⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրամիությունը հանդես է եկել ընդդեմ Միացյալ Նահանգների Փաշինյանը պատասխանել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին Միքայել Սրբազանը հայտնեց մի մտահոգիչ տեղեկություն. պատգամավորներն այցելել են հիվանդանոցում գտնվող հոգեւորականին Ուղեվարձի թանկացումը հիմնավորված եւ արդարացված չէ. Մանուկ Սուքիասյան Մոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունը Բախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին Դուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացել

Չթողնենք, որ մեր հասարակությունում սանտիագոներ հայտնվեն. Սամսոն Մովսիսյան

Լուսանկարներ

Ճակատագիր, որից խուսափել հնարավոր չէ։ Սպանություն, որը չպետք է տեղի ունենար… բայց տեղի ունեցավ։ Նա ի սկզբանե դատապարտված էր մահվան. բոլորը գիտեին ու չկանխեցին: Ոչ ոք չէր ցանկանում այս մահը՝ առաջին հերթին հենց ապագա սպանողները։ Նրանք անում են ամեն ինչ, որ իրենց կանգնեցնեն։ Սակայն իրադարձությունների ընթացքն այլեւս հնարավոր չէր փոխել. մարդասպաններին կանգնեցնողներ չեղան: Եվ գլխավոր հարցերի հարցը շարունակում է մնալ այն, թե, ի վերջո, ո՞ւմ վրա է ընկնում պատասխանատվությունը, երբ բոլորը գիտեն, բայց ոչ ոք չի կանխում… Այս մարկեսյան հայտնի «Հայտարարված սպանության քրոնիկոն»-ը բարձրացավ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի «Երվանդ Ղազանչյան» թատերասրահի բեմ՝ ՍԱՄՍՈՆ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ բեմադրությամբ, «Մահապատժի քրոնիկներ» անունով ու մեքսիկական երաժշտությամբ: Ներկայացումն արդեն իսկ համալրել է թատրոնի խաղացանկը: Կայացած առաջնախաղից հետո` «Իրավունք»-ը ներկայացման տողատակերն է բացել բեմադրիչի հետ զրույցում:

Ներկայացումը վերլուծում է անչափ հակասական կերպարի՝ Սանտիագո Նասարի ողբերգական մահը: Իսկ նրան Դուք արդարացնո՞ւմ եք՝ իր մեղքերի համար:

— Ինձ թվում է՝ Սանտիագո Նասարին բոլորս էլ արդարացնում ենք: Բայց խնդիրը ոչ թե դա է, այլ ավելի շատ այն, որ թույլ չտանք, որպեսզի մեր հասարակության մեջ սանտիագոներ լինեն: Մարդկային անտարբերությունն է բերում նրան, որ հայտնվեն սանտիագոներ:

Ինչո՞ւ որոշեցիք հենց հիմա բեմադրել Մարկեսի այս գործը: Ինչպիսի՞ արդիականություն եք տեսնում այս ստեղծագործությունում` մարկեսյան մոգական ռեալիզմի եւ մերօրյա իրականության միջեւ:

Եթե խոսում ենք մարդկային անտարբերության մասին, կարծում եմ՝ ավելի արդիական գործ չէր կարելի գտնել: Այսօր լրահոսը թերթում ենք, ու հիմնականում էմոցիոնալ ինչ-որ արձագանք չի լինում մեզ մոտ, կամ ինչ-որ բան չենք անում: Դրա համար այս գործը շատ արդիական է: Մարկեսը 70-ականներին է գրել այս գործը, եւ վատ է, որ մինչեւ հիմա հասարակության մեջ ոչինչ չի փոխվել:

Սամսոն, որքանո՞վ եք հավատարիմ մնացել Մարկեսի բուն ստեղծագործությանը, թե՞ այն հարմարեցրել եք հայ հանդիսատեսին:

— Ինչպես գիտեք, «Հայտարարված սպանության քրոնիկոն»-ը վեպ է, բնականաբար, այն որոշակիորեն կրճատել ենք, որովհետեւ այդ ծավալը չէինք կարող բեմադրել: Բայց հիմնական գծերը պահպանված են:

Ի՞նչ եք ցանկանում, որ հանդիսատեսն անպայման տանի իր հետ այս ներկայացումից:

— Մենք հատուկ ենք ներկայացումը խաղում հանդիսատեսին շատ մոտ, որպեսզի հանդիսատեսն իրեն գործողության մասնիկը զգա եւ ունենա այն զգացողությունը, որ իրենք էլ տեսնում են այդ իրադարձություններն ու ոչինչ չեն կարող փոխել: Ուզում եմ, որ հանդիսատեսի մեջ այս ներկայացումը դիտելուց հետո՝ ցանկություն առաջանա ինչ-որ բան փոխելու: Չի՛ կարելի անտարբեր մնալ անարդարության դեմ: Չի՛ կարելի միայն խոսել, երբ կողքդ ինչ-որ բան է կատարվում: Մարդիկ իներտ են դարձել, վերաբերմունք չունեն շատ հարցերում: Եվ կարծում եմ՝ այս գործը գրելիս Մարկեսի մոտ էլ է այն ցանկությունը եղել, որպեսզի հորդորի, որ՝ ժողովո՛ւրդ, եկեք զարթնենք, հիշե՛նք մարդկային ջերմության մասին: Հուսով եմ՝ մարդիկ կմտածեն դրա շուրջ:

Պարոնյան թատրոնում, կարծես, մինչեւ Ձեր բեմադրությունը՝ ոչ ոք Մարկեսի գործերին չէր անդրադարձել: Դժվա՞ր էր «աշխատել» Մարկեսի հետ:

— Ո՛չ, ինքը շատ լավ ու հետաքրքիր հեղինակ է, հատկապես էպիկական թատրոնի ժանրում, երբ դերասանները պատմում են, երգում են, նվագում են: Մարկեսն էլ լավ հնարավորություն է տալիս այդ երեւակայությունն աշխատեցնելու։ Այնպես որ, հիանալի հեղինակներից մեկն է, եւ հայ թատրոնում կան մարկեսյան լավ բեմադրություններ։

Անդրադառնանք նաեւ դերասանական կազմին

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանական կազմն է ներգրավված ներկայացման մեջ, որոնց հետ փորձ կար արդեն աշխատելու։ Այս անգամ արդեն կես բառից իրար հասկանում էինք: Կարծում եմ՝ ամեն մեկն իր կերպարն իր զգացածով եւ պատկերացրածով բացեց: Այնպես որ, հետաքրքիր պրոցես է եղել: Շնորհակալություն թատրոնի գլխավոր ռեժիսոր պարոն Հակոբ Ղազանչյանին եւ թատրոնի տնօրեն պարոն Կարո Շահբազյանին արդեն որերորդ անգամ ինձ հնարավորություն ընձեռելու համար այստեղ աշխատել: Ինձ համար մեծ հաճույք է Պարոնյան թատրոնում աշխատելը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Եվրամիությունը հանդես է եկել ընդդեմ Միացյալ ՆահանգներիՓաշինյանը պատասխանել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին Միքայել Սրբազանը հայտնեց մի մտահոգիչ տեղեկություն. պատգամավորներն այցելել են հիվանդանոցում գտնվող հոգեւորականինՈւղեվարձի թանկացումը հիմնավորված եւ արդարացված չէ. Մանուկ ՍուքիասյանՄոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունըԲախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովինԴուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացելԱստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացելԲաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ, որ այլևս կարիք չունի Մոսկվայի «բարեհաճության»,այնուհետ՝ ուղերձ է Թուրքիային և Արևմուտքին, որ արհեստածին Ադրբեջանն այլևս դուրս է ռուսական ազդեցության ուղեծրից.իրանագետFacebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերիՍանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներինԱդրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիներըՈւկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.ՎենսՈւմ գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարներըՈ՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված