս­տա­թուղ­թը ռու­սա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րի հա­մար ու­նի ոչ թե ինչ-որ գոր­ծո­ղութ­յուն­ներ թույլ տա­լու, այլ՝ այդ գոր­ծո­ղութ­յուն­նե­րը պար­տադ­րե­լու տեսք: Ու հաշ­վի առ­նե­լով ռու­սա­կան մի­ջու­կա­յին զեն­քի ահ­ռե­լի պա­շար­նե­րը, այդ գոր­ծո­ղութ­յուն աս­վա­ծը կա­րող է ընդ­հուպ ու­նե­նալ երկ­րա­գուն­դը մի քա­նի ան­գամ ոչն­չաց­նե­լու տեսք:

­Նախ կարճ, թե ինչ է ի­րե­նից ներ­կա­յաց­նում այդ նո­րաց­ված մի­ջու­կա­յին դոկտ­րի­նը: Այս փաս­տաթղ­թի գլխա­վոր ա­ռանձ­նա­հատ­կութ­յունն այն է, որ այն թույ­լատ­րում է Ռու­սաս­տա­նին՝ մի­ջու­կա­յին հար­ված հասց­նել այն դեպ­քում, ե­թե իր դեմ կի­րառ­վել է ոչ մի­ջու­կա­յին հար­ված ոչ մի­ջու­կա­յին պե­տութ­յան կող­մից, բայց այն­պի­սի պե­տութ­յան կամ պե­տութ­յուն­նե­րի հետ հա­մա­տեղ, ո­րոնք «տի­րա­պե­տում են զանգ­վա­ծա­յին ոչն­չաց­ման զեն­քի կամ զգա­լի մար­տա­կան ​​նե­րու­ժի»: Ա­վե­լին, նա­եւ այն պե­տութ­յուն­նե­րին, ո­րոնք տա­րածք կամ ռե­սուրս­ներ են տրա­մադ­րում՝ «Ռու­սաս­տա­նի Դաշ­նութ­յան դեմ ագ­րե­սիա­յի հա­մար»: Պարզ օ­րի­նա­կով, ին­չը նաեւ ՌԴ նա­խա­գա­հի մա­մու­լի խոս­նա­կը մեջ­բե­րեց, նոր մի­ջու­կա­յին դոկտ­րի­նով Ռու­սաս­տա­նի դեմ Ուկ­րաի­նա­յի կող­մից արեւմտ­յան հրթիռ­նե­րի կի­րա­ռու­մը կա­րող է մի­ջու­կա­յին պա­տաս­խա­նի հան­գեց­նել: Ա­յսինքն, ինչ­պես Ուկ­րաի­նա­յի, այն­պես էլ այդ հրթիռ­նե­րը տրա­մադ­րո­ղի դեմ:

­Բայ­ցի այս ա­մե­նից, փաս­տաթղ­թում հա­տուկ շեշտ­ված է, որ այդ «մի­ջու­կա­յին հո­վա­նո­ցը» գոր­ծում է ինչ­պես ՌԴ-ի, այն­պես էլ նրա դաշ­նա­կից­նե­րի հա­մար: Հա­յաս­տա­նը դեռ հան­դի­սա­նո՞ւմ է Ռու­սաս­տա­նի ռազ­մա­կան դաշ­նա­կի­ցը. պաշ­տո­նա­պես՝ ա­յո, ինչ­պես ՀԱՊԿ-ի գծով, այդ­պես էլ ռազ­մա­կան պայ­մա­նագ­րե­րի տես­քով: Գործ­նա­կա­նում, Նի­կոլն այն վի­ճա­կին է հասց­րել այս հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, որ ե­թե Հա­յաս­տա­նը հնա­րա­վո­րութ­յուն ու­ներ այս փաս­տաթղ­թի հի­ման վրա միան­գա­մայն ա­պա­հով կար­գա­վի­ճակ ձեռք բե­րել, հի­մա… հի­մա էլ կա­րող է, միայն թե պետք է այդ ուղ­ղութ­յամբ ռեալ աշ­խա­տանք տա­նել: Իսկ դրա ա­ռա­ջին քայ­լը ՀԱՊԿ վե­րա­դառ­նալն է:

Իսկ ընդ­հան­րա­կան ի­մաս­տով, դժվար չէ կռա­հե­լը, որ այս նո­րաց­ված դոկտ­րի­նին պաշ­տո­նա­կան տեսք տրվեց հենց այն պա­հին, երբ հա­մառ խո­սակ­ցութ­յուն­ներ են ծա­վալ­վում ԱՄՆ-ի կող­մից Ուկ­րաի­նա­յին՝ ՌԴ-ին հե­ռա­հար հրթի­ռա­յին հար­ված­ներ հասց­նել թույ­լատ­րե­լու մա­սին: Սա, ի­հար­կե, ա­մե­նե­ւին էլ չի նշա­նա­կում, որ ուկ­րաի­նա­կան կող­մի ար­ձա­կած ա­ռա­ջին իսկ հե­ռա­հար հրթի­ռին կհե­տե­ւի մի­ջու­կա­յին զեն­քի կի­րա­ռու­մը: Չէ, մինչ դրան հաս­նե­լը, Մոսկ­վան դեռ պա­տաս­խա­նե­լու շատ այլ տար­բե­րակ­ներ ու­նի՝ սկսած ԱՄՆ-ի այլ հա­կա­ռա­կորդ­նե­րին նո­րա­գույն զի­նա­տե­սակ­ներով զի­նե­լուց, վեր­ջաց­րած ուկ­րաի­նա­կան է­ներ­գե­տիկ եւ գա­զա­յին հա­մա­կար­գի ամ­բող­ջա­կան ան­ջա­տու­մով կամ, օ­րի­նակ, հրթի­ռա­յին հա­մա­կար­գը հսկող ա­մե­րիկ­յան ար­բան­յակ­նե­րը ոչն­չաց­նե­լով: Իսկ մի­ջու­կա­յին դոկտ­րի­նի հաս­տա­տումն ա­վե­լի նման է ոչ թե նույ­նիսկ հե­ռա­ցող Բայ­դե­նին կամ տա­րաբ­նույթ մակ­րոն­նե­րին, այլ ան­ձամբ Զե­լենս­կուն ուղղ­ված մի վեր­ջին նա­խազ­գու­շաց­ման. խո­շոր հաշ­վով, ռու­սա­կան մի­ջու­կա­յին հրթի­ռը կա­րող է հար­վա­ծել հենց Զե­լենս­կու բուն­կե­րին, ե­թե պարզ­վի, որ նրան այն­քան էլ չի ան­հանգս­տաց­նում Ուկ­րաի­նա­յի ամ­բող­ջա­կան հո­սան­քազր­կու­մը ձմռա­նը:

­Բայ­դե­նը, չնա­յած այս ա­վանտ­յու­րա­նե­րին, ա­մեն դեպ­քում հե­ռա­ցող ֆի­գուր է, եւ մի­գու­ցե Մոսկ­վա­յի հա­մար ինչ-որ տեղ նաեւ օգ­տա­կար էր, որ վեր­ջին պա­հին նման քայ­լե­րի է գնում: Խո­շոր հաշ­վով, սա Մոսկ­վա­յին հնարա­վո­րութ­յուն տվեց հաս­տա­տել այդ նոր մի­ջու­կա­յին դոկտ­րի­նը, ին­չը ե­կող Թ­րամ­փին է փաս­տի ա­ռաջ կանգ­նեց­նում. ըն­դու­նել ի­րա­վի­ճակն այն­պես, ինչ­պի­սին որ կա նրա ի­նա­գու­րա­ցիա­յի պա­հին:

Մ­յուս կող­մից, պարզ դար­ձավ, որ Թ­րամփն ի­րա­կա­նում ու­նի լրջա­գույն այլ խնդի­րներ, ո­րը նրա հա­մար էլ ա­վե­լի է կա­րե­ւո­րում Մոսկ­վա­յի հետ լե­զու գտնե­լու հար­ցը: Մաս­նա­վո­րա­պես, նա­խօ­րեին ԱՄՆ պե­տա­կան պարտքն ա­ցավ 36 տրի­լիոն դո­լա­րից, ին­չի հետ կապ­ված Մաս­կը տագ­նա­պա­լի գրա­ռում կա­տա­րեց. «Ան­հա­պաղ գոր­ծո­ղութ­յուն­ներ են անհ­րա­ժեշտ Ա­մե­րի­կա­յի սնան­կա­ցու­մը դա­դա­րեց­նե­լու հա­մար»: Ու դա հաս­կա­նա­լի է. Թ­րամփն ԱՄՆ-ն Բայ­դե­նին հանձ­նեց 24 մի­լիարդ պարտ­քով, որն այս 4 տա­րի­նե­րին ա­վե­լա­ցել է կի­սով չափ՝ մո­տե­նա­լով ՀՆԱ-ի 130 տո­կո­սին: Ե­թե այս բե­ռով հան­դերձ Թ­րամ­փը շա­րու­նա­կի Բայ­դե­նի ագ­րե­սիվ կուր­սը, տար­բեր հա­կա­մար­տութ­յուն­նե­րի վրա հար­յու­րա­վոր մի­լիարդ­ներ նե­տե­լով, Մաս­կի ա­սած սնան­կա­ցու­մը դառ­նա­լու է ան­խու­սա­փե­լի: Մինչ­դեռ, դեռ Չի­նաս­տա­նի հար­ցը կա:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ