Իրականում, Զելենսկին սարսափելիորեն վախենում է Պուտինի հետ բանակցություններից. Յուլիա Մենդել Իրանը կարո՞ղ է հարվածել նաեւ ԱՄՆ տարածքին Կիեւը զիկվել է էլեկտրաէներգիայի սեփական արտադրությունից Իսլամիստները փորձում էին պետական ​​հեղաշրջում իրականացնել Ղազախստանում Այնտեղ, որտեղ ծագում է արևը, և սկսվում Ռուսաստանը, այնտեղ հնչում էր Բաբաջանյանի երաժշտությունը Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 2-ին ՌԴ-ն դեռ պաշտոնական առաջարկ չի ստացել՝ միանալու Թյուրքական պետությունների կազմակերպությանը․ Պեսկով «Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Ստանձնում եմ Գյումրու ՀԷՑ ցանցի պետի պատասխանատու պաշտոնը․ Կարեն Սարուխանյան

Պատրաստվե՛ք պարոնայք, հաջորդիվ ստիպելու են իջեցնել տաբատները

Ներքաղաքական

­Կա­ռա­վա­րութ­յու­նը հա­վա­նութ­յուն տվեց Եվ­րա­միութ­յա­նը Հա­յաս­տա­նի ան­դա­մակ­ցութ­յան գոր­ծըն­թա­ցի մեկ­նար­կի մա­սին օ­րեն­քի նա­խագ­ծին։ Այս­պի­սով՝ այն կքննարկ­վի խորհր­դա­րա­նա­կան հա­մա­պա­տաս­խան հանձ­նա­ժո­ղո­վում, ա­պա կդրվի ԱԺ պատ­գա­մա­վոր­նե­րի քվեար­կութ­յա­նը: Այս ա­մե­նից էքս­տա­զի մեջ են հայտն­վել ա­րեւմ­տա­մետ­նե­րը, մինչ­դեռ ան­գամ Նի­կոլ Փա­շին­յանն է գի­տակ­ցում, որ օ­րի­նագ­ծի ըն­դու­նու­մը չի նշա­նա­կում Եվ­րա­միութ­յան ան­դա­մակ­ցութ­յուն։ Ըստ նրա՝ այդ հար­ցով անհ­րա­ժեշտ է հան­րաք­վե անց­կաց­նել։

«Եվ­րա­միութ­յան կամ ընդ­հան­րա­պես վեր­պե­տա­կան կազ­մա­կեր­պութ­յանն ա­դա­մագր­վե­լու ո­րո­շում մեր Սահ­մա­նադ­րութ­յան հա­մա­ձայն կա­րե­լի է կա­յաց­նել միայն ու միայն մեր հան­րաք­վեի մի­ջո­ցով, եւ ե­թե հան­րաք­վեին սահ­ման­ված չա­փով կողմ ձայ­ներ ստաց­վեն», - կա­ռա­վա­րութ­յան նիս­տի ժա­մա­նակ ա­սաց Փա­շին­յա­նը:

Իսկ ի՞նչ է կա­տար­վում Ա­րեւ­մուտ­քում, որ ո­մանք բե­րանք­սի­վայր շտա­պում են ի­րենց նե­տել Եվ­րո­պա­յի գիր­կը, ստո­րա­դա­սե­լով երկ­րի անվ­տան­գութ­յու­նը, այս­պես ա­սած՝ տրվե­լով հա­նուն ո­չն­չի: Ա­ճա­պա­րող­նե­րին զգու­շաց­նենք՝ պատ­րաստ­վե՛ք, պա­րո­նայք, հա­ջոր­դիվ ստի­պե­լու են ձեզ ի­ջեց­նել տա­բատ­նե­րը:

­Կի­րա­կի օ­րը՝ հուն­վա­րի 12-ին, մի շարք եվ­րո­պա­կան քա­ղաք­նե­րում տե­ղի է ու­նե­ցել ար­դեն «ա­վան­դա­կան» դար­ձած «Ա­ռանց տա­բատ­նե­րի մետ­րոյում» ակ­ցիան: Այս խայ­տա­ռակ ա­վան­դույ­թը սկսվել է 2002 թվա­կա­նին Ն­յու Յոր­քում, երբ իբ­րեւ ար­վես­տա­գետ, այ­լա­սեր­ված­նե­րի մի խումբ կազ­մա­կեր­պե­ցին այդ ակ­ցիան: Բայց քա­նի որ այս մի­ջո­ցա­ռու­մը ձեռք բե­րեց հայտ­նիութ­յուն, այն հա­մար­վեց ո՛չ ա­վել, ո՛չ պա­կաս նոր­մալ: Արդ­յուն­քում յու­րա­քանչ­յուր տա­րի, նա­խա­պես մատ­նանշ­ված օ­րը հայ­տա­րա­րութ­յուն են տա­րա­ծում եւ խնդրում մետ­րո­յից օգտ­վող­նե­րին՝ երբ ստա­նան հա­մա­պա­տաս­խան ազ­դան­շան, հա­նեն ի­րենց տա­բատ­նե­րը: Ընդ ո­րում՝ ոչ ոք չի կա­րող եր­կար բաճ­կոն կամ զգեստ հագ­նե­լու մի­ջո­ցով, թաքց­նել, թե ինչ անդ­րա­վար­տիք է հա­գել: Դա հա­մար­վում է խախ­տում:

Ան­նոր­մալ այս ակ­ցիա­յի գա­ղա­փարն այն է, որ ա­ռանց տա­բատ­նե­րի՝ մար­դիկ ի­րենց պա­հեն ա­նա­մո­թա­բար, իբ­րեւ այդ­պես էլ պետք է լի­ներ, բայց նաեւ լի­նեն հար­գա­լից, կար­ծես, այդ­պես էլ պետք է լի­ներ: Նա­խորդ տա­րի­նե­րին մաս­նա­կից­նե­րը հա­ճախ հա­գել են է­պա­տա­ժա­յին ներք­նազ­գեստ­ներ:

Ս­րա՞ հա­մար են ա­րեւմ­տա­մետ­նե­րը Հա­յաս­տանն ու­զում տես­նել ԵՄ կազ­մում, որ ի­րենց քա­ղա­քա­կան մեր­կութ­յու­նը փո­խա­րի­նեն  ի­րա­կան մեր­կութ­յամբ, իսկ մի՞­թե հայ ազ­գի ու­զածն այս բար­քերն են:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ