Ալիևը որոշել է Ռուսաստանի հետ հրապարակային առճակատման սրման ուղի ընտրել.Կիրիլ Կաբանով Հայտնի է, թե ովքեր են առաջադրված «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում Տարածվում է կեղծ տեղեկություն, իբր կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում Ռազմական դրության պայմաններում Ուկրաինայում սկսել են նախապատրաստվել հնարավոր նախագահական ընտրություններին «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը Ադրբեջանում շարունակվում է արագացված տեմպերով.Ասադով «Բլոկադա»․ արցախյան ճակատագիրը բեմում ՌԴ-ն չի պատրաստվում hարձակվել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրների վրա.Ռյաբկով Դատարանը հետաձգեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ բողոքի վերաբերյալ որոշման կայացումը. փաստաբան Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 22-ին Արման Ծառուկյանը Հայաստանում է

Չենք կարող նստել ու սպասել 2026-ին, հայաստանի գլխին վտանգ է կախված. Տիգրան Աբրահամյան

Ներքաղաքական

Ինչ է իրականում տեղի ունեցել ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունների միջեւ տեղի ունեցած փակ բանակցության ժամանակ եւ, ի վերջո, ինչո՞ւ երկու խմբակցությունների հրապարակած առանձին ստորագրությունների ցուցակները չեն կցվում միմյանց եւ օր առաջ մոտեցնում Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի ռեալիզացմանը` փակագծեր է բացել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, ՀՀԿ ԳՄ անդամ ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ:

— Ի՞նչ տեղի ունեցավ երկու խմբակցությունների միջեւ տեղի ունեցած փակ քննարկման ժամանակ եւ արդյոք կարող ենք փաստել, որ «Հայաստան» խմբակցությունը վիժեցնում է «Պատիվ ունեմ»-ի հեղինակած իմպիչմենթի գործընթացը:

— Այս պրոցեսի հետ կապված ներկայացրել ենք մեր մոտեցումները եւ պատկերացումները, իրենք ներկայացրել են իրենցը, բավականին անկեղծ զրույց է ընթացել: Կան հարցեր, որոնց հետ կապված մեր մոտեցումները տարբեր է եղել։ Իհարկե, չեմ կարծում, թե իրավիճակն այնպիսին է, որ ընդհանուր եզրեր գտնելու հնարավորությունը սպառված է: «Հայաստան» խմբակցությունում կան մեծ թվով պատգամավորներ, որոնց 1-2 տարի չէ, ինչ ճանաչում ենք, կան մարդիկ, ովքեր իրականում գիտակցում են ստեղծված իրավիճակը:

— Սպասելի՞ էր Ձեզ համար, որ կարող է լինել Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց, որի տակ ստորագրելու հարցում վերապահում կունենան «Հայաստան» խմբակցության գործընկերները: Սա թիկունքից, այսպես ասած, հարված չէ՞ր:

— Չեմ ուզում նման որակումներ տալ, թե դա ինչ էր, բայց, անկեղծ ասած, ինձ համար սպասելի չէր։ Կարծում էի՝ ստեղծված իրավիճակում ողջամիտ ճանապարհը պարզապես նշված ձեւաթղթի տակ ստորագրելն էր: Լսեցինք իրենց մոտեցումը, թե ինչով է պայմանված այս պահին ձեւաթղթի տակ չստորագրելը, եւ նաեւ ստացանք հավաստիացում, որ ինչ-որ փուլում կգան եւ կտան իրենց ստորագրությունները:

Իսկ որո՞նք են Ձեր եւ «Հայաստան» խմբակցության մոտեցումների տարբերությունները:

— Մենք համարում ենք, որ իմպիչմենթի պրոցեսը արդեն մեկնարկել է, քանի որ մենք ոչ միայն հայտարարել ենք, այլ նաեւ վարչապետի թեկնածուն ներկայացված է՝ Դավիթ Համբարձումյանը: Իրենք չեն համարում, որ պրոցեսը սկսվել է: Ըստ նրանց` մեկնարկն այն 36 պատգամավորների ստորագրությունն է։ Մենք ասում ենք, որ 36 պատգամավորի ներկայության դեպքում՝ մենք միանգամից մուտք չենք անելու, որպեսզի ժամանակային առումով օրենքով նախատեսված պայմաններում չսահմանափակենք մեր շարժիչ ճկունության հնարավորությունը եւ իրենց ասում ենք, որ մեզ համար առաջնային է, որպեսզի դուք հիմա ձեր ստորագրությունը դնեք: Բնականաբար, առաջնահերթ իրենց ենք ասում, որովհետեւ «Հայաստան» խմբակցությունում մեր այն գործընկերներն են, որոնց հետ բացի նրանից, որ երկար տարիներ ճանաչել ենք, աշխատել ենք, նաեւ 2020 թ.-ից հետո տարբեր շարժումներում միասին ենք պայքարել եւ, բնական է, որ առաջին ակնկալիքն իրենցից է: Եվ այս իրավիճակը, որը վերջին օրերին առաջացել է, ճիշտն ասած, իմ կողմից այդքան էլ ընկալելի չէ:

— Փաստորեն, «Հայաստան» խմբակցության նախապայմանն այն է, որ գնացեք պակասող երկու ստորագրությունը բերեք, մենք էլ միանա՞նք:

— Միգուցե ես սխալվում եմ, բայց տպավորություն ունեմ, որ այն հայտարարությունը, որն իրենք արել էին, ուժի մեջ է, ուղղակի, որոշակի դիպլոմատիկ փոփոխությունների է ենթարկվել, որպեսզի որպես նախապայման չընկալվի: Բայց այն խոսակցությունը, որն ընթացել է, մեծ հաշվով ստացվում է նախապայման: Մինչդեռ 2020 թ.-ից ինչքան շարժում եղել է, որտեղ մենք ներգրավվածություն ենք ունեցել, երբեւէ մեր գործընկերներին նախապայման չենք դրել, «եթե»-ներ առաջ չենք քաշել, գնացել ենք եւ արել ենք այն խնդիրը, որը դրված է՝ այս կամ այն փողոցում, հրապարակում, քաղաքական գործընթացում՝ լինի խորհրդարանում, թե խորհրդարանից դուրս: Մենք էլ, ճիշտն ասած, կարծել ենք, որ այս քննարկումները տեղի կունենան, կբացատրենք, թե որն է իրավիճակը, եւ որեւէ այլ բան այստեղ հակասություն առաջացնող չի մնա: Բայց, միեւնույնն է, ես հույս ունեմ, որ մի փուլում, մի կետում կոնսենսուսը պետք է կայանա, որովհետեւ ուղղակի տրամաբանական չէ:

— Նախատեսու՞մ եք անկախ պատգամավորների հետ էլ բանակցել։ Ըստ էության, «Հայաստան» խմբակցության թեթեւ ձեռքով ստացվեց այնպես, որ այլեւս իմպիչմենթի գործընթացը արդյունք կունենա, թե՝ ոչ, գնդակը նրանց դաշտում է։

Գիտեք, ես կարծում եմ, որ եթե մենք ունենք ընդհանուր թիրախ, եւ այս իրավիճակում մեր ընդդիմադիր դաշտում գնդակը այս կամ այն կողմ չպետք է ուղղենք կամ ակնկալիք ձեւավորենք: Ավելին ասեմ՝ այն աշխատանքը, որ մենք ենք ենթադրում, նույն Ձեր ասած՝ չորս անկախ պատգամավորների մասով, բնականաբար, նաեւ ակնկալիք ունենք, որ «Հայաստան» խմբակցության մեր գործընկերները, իրենք էլ իրենց ներդրումը կանեն, ինչի հետ կապված նաեւ հանուն արդարության Իշխան Սաղաթելյանն այդ հավաստիացումը տվել է, եւ որեւէ առիթ չկա հիմա նրա ասածին չհավատալու: Հիմա խնդիրը լրիվ այլ հարցի մեջ է՝ պրոցեսը մենք թողել ենք դաշտում: Երբ մենք մեկ-մեկուկես ամիս առաջ հայտարարություն էինք արել՝ ե՛ւ կուսակցությունը, եւ ֆրակցիան, թողել էինք դաշտը շատ ավելի մեծ ներկայություն ունեցող մեր ընդդիմադիր գործընկերներին, դրա համար այդ առաջադրումը չենք արել, թողել ենք նաեւ հաշվի առնելով, որ ներքաղաքական դաշտում կար որոշակի քաղաքական կոնսուլտացիաներ, եւ մենք ասել ենք, որ առաջնահերթությունն այն չէ, որ լինի մեր թեկնածուն: Մեր խնդիրը իշխանափոխության հասնելն է: Բայց քանի որ այդ ժամանակահատվածում չեղավ այդ նախաձեռնությունը, ապա ստեղծված իրավիճակում նույնիսկ այլ տարբերակ էլ չունեինք, քան առաջադրում անելու:

— Կարծիք կա, որ երկու ընդդիմադիր խմբակցությունների բանավեճն արդեն փակ սենյակներից դուրս է եկել եւ այս գործընթացը հեղինակազրկելու միտում կա, որը միայն գործող իշխանությանն է ձեռնտու, ինչն իրենք էլ չեն թաքցնում: Ի՞նչ կասեք այս մասին:

Անկեղծ ասած, կան շրջանակներ, որոնք շահագրգիռ են, որպեսզի գործընթացը ամբողջությամբ կա՛մ խեղաթյուրվի, կա՛մ վարկաբեկվի։ Ավելին՝ կան հրապարակային հնչող նաեւ տեսակետներ գործիչներից, որոնք առաջին հայացքից գոնե ընդդիմադիր դաշտում են դիրքավորված, բայց այս վերջին 10 օրվա ընթացքում անընդհատ խոսում էին այն մասին, որ փողոց դուրս գալն այս պահին սադրանք է, արկածախնդրություն է, դա Նիկոլ Փաշինյանի պլանն է: Տարօրինակ ձեւով փորձում են անընդհատ խոչընդոտել փողոցի գեներացումը, եւ այս տեսանկյունից առաջ է քաշվում այն հանգամանքը, որ պետք է մեծ առումով նստել, սպասել, թե 2026 թ.-ը մեզ ինչ է բերելու: Բայց հիմա մենք ունենք բավականին խնդրահարույց իրադրություն, որն այս պահին գետնի վրա արտահայտված է՝ սկսած Մայր Աթոռի դեմ հարձակումներով, վերջացրած, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակով, երբ փաստաթղթի 17 դրույթներից 15-ը չի հանրայնացվել եւ դա ցանկացած պահի կարող է ստորագրվել, կա խնդրահարույց սահմանազատման հետ կապված գործընթացը, եւ էլ չգիտենք, թե գործող իշխանությունը ինչ նոր անակնկալներ է բերելու մեր հասարակությանը: Եվ այս իրավիճակում նստենք, սպասենք, որեւէ քայլ չձեռնարկենք, որ փորձենք կանխել ոչ միայն այդ իրադարձությունների ընթացքը, այլ իշխանության փոփոխության պրոցեսը, պարզապես չենք կարող: Զուտ նստել եւ սպասել 2026-ին, մեզ կարող է բերել մի իրավիճակի, երբ այլեւս որեւէ բան անելու նպատակահարմարություն նույնիսկ կամ անհրաժեշտություն էլ չլինի: Դեռ չեմ էլ խոսում այն մասին, որ այն իշխանությունը, ով ձեռք է բարձրացնում Մայր Աթոռի նկատմամբ, ովքեր հատում են բարոյականության սահմանները իրենց գործողություններում, դրանից ակնկալել ազատ մրցակցային ընտրություններ կամ հավասար դաշտ քաղաքական տարբեր ուժերի համար իրական արդյունքներ արձանագրելու, պարզապես չենք կարող:

 ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ալիևը որոշել է Ռուսաստանի հետ հրապարակային առճակատման սրման ուղի ընտրել.Կիրիլ ԿաբանովՀայտնի է, թե ովքեր են առաջադրված «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում Տարածվում է կեղծ տեղեկություն, իբր կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում Ռազմական դրության պայմաններում Ուկրաինայում սկսել են նախապատրաստվել հնարավոր նախագահական ընտրություններին «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը Ադրբեջանում շարունակվում է արագացված տեմպերով.Ասադով«Բլոկադա»․ արցախյան ճակատագիրը բեմումՌԴ-ն չի պատրաստվում hարձակվել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրների վրա.ՌյաբկովԴատարանը հետաձգեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ բողոքի վերաբերյալ որոշման կայացումը. փաստաբան Ադրբեջանում դատվող Կարեն Ավանեսյանի համար մեղադրող կողմը պահանջում է 18 տարվա ազատազրկում ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը տարին ավարտեց 106-րդ տեղովԳործող իշխանության գրոհը եկեղեցու դեմ՝ որպես համակարգված ծրագրի մասՏարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 22-ինԱմենաչսիրված երկրների ցանկում են նաև մեր հարևաններ Իրանը և Թուրքիան, առաջին տեղում Չինաստանն էԱրման Ծառուկյանը Հայաստանում էԻսրայելը հաստատել է Արևմտյան ափին նոր հրեական բնակավայրեր կառուցելու ծրագիրըԱՊՀ-ն այս 30 տարում հաստատվել է որպես տարածաշրջանային հեղինակավոր ինտեգրացիոն միավորումԻնչու YouTube-ը չի դրամայնացվում Հայաստանում․ Փաշինյանի ու ԲՏԱ նախարարի անկատար խոստումները. ՀետքՔաղաքացին իրավունք ունի տրանսպորտի ուղեվարձը վճարել ինչպես ընթացքի մեջ, այնպես էլ երթուղին ավարտելիս. Իրավագետը հանրային տրանսպորտում տուգանելու մասին Ադրբեջանական պրեմիում բենզինը կվաճառվի 440 դրամով․ «Ազատություն»Փաշինյանը ջերմորեն ողջունեց Պուտինին, ԱՊՀ մյուս ղեկավարներին և մոտեցավ Էրմիտաժի տնօրեն Պիոտրովսկուն

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված