Ալիևը որոշել է Ռուսաստանի հետ հրապարակային առճակատման սրման ուղի ընտրել.Կիրիլ Կաբանով Հայտնի է, թե ովքեր են առաջադրված «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում Տարածվում է կեղծ տեղեկություն, իբր կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում Ռազմական դրության պայմաններում Ուկրաինայում սկսել են նախապատրաստվել հնարավոր նախագահական ընտրություններին «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը Ադրբեջանում շարունակվում է արագացված տեմպերով.Ասադով «Բլոկադա»․ արցախյան ճակատագիրը բեմում ՌԴ-ն չի պատրաստվում hարձակվել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրների վրա.Ռյաբկով Դատարանը հետաձգեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ բողոքի վերաբերյալ որոշման կայացումը. փաստաբան Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 22-ին Արման Ծառուկյանը Հայաստանում է

Հույս ունենք, որ իմպիչմենթի երկու նախաձեռնություններից գոնե մեկը հաջողությամբ կպսակվի. Ղազարյան

Ներքաղաքական

Իշխանության կողմից Եկեղեցու դեմ սկսած արշավի, ինչպես նաեւ երկրի ներքաղաքական զարգացումների մասին «Իրավունքը» զրուցել է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, քաղաքական գործիչ ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ։

Շարունակում է լայն հասարակության քննարկման առարկա մնալ Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարության վերաբերմունքը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ։ Ինչպե՞ս կգնահատեք այս պահին առկա իրավիճակը։

Իմ դիտարկմամբ՝ այսօր մենք ականատես ենք լինում համակարգված եւ նպատակային հարձակման՝ ուղղված Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Ցավոք, այս արշավի նախաձեռնողները ոչ միայն Ադրբեջանի հոգեւոր եւ քաղաքական շրջանակներն են, այլեւ, իմ խորին համոզմամբ, ՀՀ ներկա իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

Վերջին շրջանում մեր եկեղեցու հոգեւորականները, այդ թվում՝ Ամենայն Հայոց կաթողիկոսը, հանդես են եկել հստակ հայրենանվեր հայտարարություններով։ Օրինակ՝ Շվեյցարիայում կայացած Եկեղեցական ժողովի ժամանակ կաթողիկոսը բարձրաձայնեց Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից իրականացվող համաձայնեցված գործողությունները Հայաստանի դեմ, խոսեց ռազմական հանցագործությունների, արցախահայության իրավունքների, ռազմագերիների ապօրինի պահման եւ հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի դեպքերի մասին։

Այս հայտարարություններից հետո արձագանքը չուշացավ. Ադրբեջանի նախագահը, ինչպես նաեւ այդ երկրի մուսուլմանական համայնքի առաջնորդը, հարձակում սկսեցին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Իսկ առավել անհանգստացնողն այն է, որ այդ հարձակումները, կարծես թե, համադրվում են Նիկոլ Փաշինյանի վարչակարգի գործողությունների հետ։ Վերջինս եւ իր թիմը, ըստ էության, իրականացնում են այն հանձնարարականները, որոնք ուղիղ կամ անուղղակի կերպով հնչում են Բաքվից։

Ես այս ամենը գնահատում եմ որպես Ադրբեջանի թելադրանքով իրականացվող համակարգված քաղաքականություն՝ ուղղված Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հեղինակազրկմանն ու թուլացմանը։ Դա լուրջ մարտահրավեր է ոչ միայն մեր հոգեւոր ինքնությանը, այլեւ՝ ազգային անվտանգության տեսակետից։

Հաշվի առնելով, որ Հայ Առաքելական եկեղեցին մեր ինքնության եւ մշակութային ժառանգության կարեւոր հենասյուներից է, իսկ այսօր այն երբեմն նաեւ ներսից է դառնում թիրախավորվելու եւ հեղինակազրկման առարկա, ի՞նչ է պետք անել այս գործընթացները կասեցնելու եւ եկեղեցու դերը ինչպես ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում հզորացնելու ուղղությամբ։

Շատ կարեւոր հարց եք բարձրացնում։ Այն, ինչ այսօր տեղի է ունենում, միայն թվացող ներսից թիրախավորում չէ։ Իրականում, սա խորապես արտաքին բնույթի հարձակողական գործընթաց է, որի ակունքը թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական շահերի մեջ է։ Այսօր մեր եկեղեցու դեմ տարվող արշավը միայն ներսից չէ։ Դա հայ հասարակության՝ որպես ամբողջության, ներքին խնդիր չէ։ Այս գործողություններն իրականացվում են օկուպացիոն բնույթ ունեցող վարչակազմի միջոցով, որը ծառայում է ոչ թե հայ ժողովրդին, այլ՝ արտաքին շահերին։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ հստակ արձանագրված է Հայ Առաքելական եկեղեցու պատմական դերը՝ մեր ժողովրդի եւ պետության կյանքում։ Դա միայն պատմական գնահատական չէ, այլ գործող իրավական հիմք։ Սահմանադրությունն իր մեջ տալիս է եկեղեցու եւ պետության փոխհարաբերությունների հատուկ կարգավորում, որը վեր է սովորական հարաբերություններից։

Այն, ինչ այսօր տեղի է ունենում՝ եկեղեցու վարկաբեկման ու թիրախավորման տեսքով, ուղղակիորեն արտահայտում է ադրբեջանա-թուրքական ազդեցությունը։ Նիկոլ Փաշինյանն ու իր վարչակազմը չեն կարող ընկալվել որպես հայ հասարակության իրական ներկայացուցիչներ։ Նրանք այս պահին պարզապես կատարում են ադրբեջանա-թուրքական պահանջները՝ գործելով մեր ազգային արժեքների, այդ թվում՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։

Հետեւաբար, այս իրավիճակում կարեւոր է մեր հասարակության համախմբումը։ Մենք՝ որպես ժողովուրդ, պատմության ողջ ընթացքում՝ թե՛ անցյալում, թե՛ այսօր, խոր հարգանք, հավատ եւ սեր ենք տածել մեր եկեղեցու, նրա առաջնորդի եւ սրբավայրերի հանդեպ։ Այդ վերաբերմունքը չի փոփոխվել։ Մեր պարտքն է միասին կանգնել, պաշտպանել մեր հոգեւոր արժեքները, եկեղեցին, մեր սրբությունները եւ մեր Վեհափառ Հայրապետին՝ Աստծո կողմից օծված հոգեւոր առաջնորդին։

Միակ ճանապարհը, որով մենք կարող ենք դիմակայել այս բազմազան ու շարունակական հարձակումներին, համազգային միասնության ամրապնդումն է։ Այս ճակատագրական պահին անհրաժեշտ է, որ մեր ժողովուրդը նորովի վերագտնի իր միասնական ուժը, վերակենդանացնի իր հոգեւոր հավատը եւ համախմբված կերպով կանգնի ազգային ու հոգեւոր արժեքների պաշտպանության հիմքում: Այդ ճանապարհին Սուրբ Եկեղեցին պետք է դառնա մեր ազգային ինքնության եւ ոգեւորության հիմնական հենարանը, սրբազան կենտրոնը, որի շուրջ կարող ենք միավորվել բոլորս:

Այս ժամանակահատվածում նաեւ մեծ ուշադրության կենտրոնում է գտնվում իմպիչմենթի՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը։ Կարո՞ղ եք պարզաբանել՝ ի վերջո, ի՞նչ փուլում է այն եւ որքանով է դեռ իրատեսական, որ հնարավոր կլինի այս ճանապարհով ազատվել Փաշինյան Նիկոլի իշխանությունից:

Իմպիչմենթի գործընթացը Սահմանադրությամբ կարգավորված մեխանիզմ է։ Քանի որ մեր երկիրը խորհրդարանական համակարգ ունի, կառավարությունն ամբողջությամբ հաշվետու է Ազգային ժողովին։ Երբ կառավարությունը չի կատարում Ազգային ժողովի կողմից հաստատված ծրագիրը՝ ինչն այս դեպքում ակնհայտ է, ապա Ազգային ժողովն իրավունք ունի անվստահություն հայտնել վարչապետին։

Մենք արդեն դիմել ենք պատգամավորներին՝ կոչ անելով սկսել այդ գործընթացը։ Արդյունքում ձեւավորվել են երկու տարբեր նախաձեռնություններ։ Մեկ նախաձեռնությունն իրականացրել են Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը, իսկ մյուսը՝ «Պատիվ ունեմ» խմբակցության վեց պատգամավոր։

Մենք հույս ունենք, որ այս նախաձեռնություններից գոնե մեկը հաջողությամբ կպսակվի։ Այդպիսով հնարավոր կլինի առաջադրել նոր վարչապետի թեկնածու, եւ Նիկոլ Փաշինյանը կհեռանա իշխանությունից։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ալիևը որոշել է Ռուսաստանի հետ հրապարակային առճակատման սրման ուղի ընտրել.Կիրիլ ԿաբանովՀայտնի է, թե ովքեր են առաջադրված «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում Տարածվում է կեղծ տեղեկություն, իբր կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում Ռազմական դրության պայմաններում Ուկրաինայում սկսել են նախապատրաստվել հնարավոր նախագահական ընտրություններին «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը Ադրբեջանում շարունակվում է արագացված տեմպերով.Ասադով«Բլոկադա»․ արցախյան ճակատագիրը բեմումՌԴ-ն չի պատրաստվում hարձակվել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրների վրա.ՌյաբկովԴատարանը հետաձգեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ բողոքի վերաբերյալ որոշման կայացումը. փաստաբան Ադրբեջանում դատվող Կարեն Ավանեսյանի համար մեղադրող կողմը պահանջում է 18 տարվա ազատազրկում ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը տարին ավարտեց 106-րդ տեղովԳործող իշխանության գրոհը եկեղեցու դեմ՝ որպես համակարգված ծրագրի մասՏարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 22-ինԱմենաչսիրված երկրների ցանկում են նաև մեր հարևաններ Իրանը և Թուրքիան, առաջին տեղում Չինաստանն էԱրման Ծառուկյանը Հայաստանում էԻսրայելը հաստատել է Արևմտյան ափին նոր հրեական բնակավայրեր կառուցելու ծրագիրըԱՊՀ-ն այս 30 տարում հաստատվել է որպես տարածաշրջանային հեղինակավոր ինտեգրացիոն միավորումԻնչու YouTube-ը չի դրամայնացվում Հայաստանում․ Փաշինյանի ու ԲՏԱ նախարարի անկատար խոստումները. ՀետքՔաղաքացին իրավունք ունի տրանսպորտի ուղեվարձը վճարել ինչպես ընթացքի մեջ, այնպես էլ երթուղին ավարտելիս. Իրավագետը հանրային տրանսպորտում տուգանելու մասին Ադրբեջանական պրեմիում բենզինը կվաճառվի 440 դրամով․ «Ազատություն»Փաշինյանը ջերմորեն ողջունեց Պուտինին, ԱՊՀ մյուս ղեկավարներին և մոտեցավ Էրմիտաժի տնօրեն Պիոտրովսկուն

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված