Ալիևը որոշել է Ռուսաստանի հետ հրապարակային առճակատման սրման ուղի ընտրել.Կիրիլ Կաբանով Հայտնի է, թե ովքեր են առաջադրված «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում Տարածվում է կեղծ տեղեկություն, իբր կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում Ռազմական դրության պայմաններում Ուկրաինայում սկսել են նախապատրաստվել հնարավոր նախագահական ընտրություններին «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը Ադրբեջանում շարունակվում է արագացված տեմպերով.Ասադով «Բլոկադա»․ արցախյան ճակատագիրը բեմում ՌԴ-ն չի պատրաստվում hարձակվել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրների վրա.Ռյաբկով Դատարանը հետաձգեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ բողոքի վերաբերյալ որոշման կայացումը. փաստաբան Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 22-ին Արման Ծառուկյանը Հայաստանում է

Հայ-ռուսական հարաբերություններում թյուրըմբռնումների ժամանակաշրջանն ավարտվե՞լ է

Վերլուծություն

Հայ-ռուսական հարաբերությունների լարված և գնալով ավելի անկանխատեսելի ընթացքի ֆոնին առաջանում է մի կարևոր հարց՝ արդյո՞ք Մոսկվան և Երևանը շարունակում եմ մնալ դաշնակիցներ, թե՞` շարժվում են հակառակ ուղղություններով։ Գործընկերության մասին խոսքերի հետևում օտարացման, դիվանագիտական ​​անհամաձայնությունների և անորոշության խորհրդանշական ժեստեր են։

Ինչպիսի՞ն են ռուս-հայկական երկխոսության հեռանկարները, ՀԱՊԿ-ի ապագան և հումանիտար քաղաքականության դերը փոփոխվող աշխարհաքաղաքականության համատեքստում։ Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք քաղաքագետ և «Ռազմավարական մշակույթի հիմնադրամի» փորձագետ Անդրեյ Արեշևի հետ։

-Պրն. Արեշև, վերջերս Հայաստան էր այցելել ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։ Մինչ այդ աշխատանքային այցով ժամանել էր ՌԴ ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը։ Ձեր կարծիքով, որո՞նք են նման բարձրաստիճան պաշտոնյաների Հայաստան այցելությունների պատճառները։

- Երկկողմ շփումների ակտիվացումը կարևոր է ռուս-հայկական ներկայիս հարաբերությունների տեսանկյունից, որոնք լավագույն վիճակում չեն։ Իր այցի ընթացքում Սերգեյ Լավրովը մանրամասն անդրադարձավ բազմաթիվ խնդրահարույց հարցերի, այդ թվում՝ զենքի մատակարարման և ռուս-հայաստանյան հարաբերությունների այլ առանձին ասպեկտների։ Մատվիենկոյի այցը խորհրդարանական մակարդակով շփումներ էին։

Այսպիսով`աշխատանքն իրականացվում է երկկողմ միջկառավարական և միջխորհրդարանական կապերի միջոցով։ Մենք նաև տեսնում ենք հայ-ռուսական հասարակական հարաբերությունների ակտիվացում։ Կարծում եմ, որ այս ամենը պետք է կարգավորի որոշ խնդրահարույց հարցեր կամ, առնվազն, ավելի մեծ պարզություն մտցնի մեր երկկողմ շփումների հեռանկարների և դրանց առանձին ասպեկտների վերաբերյալ։

- Լավրովի հայտարարության համաձայն՝ հայ-ռուսական հարաբերություններում թյուրըմբռնումների ժամանակաշրջանն ավարտվել է։ Կարծու՞մ եք՝ երկու երկրների հարաբերություններում նոր փուլ է սկսվու՞մ։

- Կցանկանայի հույս ունենալ, որ նոր փուլ կսկսվի կամ արդեն սկսվել է, բայց ապագան ցույց կտա։ Ամեն դեպքում, կան խնդիրներ, թյուրըմբռնումներ։ Դրանք կուտակվել են տարիներ շարունակ։ Այժմ որոշ փորձեր են արվում վերացնելու այս թյուրըմբռնումը։ Հուսանք, որ դրանք հանգամանքային բնույթ չեն կրում, պայմանավորված կողմերի կարճաժամկետ, այժմեական շահերով, այլ ավելի երկարաժամկետ են։

Սրա օգտին կան ազդակներ, որոնք վկայում են, որ իրադարձությունները կարող են զարգանալ այս ուղղությամբ, մասնավորապես՝ արտաքին գործերի նախարարությունների միջև շփումների վերսկսումը։ Վալենտինա Մատվիենկոյի այցի ընթացքում նաև որոշ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին։ Ամեն դեպքում, դրանց համար կա տնտեսական հիմք։ Կողմերը հաստատում են, որ ապրանքաշրջանառությունն աճում է, և դա բխում է թե՛ Ռուսաստանի Դաշնության, թե՛ Հայաստանի շահերից։ Բայց միևնույն ժամանակ, մենք տեսնում ենք, որ որոշ անորոշություններ են մնում ռազմաքաղաքական շփումների հետ կապված։ Հայաստանը չի մասնակցել Բիշքեկում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների վերջերս կայացած հանդիպմանը։

Ազգային անվտանգության հարցերով բարձր լիազոր ներկայացուցիչների քարտուղարների հանդիպումը նույնպես տեղի ունեցավ առանց Արմեն Գրիգորյանի։

Հայտնի դարձավ նաև, որ Հայաստանը ՀԱՊԿ-ին անդամակցության վճարներ չի վճարում։ Սա նաև հատուկ ընդգծված տող է, որը ցույց է տալիս Երևանի բավականին գիտակցված ընտրությունը հօգուտ տնտեսական համագործակցության, ինչը շահավետ է հայկական կողմի համար։ Կտեսնենք, թե որքան կարող է սա շարունակվել, ինչ հայտարարություններ և գործնական գործողություններ կլինեն, այդ թվում՝ ռուսական կողմից։


- Մայիսի 9-ին Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Մոսկվայում կայացած Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին, սակայն այնտեղ բացակայում էր հայկական զորախումբը:

Դրան հակառակ Ալիևը ներկա չէր շքերթին, սակայն շքերթին մասնակցեց ադրբեջանական զորախումբը։ Ինչպե՞ս հասկանալ սա։

- Սրա մեջ կա որոշակի սիմվոլիզմ, որը դիտորդների կողմից ընդգծվում և քննարկվում է տարբեր կողմերից։ Ես սրան կավելացնեի նաև մայիսի 9-ին Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ արված վիճահարույց հայտարարությունները։ Սա դժվար թե պատահականություն լինի։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա Իլհամ Ալիևը այդ օրը ցուցադրաբար մեկնեց Լեռնային Ղարաբաղ՝ անասնապահական ֆերմա բացելու համար։ Սա նույնպես խորհրդանշական է։ Կարծում եմ, որ, ընդհանուր առմամբ, այս ամենը կապված է Ուկրաինայում ձգձգվող զինված հակամարտության հետ, որը շեղում է Ռուսաստանի նյութական կազմակերպչական ջանքերի զգալի մասը։ Հնարավոր է, որ որոշ քաղաքական գործիչների մտքում դա խորհրդանշում է Ռուսաստանի անկայուն դիրքը հետխորհրդային տարածքում և մասնավորապես Կովկասում։

Ահա թե որտեղից է գալիս այս վարքագիծը։

Մենք տեսանք, թե որքան բացահայտ անհարմար էր զգում իրեն Հայաստանի վարչապետը Կարմիր հրապարակում՝ նույնիսկ չփորձելով թաքցնել դա։ Ավելին` հասարակության մի մասը քննադատեց հայկական ռազմախմբի բացակայությունը շքերթին: Հայաստանը Հայրենական մեծ պատերազմում հաղթող  երկրներից է։ Ես չէի ուզենա մտածել, որ սա այս անվիճելի պատմական փաստը վերանայելու առաջին քայլն է։

-Վերջերս ներկայացվեց Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի զեկույցը՝ ռուս-հայկական համագործակցությունը ներկա փուլում թեմայի վերաբերյալ։ Քննարկվել են հիմնական խնդրահարույց ոլորտները։ Այս քննարկման ժամանակ Ձեր ելույթում Դուք խոսեցիք հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հնարավոր սցենարի մասին, այդ թվում՝ ռուսական ռազմաբազայի Հայաստանից դուրսբերման մասին ։ Որքանո՞վ եք հավանական համարում իրադարձությունների նման զարգացումը։


- Իրադարձությունների նման զարգացումը հավանական է թվում Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման և, համապատասխանաբար, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դեպքում։ Իրականում` շատ հայ քաղաքական գործիչներ և փորձագետներ այս կամ այն ​​կերպ ասել են, որ այս դեպքում Շիրակում ռուսական ռազմաբազայի ներկայության իմաստը անորոշ է դառնում։

Հետևաբար` ավանդական ռազմաքաղաքական բալանսի արմատական ​​ փոփոխությունների ներկայիս իրավիճակում ես չեմ բացառում այս տեսակի սցենարը։


-Որոշ փորձագետներ նշում են, որ հայ-ռուսական հարաբերությունների ակտիվացումը կապված է 2026 թվականին սպասվող խորհրդարանական ընտրությունների հետ, և որ հակառուսական հռետորաբանությունը վատ է ընդունվում Հայաստանի ժողովրդի կողմից։ Դուք էլ տեսնո՞ւմ եք այս կապը։

- Թշնամական հռետորաբանությունը, անշուշտ, լավ չի ընդունվում հասարակության զգալի մասի կողմից, չնայած մենք հիանալի հասկանում ենք, որ 2020 թվականից հետո և հատկապես 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցած իրադարձություններից հետո շատ բան է փոխվել։ Հայաստանում կան լուրջ ուժեր, որոնք փորձում են Ռուսաստանին թշնամի դարձնել։ Եվ այս ուժերը դեռ իրենց կդրսևորեն խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ժամանակահատվածում։

Ես նույնիսկ նկատի չունեմ այն ​​մարգինալ խմբակին, ովքեր բողոքի ցույցեր արեցին Լավրովի այցի դեմ: Դրանք առանձնապես ուշադրություն չարժանացան։

Սակայն Հայաստանում, այդ թվում՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործընկերների մեջ, կան ուժեր, որոնք հետևողականորեն պաշտպանում են հայ-ռուսական կապերի խզումը, որտեղ դա հնարավոր է։

Շիրակում վերջերս կայացած ընտրությունները և գյուղերից մեկի համայնքային ընտրությունները ցույց տվեցին, որ արմատական ​​հակառուսական ուժերը ժողովրդականություն չեն վայելում, բայց, իհարկե, նրանք ունեն իրենց դերն ու տեղը։ Եվ նրանք կփորձեն օգտվել ընտրական գործընթացի ընձեռած բոլոր հնարավորություններից՝ իրենց մասին բարձրաձայն հայտարարելու համար։
Եվ այս առումով ես կցանկանայի նաև ուշադրություն հրավիրել քաղաքական մշակույթի ցածր մակարդակի վրա։ Սա այս կամ այն ​​կերպ բնորոշ է բոլոր հետխորհրդային երկրներին։ Սակայն Հայաստանի խորհրդարանում ընթացող քննարկումների մակարդակը որոշակի մտահոգություններ է առաջացնում ընտրարշավի բնականոն ընթացքի վերաբերյալ։

-Այսօր ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը վարչապետի և իշխող կուսակցության որոշ այլ ներկայացուցիչների կողմից եկեղեցու վրա հարձակումներն են։ Ձեր կարծիքով, ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում ներկայումս։


- Եկեղեցու վրա հարձակումներ կարելի էր սպասել, քանի որ տարածված է այն համոզմունքը, որ Հայաստանի ներկայիս իշխանությունների գաղափարախոսությունը` հայ ժողովրդի ինքնության բոլոր հիմնական ազգային խորհրդանիշները կասկածի տակ դնելն է՝ սկսած Արցախից, շարունակելով սփյուռքի հետ կապերով և ավանդական ազգային մշակութային արժեքներով, որոնց թվում, առաջին հերթին, առանձնանում է Հայ Առաքելական Եկեղեցին։

Հայտնի է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և դրա առանձին առաջնորդների հարաբերությունները Հայ եկեղեցու հետ միշտ էլ բավականին բարդ են եղել։ Դրան տրվում են տարբեր բացատրություններ։

Բայց, այսպես թե այնպես, իշխանությունները, հատկապես արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի կողմից գլխավորած բողոքի ցույցերից հետո, կանեն ամեն ինչ՝ եկեղեցու սոցիալ-քաղաքական ազդեցությունից պաշտպանվելու համար։ Նրանք կաշխատեն այս ուղղությամբ՝ օգտագործելով իրենց ունեցած բոլոր ռեսուրսները, այդ թվում՝ դիմելով հարձակողական, տարբեր տեսակի ապատեղեկատվական մեթոդների։
Կարելի է միայն մաղթել, որ այս տեսակի դիսկուրսը լուրջ կործանարար ազդեցություն չունենա հայ հասարակության վրա, քանի որ հակառակ դեպքում պառակտումն ավելի ակնհայտ կլինի, իսկ Հայաստանում ընթացող սոցիալ-քաղաքական գործընթացները կստանան ավելի բացասական բնույթ։

 

Զրույցը վարեց Զարուհի Բաբուխանյանը

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ալիևը որոշել է Ռուսաստանի հետ հրապարակային առճակատման սրման ուղի ընտրել.Կիրիլ ԿաբանովՀայտնի է, թե ովքեր են առաջադրված «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում Տարածվում է կեղծ տեղեկություն, իբր կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում Ռազմական դրության պայմաններում Ուկրաինայում սկսել են նախապատրաստվել հնարավոր նախագահական ընտրություններին «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը Ադրբեջանում շարունակվում է արագացված տեմպերով.Ասադով«Բլոկադա»․ արցախյան ճակատագիրը բեմումՌԴ-ն չի պատրաստվում hարձակվել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրների վրա.ՌյաբկովԴատարանը հետաձգեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ բողոքի վերաբերյալ որոշման կայացումը. փաստաբան Ադրբեջանում դատվող Կարեն Ավանեսյանի համար մեղադրող կողմը պահանջում է 18 տարվա ազատազրկում ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը տարին ավարտեց 106-րդ տեղովԳործող իշխանության գրոհը եկեղեցու դեմ՝ որպես համակարգված ծրագրի մասՏարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 22-ինԱմենաչսիրված երկրների ցանկում են նաև մեր հարևաններ Իրանը և Թուրքիան, առաջին տեղում Չինաստանն էԱրման Ծառուկյանը Հայաստանում էԻսրայելը հաստատել է Արևմտյան ափին նոր հրեական բնակավայրեր կառուցելու ծրագիրըԱՊՀ-ն այս 30 տարում հաստատվել է որպես տարածաշրջանային հեղինակավոր ինտեգրացիոն միավորումԻնչու YouTube-ը չի դրամայնացվում Հայաստանում․ Փաշինյանի ու ԲՏԱ նախարարի անկատար խոստումները. ՀետքՔաղաքացին իրավունք ունի տրանսպորտի ուղեվարձը վճարել ինչպես ընթացքի մեջ, այնպես էլ երթուղին ավարտելիս. Իրավագետը հանրային տրանսպորտում տուգանելու մասին Ադրբեջանական պրեմիում բենզինը կվաճառվի 440 դրամով․ «Ազատություն»Փաշինյանը ջերմորեն ողջունեց Պուտինին, ԱՊՀ մյուս ղեկավարներին և մոտեցավ Էրմիտաժի տնօրեն Պիոտրովսկուն

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված