Արտասահմանյան ուժերի պատվերն է ոչնչացնել մեր եկեղեցին. Շաքարյանց
Ներքաղաքական«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք անկախ քաղաքագետ, վերլուծաբան ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԻ հետ:
«ՏԵՍՆՈՒՄ ԵՆՔ ԲԱՑԱՀԱՅՏ ՀԱՐՁԱԿՈՒՄ ՈՉ ԹԵ ԳԱՐԵԳԻՆ Բ-Ի ԴԵՄ, ԱՅԼ՝ ԿՈՆԿՐԵՏ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ»
— Ձեր կարծիքով՝ մինչեւ ո՞ւր կարող է հասնել եկեղեցի-իշխանություն հակամարտությունը, ինչի ականատեսն ենք վերջին օրերին:
— Ստիպված եմ մի փոքր ավելի հեռվից սկսել։ Պետք է հիշեցնեմ Ձեզ, որ երբ փողոցային եւ այլասերված հեղափոխականները 2018 թվականի ամռանը փորձեցին գրավել Էջմիածինը, այսինքն՝ մեր հոգեւոր հայրերի կենտրոնը, մեր եկեղեցու դարեր շարունակ ճանաչված սրբավայրը, նրանք իրենց տերմինաբանությամբ պահանջում էին, որ վեհափառը հրաժարական տա։ Տեսեք, թեորքանանհեթեթէսա։
Կարծես թե, վեհափառը քաղաքական գործիչ է կամ պետական պաշտոնյա, որ պիտի մյուսների պես հրաժարական տա։ Մինչդեռ, ով որ գոնե մի փոքր ծանոթ է եկեղեցական ոլորտին, գիտի, որ դա ցմահ պարտականություն է եւ ոչ ժամանակավոր պաշտոն՝ լինի դա հասարակական, թե` հոգեւոր։ Միայն մեկ դեպքում , ըստ եկեղեցու կանոնակարգի, կարելի կազմակերպել նոր կաթողիկոսի ընտրություն՝ եթե նա առողջական վիճակի պատճառով այլեւս ի վիճակի չէ շարունակել իր առաքելությունը կամ հանկարծամահ է եղել (դե, վերջիվերջո, նման բաներ պատահում են)։ Այլ եկեղեցիների դարավոր փորձից մենք տեսել ենք նման դեպքեր։ Օրինակ` հիշենք Հռոմի պապի վերջին ընտրությունները։ Դա ոչ թե մի երկրի, այլ ամբողջ կաթոլիկ աշխարհի համար էր նշանակալի իրադարձություն։ Երբ հանգուցյալ Հռոմի պապը վատառողջ էր, իբր թե կազդուրվեց, բայց հիվանդությունը կարճ ժամանակ անց հաղթեց նրան։ Ես այստեղ չեմ ցանկանում խորանալ բոլոր մանրամասների մեջ։ Ուղղակի տեսնենք, որ ինչպես շատ փորձագետներ կանխատեսում էին դեռ երեք տարի առաջ՝ ո՞վ դարձավ Հռոմի պապ՝ ամերիկացին։
— Ձեր կարծիքով՝ պատահականություն չէ՞:
— Իհարկե՝ ո՛չ։ Կարծում եմ՝ ոչ մի պատահականություն չկա։ Այ հենց նույնը տարածվում է նաեւ մեր եկեղեցական ներքին կյանքի, այսպես ասած՝ ներքին կանոնադրության վրա եւ այլն։ Եվ այժմ որոշակի «անձինք» (իրականում նրանք անձ կոչվելու իրավունք էլ չունեն, քանի որ ուղղակի չմարդ են եւ չհայ), փորձում են ինչ-որ բան փոխել։ Ես չեմ պատկերացնում որեւէ մի մարդ, ով չմարդ է եւ չհայ, որ պետք է դառնա Հայ Առաքելական եկեղեցու Գերագույն առաջնորդ։ Դա թուրքերի, պարսիկների, ռուսների, հույների, կաթոլիկների համար չէ։ Եթե ցանկությունը եղել է այն, որ փոխենք Գարեգին Բ-ին եւ դնենք նիկոլական ինչ-որ մի Պողոս Պողոսյանին, ապա պիտի ասեմ՝ այդպես չի լինում։ Եվ որեւէ եկեղեցու ներսում չկան եւ գոյություն չունեն ուղիղ ընտրություններ, որ վերին աստիճանի կիսագրագետ կամ տգետ գյուղացի կամ գեղցի (հայությունը լավ հասկանում է տարբերությունը դրանց միջեւ) գան ու ընտրեն Վեհափառ, Հայոց կաթողիկոս։
Չկա՛ նման բան։ Հայ Առաքելական Եկեղեցու յուրաքանչյուր համայնք ընտրում է որեւէ մեկին, որն ապա համաեկեղեցական խորհրդի ընթացքում կամ՝ կարելի է մի քիչ էլ քաղաքականացնել՝ համագումարի ժամանակ, մասնակցում է ընտրությանը։ Այդ ընտրությանը երբեմն մասնակցում են նույնիսկ եպիսկոպոսներ։ Բայց այստեղ մենք տեսնում ենք բացահայտ հարձակում ոչ թե Գարեգին Բ-ի դեմ, այլ` կոնկրետ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ։ Եվ մենք դա համադրում ենք այն իրողությունների հետ, որոնք այսօր կատարվում են հայության շուրջ։
Ի՞նչ է կատարվում, շատ հակիրճ հիշեցնեմ. գնում են պանթյուրքիզմի, թուրքական ֆաշիզմի եւ բացահայտ արշավանքի ողջ հայության դեմ։ Դա վերաբերում է ոչ միայն այն մարդկանց, որոնք մնացել են Հայաստանի սահմաններում։ Արցախը պրակտիկորեն վերացվել է։ Պրակտիկորեն մենք այլեւս չունենք արցախահայություն, քանի որ դարերի փորձը մեզ թելադրում է մի պարզ ճշմարտություն՝ ով զրկվում է իր հայրենիքից, բավական կարճ ժամանակ անց զրկվում է նաեւ իր ինքնությունից։
Նրանք արդեն ձուլված զանգված են՝ ապրանք, կախված նրանից, թե ում կողմից կձուլվեն։ Պանթյուրքիստական արշավանքն ունենում է ֆինանսավորում տարբեր շրջանակների կողմից։ Հիշեցնեմ, օրինակ, Ամերիկայի հայերի Հայ դատի հանձնախմբի հայտարարությունները, որոնք փոխկապակցված են եղել ԱՄՆ նախկին նախագահ Բայդենի վարչակազմի հետ։ Հայ դատի հանձնախումբը ոչ միայն համարվում է, այլեւ իրականում հանդիսանում է ԱՄՆ-ում ամենամեծն ու ամենաազդեցիկը հայկական կազմակերպությունների շարքում՝ ըստ իրենց հայտարարությունների՝ կանգնած հայության միջազգային շահերը պաշտպանելու նպատակով։
Բայց հենց նրանք են բացեիբաց մեղադրում նաեւ ԱՄՆ վարչակազմին՝ նշելով, որ այն մեղավոր է, աջակից եւ հանցակից է եղել կովկասյան թաթարների հանցանքներին՝ ուղղված արցախահայերի դեմ։ Նույնը վերաբերում է նաեւ կովկասյան թաթարների եւ Թուրքիայի հանցագործություններին՝ ուղղված ՀՀ-ի դեմ։
Ինչ վերաբերում է Հայաստանի տարածքից զավթված քառակուսի մետրերին՝ ես այս պահին չեմ ցանկանում դրանց թվային գնահատական տալ, քանի որ դա բավական վիճելի եւ մշուշոտ հարց է։ Սկսած Սեւ լճից՝ հատկապես Սյունիքում, որտեղ պանթյուրքիստական ոտնձգությունները շարունակվում են։ Իմ կարծիքով՝ պատահականություն չէ նաեւ այն փաստը, որ հենց այս ժամանակ երեւանյան պանթյուրքիստները սկսել են արշավանք եկեղեցու դեմ, դա արվել է միտումնավոր։ Դա արել են հենց երեւանյան պանթյուրքիստները, այլ ոչ թե ժողովրդի կողմից ընտրված վարչապետը։ Այստեղ պանթյուրքիստների շարան է երեւում:
«ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵԿԵԼ ԵՎ ՈՒԶՈՒՄ Է ՈՉՆՉԱՑՆԵԼ ՄԵՐ ԵԿԵՂԵՑԻՆ»
— Ի՞նչ դեր է խաղում պանթյուրքիզմը ներկայիս տարածաշրջանային քաղաքականության մեջ, եւ ինչպե՞ս է այն ազդում ՀՀ անվտանգության վրա։
— Մենք տեսնում ենք, որ այդ ամենը համընկնում է նրա հետ, երբ Էրդողանը պահանջում է Իրանի Իսլամական Հանրապետությունից չխոչընդոտել երեւանյան պանթյուրքիստական , այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքին, որը Թուրքիայում բացահայտ անվանում են թուրքական ճանապարհ։ Հիմա Էրդողանը պահանջում է երեւանյան իշխանություններից չխանգարել այդ ճանապարհին։ Այսինքն՝ դա լուծված հարց է։ Փաշինյանի ստորագրությունը կա, նա համաձայն է։
Հիմա սա զուգադիպություն է, պատահականություն է, թե՞ պլանավորված գործընթաց է։ Եկեք համաձայնենք, որ դա պլանավորված գործընթաց է։ Ինչու՞։ Քանի որ յոթ տարի նրանք ծախսեցին՝ ինչի՞ համար՝ ոչնչացնել Հայաստանի Զինված ուժերը, այդ թվում` նաեւ Արցախի պաշտպանության բանակը։ Հաջողությամբ ավարտել են, եւ մենք Հայաստանում Զինված ուժեր չունենք։ Մեր զինված ուժերը կարող են տեսանելի լինել, բայց իրականում չկան։ Նրանք սկսել են մարտնչելու ոգին բնաջնջել հայերի մեջ։ Սովորեցրել են, որ գերի հանձնվելուց հետո մեդալ ու ուսադիրներ ես ստանալու։
Հիմա դրանից առաջ՝ մինչեւ 2018 թվականը, արեւմտյան սոցիոլոգիական հարցումների արդյունքում եղել է մի բան. Հայաստանի բնակչությունը քիչ թե շատ վստահում էր միայն Հայոց բանակին որպես պետական կառույց եւ պետական օղակ։ Մնացած օղակները իշխանական մեծ վայելք չէին ունեցել հայության շրջանում։ Մենք չենք վստահել ո՛չ խորհրդարանին, ո՛չ կառավարությանը, եւ ո՛չ էլ մեկ այլ կառույցի, բայց բանակին վստահել ենք։ Իսկ թե ինչու, որովհետեւ տեսել ենք, որ բանակը մարտնչող է։
Բացառությամբ բանակի, կա եւս մի բան, որը դարեր շարունակ պահել է հայի ինքնությունը, եւ դա եկեղեցին է եղել, որովհետեւ եթե այժմ եկեղեցին էլ չեն ծախել, մենք շատ լավ գիտենք, որ այն ունեցել է հսկա աղբյուրների մի հավաքածու։ Ու այդ ամենը ոչ թե ինչ-որ պատմության թանգարաններում է պահպանվում, այլ ավելի հարուստ տեղում։ Անգամ դժվար է ասել, թե որքան կարեւոր է այն ամենը, որը պահպանվել են եկեղեցու կողմից՝ անգամ որպես նմուշներ։
Խնդիրը ոչ միայն բնաջնջելն է հայոց բանակը եւ պետությունը, այլ խնդիրն իրենց առջեւ դրված է` օտարերկրյա ինչ-որ շրջանակների կողմից նաեւ ոչնչացնել մեր ազգային ինքնությունը, որպեսզի մենք էլ չձգտենք լինել անկախ, ինքնուրույն, մտածող։ Դա նրանց արդեն հանձնարարված է եղել։
— Ինչպե՞ս կարելի է գնահատել 2018 թվականից հետո հայոց եկեղեցու դեմ սկսված արշավանքը, եւ ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ դա ազգային ինքնության համար։
— Դեռեւս 2018 թվականից է սկսվել արշավանքը եկեղեցու դեմ։ Նրանց առջեւ խնդիր է դրված եղել ջարդել հայի ինքնությունը եւ հայի հոգին, որպեսզի դու չզգաս քեզ որպես հայ։ Անգամ 90-ականների այն խոսույթը, որով հանդես էր գալիս Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ այսօրվա իշխանավորի քաղաքական կնքահայրը եւ, բնականաբար, ակունք ՀՀՇ կոչված կառույցը։ «Ես չեմ ցանկանում լինել աշխարհի քաղաքացի»՝ շարունակում եմ պնդել, որ ես պետք է մնամ հայ։ Աշխարհի քաղաքացիները վաղ թե ուշ վերանում են։ Իսկ այժմ մենք շատ լավ տեսնում ենք, թե ինչպես են դեմ առ դեմ դուրս գալիս եկեղեցուն։ Եկեղեցին այսպես ասած՝ մի քիչ է հեռացել քաղաքական հարցերից, իսկ քաղաքականությունը եկել է եւ այժմ ուզում է սպանել ու ոչնչացնել մեր եկեղեցին, եւ դա էլի արտասահմանյան ուժերի պատվեր է: Դա արդեն ասեկոսեների ենթադրության դաշտ է՝ թե դա ում հրամանն է՝ ամերիկյան հատուկ ծառայությունների՞, թուրքական հատուկ ծառայությունների՞, թե՞ այլ:
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
