«Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցել Օրվա աստղագուշակ Ալիևի կողմից Ադրբեջանում սկսվել է նախաձեռնված համաներման գործընթացը Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Փոխարժեքն այսօր Տեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴ Իլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը Հայ հոգևորականությունը սխրանքի ու ազգի իրական ընտրանու օրինակ է ցուցադրում Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ադրբեջանական բենզինի թաքնված ականները. Մեկնաբանում են տնտեսագետները

2018-ի վարակը քայլելով ոչ թե մեր հայրենիք, հրապարակ, կառավարություն ու տուն էր մտնում, այլ մեր արյան մեջ. դերասանուհի

Շոու բիզնես

Մարջան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Շատ բան կար ու շատ բան չկա արդեն:

Այսօր կա այս օրը, երեկը ժխտում է` այս օրն էլ կժխտի օրվա վերջին։ 

Միակ բանը, որ չի ժխտում իր հավերժ գոյությունն է, մեզ ոչնչացնելու իր հաստատուն համոզմունքը (միջոցները կարևոր չեն):

Մի քանի հարթակ է թողել սոցցանցերի տեսքով, որտեղ կարող ես արտահայտել   մտքերդ ու ապրումներդ, էն էլ հատուկ գործիքներով ու գործիչներով հսկում ու լռեցնում  է: Բաստիոոոոոոո՜ն. 

Էս հարթակներում էլ խնդիր կա գրառույի ու իր ընթերցողի միջև` իրար չեն հավատում :

Գրում ես ասում են. «փողը տվին գրեց»:

Չես գրում. «փողը տվին, ռեխը փակեց»:

Դիմացինի գրպանի փողի հախ ու հաշիվը գիտենք, երկրի քմ-ի հաշիվը` ոչ:

Հիմա ի՞նչ ցեղասպանություուուուուուուն... 

Մեկը կա ասում է. «Ցեղասպանությունը ժխտող ազրահիլի դեմ չխոսեք, գալու եմ ձեր տները»։

Ես էլ ասում եմ. «Է բարով գաս, դուռս ծեծելու, զանգ խփելու, կոշիկ հանելու կարիք չկա։ Էդ դուռը նիկոլի ֆեյքերը վաղուց ջարդել ու յոթ տարի ա գուլպաներիս միջից դուրս չեն գալիս (գուլպաները մեղմ եմ գրել, հասկացաք)։ Ի դեպ մեջներն իրական մարդիկ էլ կան, դեմքերով գիտեմ: Նրանք էլ կան, որոնք պատերազմի օրերին ամեն իմ գրառման տակ ԱԱԾ -ին հղում էին անում (էդքան հղեցին, բայց դրանք իմ տուն չմղվեցին): Հետներն ապրելը դժվար է, բայց մի վատ հատկություն ունի մարդը ընտելանալու` ընտելացել եմ, որ իմ կյանքի, հատկապես անցյալ կյանքի, մասնագիտական կյանքի յուրաքանչյուր հաջողություն ու ձախողում կապված է ինչ-որ կերպարի հետ, որին մոտիկից չեմ տեսել, բայց նա հրեշավոր, անթույլատրելի բաներ է արել, որոնց էս բոլոր մարդիկ ականատես են եղել:

18-ի վարակը քայլելով ոչ թե մեր հայրենիք, հրապարակ, կառավարություն ու տուն էր մտնում, այլ մեր արյան մեջ:

Ապրումներս ամբողջացնելու համար,թերևս հանճարը փրկի ինձ:

Հ.Սահյան

Oվկիանոսները ելնում են ափից

Եվ պատառոտում իրենց անխնա…

Խելագարվել է կյանքը տագնապից,

Իսկ ինձ ասում են ՝ թե խելոք մնա:

Խաղաղ օրերը գնում են ձեռից,

Ի՞նչ է լինելու, մարդ ի՞նչ իմանա:

Խելագարվել է աշխարհն իմ խելքից,

Իսկ ինձ ասում են՝ թե խելոք մնա:

Խելագարվել են ցողուն ու բողբոջ,

Խուտուտ տաս՝ քարի ուշքը կգնա,

Խելագարվել է տիեզերքն ամբողջ,

Իսկ ինձ ասում են՝ թե խելոք մնա:

Խելագարվել է տիեզերքն ամբողջ,

Աչքերը չռել իմ հոգու վրա…

Ես իմ մոխրի մեջ վառվում եմ անբոց,

Իսկ ինձ ասում են՝ թե խելոք մնա:

Ես իմ մոխրի մեջ վառվում եմ անբոց,

Խելագարվածներ մոտիկ ու հեռու:

Բայց կյանքս անցավ……Եվ հազար ափսոս,

Որ հնար չունեմ խելագարվելու: 

 

Հ.Գ.Դուք հետևություններ արեք,ես գնամ տեսնեմ էսօրվա ապրածիցս ինչը ժխտեց։ Ասուլիս ա հրավիրել ազրահիլը

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Դեկտեմբերի 28-ին Նիկոլ Փաշինյանն անձամբ կգրոհի Մայր ԱթոռըԹուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցելՄոսկվայի հարավում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով ռուս գեներալ է զոհվել«Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցելՕրվա աստղագուշակԱլիևի կողմից Ադրբեջանում սկսվել է նախաձեռնված համաներման գործընթացըԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՓոխարժեքն այսօրՏեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴԻլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանըՀայ հոգևորականությունը սխրանքի ու ազգի իրական ընտրանու օրինակ է ցուցադրումԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներԲոլորին փողով էր չափում. Ով է իրականում Վեհափառի դեմ դուրս եկած Վազգեն ՄիրզախանյանըԱդրբեջանական բենզինի թաքնված ականները. Մեկնաբանում են տնտեսագետներըՑավո՜ւմ եմ քո համար, հայրենի երկիր Հայաստա՛ն, քանզի ղեկավարդ միջազգային հանցագործ ու ահաբեկիչ է. Տեր ՍերոբՊաշտպանվելու ամենալավ ձևը, թերևս հարձակվելն է... Հայկ ՂազարյանՄեղավոր եմ. ինչ է պատմում Հրաչյա Պապինյանը՝ Տեր Վրթանեսի մասինՌուսական ուժերը սկսում է Կոնստանտինովկայի շրջապատումը (Քարտեզ)Ուիտկոֆ. Ֆլորիդայում ռուս-ամերիկյան բանակցությունները կառուցողական և արդյունավետ էինՌուբիոն ԱՄՆ-ին մղում է դեպի Վենեսուելայի հետ ռազմական բախման. «Washington Post»

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված