Արման Ծառուկյանը Հայաստանում է Իսրայելը հաստատել է Արևմտյան ափին նոր հրեական բնակավայրեր կառուցելու ծրագիրը ԱՊՀ-ն այս 30 տարում հաստատվել է որպես տարածաշրջանային հեղինակավոր ինտեգրացիոն միավորում Քաղաքացին իրավունք ունի տրանսպորտի ուղեվարձը վճարել ինչպես ընթացքի մեջ, այնպես էլ երթուղին ավարտելիս. Իրավագետը հանրային տրանսպորտում տուգանելու մասին Ադրբեջանական պրեմիում բենզինը կվաճառվի 440 դրամով․ «Ազատություն» Փաշինյանը ջերմորեն ողջունեց Պուտինին, ԱՊՀ մյուս ղեկավարներին և մոտեցավ Էրմիտաժի տնօրեն Պիոտրովսկուն Չինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա նավերի զավթումը Արմեն Մելիքբեկյանը չի մասնակցում ՀՖՖ ժողովին «Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցել Օրվա աստղագուշակ

Ձյուն, սաստիկ բուք, մառախուղ եւ մերկասառույց. Ինչ վիճակ է Հայաստանի ճանապարհներին

Հասարակություն

Փետրվարի 20-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Վարդենիսի, Մարտունիի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Ճամբարակի, Բերդի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Տաշիրի, Թալինի, Անիի, Արթիկի, Ամասիայի, Աշոցքի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի (Վարդենյաց լեռնանցք), Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Էջմիածնի և Արմավիրի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:

Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները, Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածը, Դիլիջանի ոլորանները փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Սաստիկ բքի և ցածր տեսանելիության (5-10 մետր) պատճառով Լանջիկ-Ախուրյան, Ալագյազից մինչև Ծիլքար, Ալագյազից մինչև Գեղադիր ճանապարհահատվածները և Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Մարտունիի ավտոճանապարհները դժվարանցանելի են ցածր տեսանելիության պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Աշոցքի, Ամասիայի և Թալինի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Հոռոմ- Արթիկ-Մեծ Մանթաշ, Քուչակ-Միրաք ճանապարհահատվածներում, Սարավանի, Սպիտակի լեռնանցքներում և Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում բուք է։

Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի, Ապարանի, Նոյեմբերյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Գորիսի տարածաշրջանում և Տիգրանաշենի ոլորաններում  մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ամենաչսիրված երկրների ցանկում են նաև մեր հարևաններ Իրանը և Թուրքիան, առաջին տեղում Չինաստանն էԱրման Ծառուկյանը Հայաստանում էԻսրայելը հաստատել է Արևմտյան ափին նոր հրեական բնակավայրեր կառուցելու ծրագիրըԱՊՀ-ն այս 30 տարում հաստատվել է որպես տարածաշրջանային հեղինակավոր ինտեգրացիոն միավորումԻնչու YouTube-ը չի դրամայնացվում Հայաստանում․ Փաշինյանի ու ԲՏԱ նախարարի անկատար խոստումները. ՀետքՔաղաքացին իրավունք ունի տրանսպորտի ուղեվարձը վճարել ինչպես ընթացքի մեջ, այնպես էլ երթուղին ավարտելիս. Իրավագետը հանրային տրանսպորտում տուգանելու մասին Ադրբեջանական պրեմիում բենզինը կվաճառվի 440 դրամով․ «Ազատություն»Փաշինյանը ջերմորեն ողջունեց Պուտինին, ԱՊՀ մյուս ղեկավարներին և մոտեցավ Էրմիտաժի տնօրեն ՊիոտրովսկունՎլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում երկկողմ հանդիպում կանցկացնի Նիկոլ Փաշինյանի հետՉինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա նավերի զավթումըԱրմեն Մելիքբեկյանը չի մասնակցում ՀՖՖ ժողովինԴեկտեմբերի 28-ին Նիկոլ Փաշինյանն անձամբ կգրոհի Մայր ԱթոռըԹուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցելՄոսկվայի հարավում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով ռուս գեներալ է զոհվել«Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցելՕրվա աստղագուշակԱլիևի կողմից Ադրբեջանում սկսվել է նախաձեռնված համաներման գործընթացըԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՓոխարժեքն այսօրՏեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված