Հայ հոգևորականությունը սխրանքի ու ազգի իրական ընտրանու օրինակ է ցուցադրում Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ադրբեջանական բենզինի թաքնված ականները. Մեկնաբանում են տնտեսագետները Ցավո՜ւմ եմ քո համար, հայրենի երկիր Հայաստա՛ն, քանզի ղեկավարդ միջազգային հանցագործ ու ահաբեկիչ է. Տեր Սերոբ Պաշտպանվելու ամենալավ ձևը, թերևս հարձակվելն է... Հայկ Ղազարյան Մեղավոր եմ. ինչ է պատմում Հրաչյա Պապինյանը՝ Տեր Վրթանեսի մասին Ռուսական ուժերը սկսում է Կոնստանտինովկայի շրջապատումը (Քարտեզ) Ուիտկոֆ. Ֆլորիդայում ռուս-ամերիկյան բանակցությունները կառուցողական և արդյունավետ էին Ռուբիոն ԱՄՆ-ին մղում է դեպի Վենեսուելայի հետ ռազմական բախման. «Washington Post» Ուիտկոֆը հայտարարություն է տարածել ուկրաինացիների հետ բանակցությունների մասին

«Օտարամոլ էի, հայկականը ինձ համար հին էր»․ Շպռոտը՝ աղանդավոր դառնալու և ապաշխարելու մասին

Շոու բիզնես

Երգչուհի Շպռոտի (Անի Թովմասյան) ֆեյսբուքյան գրառումը. «Շատ տարիներ առաջ, երբ երիտասարդ էի և տգետ, ինձ բամբասանք հասավ մի հոգևորականի մասին։ Հավատալով այդ բամբասանքին՝ ես ատեցի բոլոր հոգևորականներին։ Չնայած, որ ինձ մեկի մասին էին ասել։ Գնացի 18 տարեկանում դարձա աղանդավոր՝ Կյանքի Խոսք։ Եվ չիմանալով Եկեղեցու պատմություն, Առաքելական ուսմունքին ծանոթ չլինելով, կուլ տվեցի աղանդավոր մտայնությունը, որը շատ տարբեր է Առաքելական ուսմունքից։ Հավատքիս ֆունդամենտը դրվեց շեղված և շատ լիբեռալ։ Ատում էի բոլոր հոգևորականներին և պահպանողական ամեն ինչ։ Գիտեի, որ Հայ եմ, բայց Ինքնությունս չէի զգում, հիբրիդ վիճակ էր։ Արմատներս այնքան էի կորցրել, որ ինձ օդում էի զգում։

 

Օտարամոլ էի, հայկականը ինձ համար հին էր և բորբոսնած, ինչպես մեր վանքերն ու խաչքարերը։ Գնացի աշխարհ, թողեցի աղանդը (գլխիս սարքեց Արթուր Սիմոնյանի քենին) ու մտա աշխարհ։ Ապրեցի լիբեռալ, մեղավոր կյանքով։ Հավատում էի Տիրոջը, բայց մեղքի մեջ թաթախված։ Մի Քահանայի բամբասանքի պատճառով զրկեցի ինձ Պատարագի օրհնությունից, Հաղորդության մասնակցելուց։ Զրկեցի ինձ Եկեղեցուց։ Սիրելի հայրենակիցներ, մի զրկեք ձեզ Աստծո օրհնությունից, Քահանայից գայթակղվելով։ Ձեր մեղքերի պատճառը Քահանան չէ։ Նիկոլի դժբախտ լինելու պատճառը քահանան չէ։ Ձեր Հոգևոր տկարության պատճառը Քահանան չէ։ Պատճառը դուք եք և ձեր ապրածը։ Ես վերադարձա Մայր Եկեղեցի։ Ոչ ոք արժանի չէ մտնել Եկեղեցի, (նամանավանդ ես), բայց Աստծո Շնորքով և ողորմությամբ բոլորս էլ մտնում ենք։ Եկեղեցին Սուրբ է Հիսուսի Արյան շնորհիվ, բայց հավատացյալները բոլորս մեղավոր ենք։ Մենք ապաշխարելու կարիք ունենք, մի զրկեք ձեզ ապաշխարությունից։ Քահանայից գայթակղվելով՝ կորցնում ես ամենակարևորը։ Մենք ունենք հրաշալի Քահանաներ։ Ես մի քանիսին գիտեմ։ Աղոթեք ձեր Հովիվների համար, նրանք Ձեր աղոթքի կարիքն ունեն։ Գտեք մի Քահանա ով Սրբակենցաղ է և հետևեք Նրան։

 

Մի զրկեք Ձեզ օրհնությունից և մի անիծեք նրանց։ Նրանց վրա կա Աստծո Օծություն ուզեք, թե չուզեք։ Խոնարհ եղեք Նրանց, հարգեք Օծությունը, լսեք խորհուրդները։ Եվ անպայման կերակրեք Քահանային, նրանք էլ ունեն երեխաներ։ Ընկերացեք նրանց հետ։ Եկեղեցով էկեք մեր Ազգը միաբանենք։ Եթե աչքը հիվանդ է ՝ չհանենք, այլ բուժենք։ Մի մարմին ենք չէ? Եթե անիծես , ապա կհանես աչքը։ Եթե քո աչքն է խանգարում , լավ է հանես , որ մեղք չգործես։ Բայց Եկեղեցու միաբանությանը մի կպիր։ Ես մոտ 3 տարի է վերադարձել եմ Մայր Եկեղեցի։ Կարող եմ ասել իմ կյանքի ամենա հավասարակշռված ժամանակաշրջանն է։ Գնում եմ Պատարագի ամեն կիրակի, սովորում եմ Աստվածաշնչյան դպրոցում։ Աստծո ողորմությամբ ամուսնացա 44 տարեկանում (ապաշխարելուց հետո) Սկսեցի կարդալ Հայոց պատմություն, բայց ոչ սովետի գրած, այլ Եղիշե։ Սկսեցի ճանաչել մեր մեծերին Տաթևացի, Կողբացի, Այգեկցի, Նարեկացի։ Մեր Սրբերի մեկնությունները հրաշք են։ Աղանդը հանել է չէ՞ պետք։ Վիռուս է աղանդը, Հայրերի մեկնությունները ինձ օգնեցին։ Ինքնությունս նոր եմ բացահայտում, Ոսկե Դարի Հայերով հիանում։ Էկեք միասին դա անենք։ Եկեք լույսի մեջ մնանք։ Ուրիշի խավարը փնտրելով, կորցնում ենք մեր Աստվածային կերպարը»։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Հայ հոգևորականությունը սխրանքի ու ազգի իրական ընտրանու օրինակ է ցուցադրումԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներԲոլորին փողով էր չափում. Ով է իրականում Վեհափառի դեմ դուրս եկած Վազգեն ՄիրզախանյանըԱդրբեջանական բենզինի թաքնված ականները. Մեկնաբանում են տնտեսագետներըՑավո՜ւմ եմ քո համար, հայրենի երկիր Հայաստա՛ն, քանզի ղեկավարդ միջազգային հանցագործ ու ահաբեկիչ է. Տեր ՍերոբՊաշտպանվելու ամենալավ ձևը, թերևս հարձակվելն է... Հայկ ՂազարյանՄեղավոր եմ. ինչ է պատմում Հրաչյա Պապինյանը՝ Տեր Վրթանեսի մասինՌուսական ուժերը սկսում է Կոնստանտինովկայի շրջապատումը (Քարտեզ)Ուիտկոֆ. Ֆլորիդայում ռուս-ամերիկյան բանակցությունները կառուցողական և արդյունավետ էինՌուբիոն ԱՄՆ-ին մղում է դեպի Վենեսուելայի հետ ռազմական բախման. «Washington Post»Ուիտկոֆը հայտարարություն է տարածել ուկրաինացիների հետ բանակցությունների մասին2026-ին Արևմուտքը կուժեղացնի ճնշումը Հարավային Կովկասի վրաՆոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտությունԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված