Չինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա նավերի զավթումը Արմեն Մելիքբեկյանը չի մասնակցում ՀՖՖ ժողովին «Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցել Օրվա աստղագուշակ Ալիևի կողմից Ադրբեջանում սկսվել է նախաձեռնված համաներման գործընթացը Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Փոխարժեքն այսօր Տեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴ Իլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը Հայ հոգևորականությունը սխրանքի ու ազգի իրական ընտրանու օրինակ է ցուցադրում

Երևանի պետական միակ ծննդատունը փակվեց․ Ավանեսյանը պնդում է՝ հասցեատերը ինքը չէ

Առողջապահական

2024 թվականին Երևանի պետական միակ ծննդատունը փակվեց․ ավելի քան 60 մարդ դարձավ գործազուրկ։ 

MediaHub-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ «Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն» ՓԲԸ-ի ողջ անձնակազմը բողոք–նամակ էր ուղղել Նիկոլ Փաշինյանին: Նրանք խնդրում էին, որ Փաշինյանն ընդունի անձնակազմին և զբաղվի ծննդատան հարցերով։ Պնդում էին՝ տարիներ շարունակ կառավարիչները հասցրել են ծննդատունը նրան, որ այն փակվեց: Եվ այս ամենում մեղադրում էին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին և վերջինիս անվան հետ կապվող բիզնես շահը: 

Ի պատասխան աշխատակիցների բողոքի, Երևանի քաղաքապետարանից հայտնել էին, որ ծննդատունը չի վերաբացվելու: MediaHub-ի հետ զրույցում գործազուրկ դառնալու նախաշեմին հայտնված բժիշկները նշել էին, որ հիվանդանոցի բազմաթիվ խնդիրներին լուծում տալու խնդրանքով դիմել էին Առողջապահության նախարարություն, անձամբ նախարար Անահիտ Ավանեսյանին, սակայն, ոչ մեկ այդպես էլ չի զբաղվել եղած խնդիրներով։ 

Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ ծննդատան հարևանությամբ, և այդ մասին նշվել էր նաև բողոք–նամակում, գտնվում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի անվան հետ կապվող և հովանու ներքո գործող «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցը», որտեղ էլ բացվելու է ծննդաբերական բաժանմունք։

Նախօրեին, երբ տիկին նախարարըամփոփում էր անցած տարին, MediaHub-ը հիշեցրեց այս պատմությունը և հետաքրքրվեց Ավանեսյանից՝ տեղյա՞կ է ծննդատան մասին, արդյո՞ք բողոք-նամակ ստացել է, թե՞ ոչ, ի՞նչ կարծիք ունի խնդրի մասին:

Նախարարը մեր հարցին ի պատասխան հաստատեց, որ բողոք–նամակ ստացել է․ «Ստացել ենք, բայց ոչ թե մեզ ուղղված, այլ այլ ատյաններին, որին արձագանքել ենք»։ 

Ապա նշեց, թե ուզում է մի քիչ հետ գնալ և ներկայացնել, թե ի՞նչ է անում առողջապահության նախարարությունը և ինչի՞ համար է պատասխանատու առողջապահության նախարարությունը: 

«Մենք մեր առջև խնդիր ենք դրել՝ Հայաստանում ծննդօգնության որակի բարձրացման։ Դա նշանակում է՝ բոլոր ծննդատները, անկախ ում ենթակայության են և անկախ որտեղ են գտնվում, պետք է համապատասխանեն մեր կողմից սահմանված չափորոշիչներին, որովհետև մենք գործ ունենք երեխաների ծնվելու և մայրական մահացության դեպքերի հետ։ Վերանայվել են չափորոշիչները, գնահատվել են հանրապետության ծննդատները, վերանայվել են մակարդակները, բոլոր ծննդատներն իրենց թերությունները վերացրել են սահմանված ժամկետում և համապատասխանեցրել են պայմանները մեր չափորոշիչներին: Մենք պատասխանատու ենք մեր քաղաքացիների առջև, որ կինը գնում է ծննդաբերելու, պետք է վստահ լինի, որ այդ ծննդատունը համապատասխանում է բոլոր որակի չափորոշիչներին»։

Ներածական խոսքից հետո նա ասաց, որ այդ ծննդատունը  գնահատվել է, կազմվել են 15-ից ավել խնդրահարույց կետեր, տրվել է ժամանակ, որպեսզի ծննդատունը վերացնի խնդիրները և համապատասխանի կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչներին։ Սակայն, ինչպես և մեզ հետ զրույցում նշել էին բժիշկները՝ կառավարիչների անգործության համար այսպիսի վիճակ է ստեղծվել։ 

Նախարարը նշեց, որ դրանք չեն վերացվել և առողջապահության նախարարությունը ի տրամադրել ծննդօգնության իրականացման համապատասխան մակարդակի մասին որոշում:

«Թե տարիներ ի վեր ինչպե՞ս է հանձնվել կառավարման, ո՞վ է հանձնել, ի՞նչ գումարով, ինչի՞ դիմաց, ինչո՞ւ չի լավ կառավարվել՝  դրա հասցեատերը ես չեմ, պետք է ճիշտ հասցեատիրոջն ուղղեք հարցը»,- ասաց նախարարը։

Ավանեսյանը հավելեց, որ շարունակելու է պնդել, որ առաջնայինը ծննդօգնության որակն է, և Երևան քաղաքն ունի բավարար ծննդօգնության կարողություններ սպասարկելու քաղաքացիներին, և առաջնահերթությունը, որպես քաղաքականություն, պիտի տալ ծննդկանների շահերին։

Հիշեցնենք, MediaHub-ի հետ զրույցում բողոք-նամակ գրած աշխատակիցներից նշել էին, որ ծննդատունն ունի «մի մեծ մեշոկ պարտքեր», այդ պարտքերը, ինչպես իրենց ասել են Երևանի քաղաքապետարանից, ոչ մեկին չեն կարող պարտադրել, որ տան։ Իր հերթին, ծննդատան աշխատակազմն ավելի քան 11 ամիս չի ստացել իրենց աշխաատավարձերը, ծննդատունն էլ օգոստոսից այլևս չի գործում։  

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում երկկողմ հանդիպում կանցկացնի Նիկոլ Փաշինյանի հետՉինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա նավերի զավթումըԱրմեն Մելիքբեկյանը չի մասնակցում ՀՖՖ ժողովինԴեկտեմբերի 28-ին Նիկոլ Փաշինյանն անձամբ կգրոհի Մայր ԱթոռըԹուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցելՄոսկվայի հարավում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով ռուս գեներալ է զոհվել«Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցելՕրվա աստղագուշակԱլիևի կողմից Ադրբեջանում սկսվել է նախաձեռնված համաներման գործընթացըԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՓոխարժեքն այսօրՏեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴԻլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանըՀայ հոգևորականությունը սխրանքի ու ազգի իրական ընտրանու օրինակ է ցուցադրումԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներԲոլորին փողով էր չափում. Ով է իրականում Վեհափառի դեմ դուրս եկած Վազգեն ՄիրզախանյանըԱդրբեջանական բենզինի թաքնված ականները. Մեկնաբանում են տնտեսագետներըՑավո՜ւմ եմ քո համար, հայրենի երկիր Հայաստա՛ն, քանզի ղեկավարդ միջազգային հանցագործ ու ահաբեկիչ է. Տեր ՍերոբՊաշտպանվելու ամենալավ ձևը, թերևս հարձակվելն է... Հայկ ՂազարյանՄեղավոր եմ. ինչ է պատմում Հրաչյա Պապինյանը՝ Տեր Վրթանեսի մասին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված