Կա՞ պտտահողմի ռիսկ Երեւանում. Բացահայտում է Գագիկ Սուրենյանը
ՏեսանյութերՇշիրակի եւ Արագածոտնի մարզում տեղի ունեցած հզոր պտտահողմերը ունե՞ն կրկնվելու ռիսկ, ապահովագրվված է արդյոք Երեւանը նման երեւույթներից հարցերի պատասխանը փորձել ենք ստանալ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի» կենտրոն ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանի դիտարկամբ.
- Պտտահողմերը Հայաստանին բնորոշ երևույթ չեն, բայց աննախադեպ էլ չեն: Համաշխարհային գիտնականները չեն հերքում, որ գլոբալ տաքացումները կարող են երկրագնդի տարբեր վայրերում այնպիսի երևույթներ առաջացնել, որոնք մինչ այդ տվյալ տարածքում երբևէ չեն դիտվել: Քանի որ աշխարհում կա կլիմայի գլոբալ փոփոխություն, մեր հանրապետության տարածքում վերջին հինգ-վեց տարիներին հատկապես առկա են մթնոլորտի շրջանառության զգալի փոփոխություններ: Այսինքն մենք ունենում ենք այնպիսի օդային հոսանքներ, այնպիսի օդային զանգվածներ, որոնք բնորոշ չեն մեր տարածաշրջանին: Հիմա կարող է Ձեզ մոտ հարց առաջանալ` ինչպիսի օդային հոսանքներ: Սովորաբար նման երեւոյթները` պտտահողմերը, տեղատարափ անձրեւները պայմանավորված են Սեւ ծովի շրջանից ցուրտ մթնոլորտային ճակատների անցման հետ, ահա յդ մթնոլորտային ճակատները վերջին տարիներին ակտիվացել են ինչի արդյունքում ենք հանրապետության մի շարք հատվածներում ունենում ենք այնպիսի մթնոլորտային երեւույթներ, որոնք չէի ասի, որ աննախադեպ են, բայց այդքան էլ բնմորոշ չեն մեր եղանակային պայմաններին: Պտտահողմերը մեր տարածաշրջանին բնորոշ երևույթ չեն, բայց և աննախադեպ էլ չեն: Դրանք Հայաստանում լինում են, բայց շատ հազվադեպ: Վերջին տասնամյակում մասնագետները մեր երկրում պտտահողմի շուրջ 2-3 դեպք են արձանագրել:
Պտտահողմն առաջանում է հզոր ամպրոպաբեր ամպերի ազդեցությամբ, որոնցում կան շատ հզոր վերընթաց հոսանքներ։ Դրանց արագությունը հասնում է 30-40 մետր/վայրկյանի: Այսինքն` օդն ուղղահայաց մթնոլորտի ստորին շերտերից տեղափոխվում է դեպի վերին շերտեր: Եվ այդ հզոր հոսանքների ներքո առաջանում է ուղղահայաց առանցք, որի շուրջ օդը սկսում է պտտվել, ու առաջանում է պտտահողմ:Համաշխարհային գիտնականները, նրա խոսքով, չեն հերքում, որ կլիմայի գլոբալ տաքացումը կարող է երկրագնդի տարբեր վայրերում այնպիսի երևույթներ առաջացնել, որոնք մինչ այդ տվյալ տարածքում երբևէ չեն դիտվել:
Դրանցից մեկը դիտվել է 2018թ.-ի սեպտեմբերի 9-ին` Գեղարքունիքի մարզի Ջիլ համայնքում եւ արդեն այս տարի Շիրակի եւ Արագածոտնի մարզերում:
Սուրենյանի դիտարկմամբ.
-Սովորապար նման երեւույթների կոնկրետ տեղը կանխատեսելը այդքան հեշտ գիտական խնդիր չէ եւ դա վերաբերւմ է ոչ միայն մեզ, այլ ամբողջ աշխարհում` պտտահողմերի, տեղատարափ անձրեւների կոնկրետ կետային կանխատեսումներ ներկա պահին հնարավոր չէ:
