Ալիևը որոշել է Ռուսաստանի հետ հրապարակային առճակատման սրման ուղի ընտրել.Կիրիլ Կաբանով Հայտնի է, թե ովքեր են առաջադրված «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում Տարածվում է կեղծ տեղեկություն, իբր կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում Ռազմական դրության պայմաններում Ուկրաինայում սկսել են նախապատրաստվել հնարավոր նախագահական ընտրություններին «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը Ադրբեջանում շարունակվում է արագացված տեմպերով.Ասադով «Բլոկադա»․ արցախյան ճակատագիրը բեմում ՌԴ-ն չի պատրաստվում hարձակվել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրների վրա.Ռյաբկով Դատարանը հետաձգեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ բողոքի վերաբերյալ որոշման կայացումը. փաստաբան Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 22-ին Արման Ծառուկյանը Հայաստանում է

Վտանգի տակ են դնում մեր ազգային ինքնության հիմքերը. Արա Պողոսյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ը զրուցել է Քաղաքագիտության եւ դիվանագիտության հանրային դպրոցի դասախոս, քաղաքագետ ԱՐԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ: Նրա գնահատմամբ՝ եկեղեցու նկատմամբ պետության ներկայիս վարքագիծը կարող է ունենալ մի քանի հիմնավոր պատճառ։

Ըստ Ձեզ` ի՞նչն է պատճառը, որ Հայ Առաքելական եկեղեցին այսօր դարձել է իշխանության գլխավոր թիրախ։ Արդյո՞ք սա կրոնական հարց է, թե այստեղ ավելի խորը՝ ինստիտուցիոնալ եւ ազգային ինքնության հետ կապված խնդիրներ կան։

Տեսեք, եթե մենք դիտարկենք տեղի ունեցող գործընթացները ոչ թե առանձին դրվագների, այլ ամբողջական շղթայի համատեքստում, ապա պարզ կդառնա, որ այս ամենը նոր չէ այդ գործընթացները սկիզբ են առել առնվազն 2018 թվականից։ Հենց այդ ժամանակներից եկեղեցին սկսեց ընկալվել որպես միջնորդավորված ուժ՝ իշխանության եւ հասարակության միջեւ։ Եթե հայացք նետենք հայոց պատմության խորքը, ապա կնկատենք, որ իշխանության եւ եկեղեցու հակասությունները հատվածային չեն եղել՝ սա ոչ թե ժամանակավոր հակադրություն է, այլ ինստիտուցիոնալ բախում։ Այս պայքարը ուղիղ առնչվում է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին նպատակների հետ։

Արտաքին նպատակների մասին ես բազմիցս խոսել եմ՝ նույնիսկ փակ քննարկումների ժամանակ: Այդ նպատակները կապ ունեն ինչպես Հայաստանի ներսում ձեւավորված սոցիալ-քաղաքական ենթատեքստի, այնպես էլ արտատարածաշրջանային քաղաքականությունների հետ։ Առանձնապես կարեւոր է Ադրբեջանի վերաբերմունքը Հայոց Եկեղեցու նկատմամբ։ Ադրբեջանը եկեղեցին ընկալում է որպես ազգային ինքնության պահապան, եւ այս պատճառով այն խոչընդոտ է ինչպես Հայաստանի իշխանությունների որոշ ռազմավարությունների, այնպես էլ ավելի գլոբալ մակարդակում իրականացվող քաղաքական ուղղությունների համար։

Պարոն Պողոսյան, իսկ ինչո՞ւ է եկեղեցին ընկալվում որպես խոչընդոտ։

Որովհետեւ ադրբեջանական քաղաքական նարատիվը պահանջում է, որ Հայաստանի տարածքում, այդ թվում՝ Արցախում, երբեք չձեւավորվի որեւէ պահանջատիրական շարժում՝ լինի դա մշակութային, պատմական, թե քաղաքական հարթությունում։ Այս նպատակով նրանք շահագրգռված են վերացնել կամ նվազագույնի հասցնել այն կենտրոնները, որոնք ազգային հիշողության եւ քաղաքական իղձերի կրողն են։ Եկեղեցին, որպես այդպիսին, առաջին թիրախներից է։

Վերջին օրերին նկատելի է, որ հարվածների տակ է ոչ միայն եկեղեցին, այլեւ՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը։ Ադրբեջանը համարում է, որ այս երկու կառույցները՝ եկեղեցին եւ ՀՅԴ-ն, հայկական ազգային դիմադրության հենասյուներից են։ Հետեւաբար, նրանց հիմնական նպատակը այս կառույցները հանրային ընկալման դաշտում վարկաբեկելն է։ Այդպես փորձ է արվում ձեւավորել կարծիք, թե իբր այս կառույցները խոչընդոտ են խաղաղության եւ տարածաշրջանային կայունության համար։

Սակայն այս ամենը միայն արտաքին ազդեցությունների հետեւանք չէ։ Կա նաեւ ներքին գործոն։ Ներկայիս իշխանությունը, որի տեսլականը մարմնավորվում է Նիկոլ Փաշինյանի գաղափարական ուղղության մեջ, իրականում հակասում է հայկական ազգային իղձերին։ Այդ իղձերը ամփոփված են՝ ի թիվս այլ կառույցների, Հայոց Առաքելական Եկեղեցու մեջ, որը համարվում է ազգային ինքնության կարեւորագույն հենասյուներից մեկը։ Եկեղեցին միակ կառույցն է, որը շուրջ 1700 տարի շարունակ պահպանել է ազգային ինստիտուցիոնալ հիշողությունը՝ այն մի հիշողություն, որը ոչ միայն կրոնական, այլ նաեւ քաղաքական, մշակութային եւ վարչական հիմք է ունեցել մեր պատմության ողջ ընթացքում։

Այս պայքարը, հետեւաբար, ոչ թե միայն կրոնական կամ անհատական խնդիր է, այլ՝ համակարգային բնույթ ունի։ Այն միտված է ինստիտուցիոնալ հիշողության ոչնչացմանը՝ մի հիշողություն, որն այսօր պահպանվում է միայն Հայոց Եկեղեցում։ Մեր հասարակությունում այսօր այլ կառուցակարգ գոյություն չունի, որն ունենա այդպիսի պատմական, հոգեւոր եւ ազգային շարունակականություն։ Սա պետություն չէ՝ այլ մի ինստիտուտ է, որը պահպանել է միաժամանակ ե՛ւ ոգին, ե՛ւ հիշողությունը։ Ու թեեւ որոշ մարդիկ փորձում են խնդիրը նեղացնել անձերի շուրջ, սակայն իրականում մի փոքր այլ կերպ կարելի է դիտարկել այդ ամենը։ Հիմնական խնդիրը համակարգային է, ինստիտուցիոնալ է եւ ազգային ինքնության դեմ է ուղղված։

Հաշվի առնելով, որ Հայ Առաքելական Եկեղեցին մեր ազգային ինքնության եւ մշակութային ժառանգության կարեւորագույն հենարանն է, եւ որ այսօր մենք բախվում ենք ներսից եկեղեցու նկատմամբ նկատվող թիրախավորման եւ հեղինակազրկման՝ ինչպիսի՞ քայլեր ու ռազմավարություններ կդիտարկեիք որպես առաջնահերթ՝ այս գործընթացները կանգնեցնելու եւ մեր եկեղեցու դիրքերը հզորացնելու համար՝ թե՛ ներսում, թե՛ միջազգային ասպարեզում։

Որպես ուսումնասիրող, անկեղծորեն կարող եմ ընդգծել, որ Հայ Առաքելական Եկեղեցին հանդիսանում է մեր ժողովրդի ամենաամուր եւ ամենակայուն հաստատություններից մեկը։ Նրա տեղը ոչ միայն ազգային մակարդակում է կարեւոր, այլեւ միջազգային հանրության մեջ այն վայելում է մեծ հարգանք եւ ճանաչում։ Այդ կառույցը երկար ժամանակահատվածում եղել է մեր հոգեւոր կյանքի ու ազգային ինքնության անբաժանելի հիմքը, ինչի շնորհիվ նաեւ կարողացել է պահպանել իր ազդեցությունը քրիստոնեական աշխարհի տարբեր մասերում։ Մասնավորապես, եկեղեցին կարող էր եւ պետք է լիներ հզոր ռեսուրս՝ հայկական մշակույթն ու արժեքները տարածելու համար, համաշխարհային քրիստոնեական շրջանակներում ավելի մեծ հեղինակություն եւ ազդեցություն ձեռք բերելու նպատակով։

Այնուամենայնիվ, ցավալի է փաստը, որ երբեմն մենք՝ ներքին ուժերս, հարվածներ ենք հասցնում հենց մեր այս ամենակարեւոր հիմնասյունին։ Ներսում թիրախավորումն ու քննադատությունը ոչ միայն թուլացնում են եկեղեցու դիրքերը, այլեւ վտանգի տակ են դնում մեր ազգային ինքնության հիմքերը։ Պետության եւ հասարակության ներսում տարածված նման պահվածքները երկարաժամկետ հեռանկարում կարող են իջեցնել եկեղեցու հեղինակությունը եւ միջազգային ճանաչումը։

Եկեղեցու հեղինակազրկումը չափազանց բարդ գործընթաց է. վերականգնել կորցրած վստահությունը շատ ավելի դժվար է, քան սկզբից այն ձեւավորելը։ Այսօր, երբ մենք տեսնում ենք ամենաբարձր մակարդակներում տեղի ունեցող թիրախավորումներ, պետք է հասկանանք, որ դրանք չեն ազդում միայն եկեղեցու վրա. դրանք նաեւ վտանգում են մեր ժողովրդի միասնությունն ու համազգային ինքնության ընկալումը, որը կարեւոր է մեր դիրքորոշման ու հեղինակության համար համաշխարհային ասպարեզում։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ալիևը որոշել է Ռուսաստանի հետ հրապարակային առճակատման սրման ուղի ընտրել.Կիրիլ ԿաբանովՀայտնի է, թե ովքեր են առաջադրված «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում Տարածվում է կեղծ տեղեկություն, իբր կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում Ռազմական դրության պայմաններում Ուկրաինայում սկսել են նախապատրաստվել հնարավոր նախագահական ընտրություններին «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը Ադրբեջանում շարունակվում է արագացված տեմպերով.Ասադով«Բլոկադա»․ արցախյան ճակատագիրը բեմումՌԴ-ն չի պատրաստվում hարձակվել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրների վրա.ՌյաբկովԴատարանը հետաձգեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ բողոքի վերաբերյալ որոշման կայացումը. փաստաբան Ադրբեջանում դատվող Կարեն Ավանեսյանի համար մեղադրող կողմը պահանջում է 18 տարվա ազատազրկում ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը տարին ավարտեց 106-րդ տեղովԳործող իշխանության գրոհը եկեղեցու դեմ՝ որպես համակարգված ծրագրի մասՏարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 22-ինԱմենաչսիրված երկրների ցանկում են նաև մեր հարևաններ Իրանը և Թուրքիան, առաջին տեղում Չինաստանն էԱրման Ծառուկյանը Հայաստանում էԻսրայելը հաստատել է Արևմտյան ափին նոր հրեական բնակավայրեր կառուցելու ծրագիրըԱՊՀ-ն այս 30 տարում հաստատվել է որպես տարածաշրջանային հեղինակավոր ինտեգրացիոն միավորումԻնչու YouTube-ը չի դրամայնացվում Հայաստանում․ Փաշինյանի ու ԲՏԱ նախարարի անկատար խոստումները. ՀետքՔաղաքացին իրավունք ունի տրանսպորտի ուղեվարձը վճարել ինչպես ընթացքի մեջ, այնպես էլ երթուղին ավարտելիս. Իրավագետը հանրային տրանսպորտում տուգանելու մասին Ադրբեջանական պրեմիում բենզինը կվաճառվի 440 դրամով․ «Ազատություն»Փաշինյանը ջերմորեն ողջունեց Պուտինին, ԱՊՀ մյուս ղեկավարներին և մոտեցավ Էրմիտաժի տնօրեն Պիոտրովսկուն

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված