Դատարանը հետաձգեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ բողոքի վերաբերյալ որոշման կայացումը. փաստաբան Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 22-ին Արման Ծառուկյանը Հայաստանում է Իսրայելը հաստատել է Արևմտյան ափին նոր հրեական բնակավայրեր կառուցելու ծրագիրը ԱՊՀ-ն այս 30 տարում հաստատվել է որպես տարածաշրջանային հեղինակավոր ինտեգրացիոն միավորում Քաղաքացին իրավունք ունի տրանսպորտի ուղեվարձը վճարել ինչպես ընթացքի մեջ, այնպես էլ երթուղին ավարտելիս. Իրավագետը հանրային տրանսպորտում տուգանելու մասին Ադրբեջանական պրեմիում բենզինը կվաճառվի 440 դրամով․ «Ազատություն» Փաշինյանը ջերմորեն ողջունեց Պուտինին, ԱՊՀ մյուս ղեկավարներին և մոտեցավ Էրմիտաժի տնօրեն Պիոտրովսկուն Չինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա նավերի զավթումը Արմեն Մելիքբեկյանը չի մասնակցում ՀՖՖ ժողովին

Պատժում են քաղաքացիներին. 15.000 տուգանքի հետքերով

Ներքաղաքական

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ճեպազրույցի ժամանակ ասաց, որ հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար տուգանք կսահմանվի: ԱԺ-ի կողմից հավանության արժանանալուց հետո տուգանքների կիրառումը կիրականացվի: Ինչպե՞ս են գնահատում քաղաքապետարանի այս որոշումը ավագանու անդամները  հարցին անդրադարձել է «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանի Քրիստինա Վարդանյանը.


- Միակ բանը, որ քաղաքապետարանը, առհասարակ այս իշխանությունն անում է, տուգանելն է, քաղաքացուն առաջարկելով ոչինչ, այսինքն՝ զրո որակ ու տուգանք: Ես լսեցի խոսնակի համեմատականը էլեկտրաէներգիայի ու չվճարելու հետ կապված պատժամիջոցների հետ, բայց նա մոռանում է, որ այդ էլեկտրաէներգիան մենք օգտագործում ենք ինչպես հարկն է, միացնում ենք, երբ մենք ենք ուզում, ու երբևիցե խնդիրներ չենք ունենում, պարբերաբար էլ, եթե ունենում ենք էլ, շատ մեծ աղմուկ ենք բարձրացնում դրա հետ կապված: 

Իսկ Երևանի քաղաքապետարանը՝ իբրև տրանսպորտային ծառայություն առաջարկում է ոչ մի բան, մարդկանց առաջարկելով ոչ մի բան՝ հիմա էլ որոշել են տուգանել, երբ երկու ամիս առաջ քաղաքապետն ասում էր՝ ծառայություն է պետք մատուցել, նոր մտածել տուգանելու մասին: Ըստ երևույթին որոշեցին, որ իրենց ծառայությունն այնպիսի մակարդակի է հասել, որ արդեն պետք է անցնեն տուգանելուն: Խոսնակը նշեց նաև, որ եթե քաղաքացիները չվճարեն, իրենք չեն գնի տրոլեյբուսներ, չեն անի այս կամ այլ աշխատանքը: 

Ուզում եմ հիշեցնել, որ 2019-20-21 թվականներին, երբ Երևանի քաղաքապետարանում գնվում էր նոր տրանսպորտ, ստեղծվում էին նոր հիմնարկներ, որոնք համալրվում էին տեխնիկական միջոցներով, ջրցան, աղբահանության մեքենաներով, և՛ ԵԱՍՄ հիմնարկի, և՛ Կանաչապատման հիմնարկի համար կռունկներ էին ձեռք բերվում և այլն, երևանցիների գրպանին որևիցե մեկը չի դիպել, ու դա արվել է Երևանի քաղաքապետարանի հավաքագրած գումարների հաշվին: 

Հիմա, երբ այդ հավաքագրումը բազմակի ավելացել է, չառաջարկելով երևանցուն որակ, խոսում են տուգանքների մասին: Ես համարում եմ, որ սա հերթական թերի, անորակ, փնթի աշխատանքի դրսևորման ևս մի դեպք է, որի հետ երևանցին առերեսվելու է ու իր սեփական գնահատականն է տալու Երևանի քաղաքապետարանի աշխատելաոճին:

– Նախագծի համաձայն՝ ներհամայնքային կանոնավոր փոխադրում իրականացնող ավտոբուսների, տրոլեյբուսների կամ մետրոպոլիտենի ծառայություններից առանց վճարելու կամ վճարման կրիչը վավերացնելու օգտվելու դեպքում ուղևորները ենթարկվելու են տուգանքի 15.000 դրամի չափով: Իսկ այն դեպքերում, երբ արտոնություն ունեցող անձի փոխարեն երթևեկի այլ անձ, տուգանվելու է 18.000 դրամի չափով: Չափը որքանո՞վ է տրամաբանական:

– Տուգանքի չափը շատ բարձր է Երևանի համար, պետք է հասկանալ, թե ո՛ր սոցիալական շերտն է օգտվում տրանսպորտից: Այս նախագիծը դեռ պետք է խորհրդարանի հավանությանն արժանանա, չնայած հասկանալի է, որ հաստատելու են, քանի որ թիմ է աշխատում,ու իրենք շահագրգռված են բյուջեն լցնելու գաղափարով, ինչն իրենք անում են՝ տուգանքներ, հարկերի բարձրացում և այլն: 

Չառաջարկելով ոչ մի բան՝ պատժում են քաղաքացիներին, ցավոք սրտի, քաղաքացին իշխանությանը պատժելու հնարավորություն չունի: Ես իմ օրինակը բերեմ. մեկ ամիս է՝ համոզում ենք ԵԱՍՄ հիմնարկին՝ առաջին փոխքաղաքապետի ներգրավմամբ, որ մեր փողոցում, երբ ձյուն էր եկել, ու կարմիր ավազ էին լցրել, չեն գալիս, որ կարգի բերեն այդ ավազի, փոշու, հողի խառնուրդի հեռացումը, որովհետև Նորքում ահռելի շինարարություն է ընթանում, ու բազմաթիվ բեռնատարներ են անցնում: Այդ աղբահանության գումարը, որի մեջ նաև այդ սանիտարական մաքրման աշխատանքներն են ներառված, 13 անգամ բարձրացրել են՝ 200 դրամից դարձել է 2600 դրամ: Սա է Երևանի քաղաքապետարանի աշխատելաոճը: 

– Քաղաքապետարանի մամուլի խոսնակի խոսքով ասած՝ մարդկանց օրենքի դաշտ բերելու նախագծի մշակման, քննարկման աշխատանքներին մասնակցե՞լ եք:

– Ո՛չ իհարկե: Վաղուց արդեն իշխող ուժը նեղացած է մեզանից, որովհետև մենք բարձրաձայնում ենք այն խնդիրները, որոնք իրենք ստեղծում են քաղաքացիների համար, ու մենք ասում ենք այն, ինչ մեզ ասում է երևանցին, որը մեզ մանդատ է տվել հենց դրա համար: Մնացած բոլոր նախագծերին մենք իհարկե չենք մասնակցում, ոչ մի հարց չի քննարկվում: 

Մեզ ուղարկում են ինչ-որ հուշարձան տեղադրելու հետ կապված բան, որ կարծիք հայտնենք, իսկ նման լուրջ հարցերի համար՝ տրանսպորտային բարեփոխում, տուգանային այս համակարգի հետ կապված հարցեր, մենք միասին չենք քննարկում: Որոշում են կոալիցիոն եղանակով՝ ՔՊ, «Հանրապետություն», ու միշտ ասում են՝ որոշ ընդդիմադիրներ, խոսքը «Հանրային ձայնի» մասին է, թվացյալ ընդդիմադիրներ, որն ապահովում է ու դակում նրանց բոլոր որոշումները: 

– Տիկի՛ն Վարդանյան, նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո հանրությունն ինչպե՞ս կարձագանքի դրան:

– Ինչպե՞ս պետք է վերաբերվի դրան, երբ դիմացը ոչինչ չի ստանում. մարդիկ ուշանում են աշխատանքից, դասերից, վերջերս ուսանողս մեկ ժամ կանգնել էր կանգառում, մարդիկ նյարդայնացած գալիս են դասի, գործի, այսինքն՝ ծառայություն չկա, ու հիմա տուգանք են առաջարկում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Դատարանը հետաձգեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ բողոքի վերաբերյալ որոշման կայացումը. փաստաբան ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը տարին ավարտեց 106-րդ տեղովԳործող իշխանության գրոհը եկեղեցու դեմ՝ որպես համակարգված ծրագրի մասՏարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 22-ինԱմենաչսիրված երկրների ցանկում են նաև մեր հարևաններ Իրանը և Թուրքիան, առաջին տեղում Չինաստանն էԱրման Ծառուկյանը Հայաստանում էԻսրայելը հաստատել է Արևմտյան ափին նոր հրեական բնակավայրեր կառուցելու ծրագիրըԱՊՀ-ն այս 30 տարում հաստատվել է որպես տարածաշրջանային հեղինակավոր ինտեգրացիոն միավորումԻնչու YouTube-ը չի դրամայնացվում Հայաստանում․ Փաշինյանի ու ԲՏԱ նախարարի անկատար խոստումները. ՀետքՔաղաքացին իրավունք ունի տրանսպորտի ուղեվարձը վճարել ինչպես ընթացքի մեջ, այնպես էլ երթուղին ավարտելիս. Իրավագետը հանրային տրանսպորտում տուգանելու մասին Ադրբեջանական պրեմիում բենզինը կվաճառվի 440 դրամով․ «Ազատություն»Փաշինյանը ջերմորեն ողջունեց Պուտինին, ԱՊՀ մյուս ղեկավարներին և մոտեցավ Էրմիտաժի տնօրեն ՊիոտրովսկունՎլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում երկկողմ հանդիպում կանցկացնի Նիկոլ Փաշինյանի հետՉինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա նավերի զավթումըԱրմեն Մելիքբեկյանը չի մասնակցում ՀՖՖ ժողովինԴեկտեմբերի 28-ին Նիկոլ Փաշինյանն անձամբ կգրոհի Մայր ԱթոռըԹուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցելՄոսկվայի հարավում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով ռուս գեներալ է զոհվել«Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցելՕրվա աստղագուշակ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված