Ալիևը որոշել է Ռուսաստանի հետ հրապարակային առճակատման սրման ուղի ընտրել.Կիրիլ Կաբանով Հայտնի է, թե ովքեր են առաջադրված «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում Տարածվում է կեղծ տեղեկություն, իբր կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում Ռազմական դրության պայմաններում Ուկրաինայում սկսել են նախապատրաստվել հնարավոր նախագահական ընտրություններին «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը Ադրբեջանում շարունակվում է արագացված տեմպերով.Ասադով «Բլոկադա»․ արցախյան ճակատագիրը բեմում ՌԴ-ն չի պատրաստվում hարձակվել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրների վրա.Ռյաբկով Դատարանը հետաձգեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ բողոքի վերաբերյալ որոշման կայացումը. փաստաբան Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 22-ին Արման Ծառուկյանը Հայաստանում է

Նիկոլ Փաշինյանի շրջապատը լիովին թաթախված է կոռուպցիոն սխեմաներում. Արա Վարդանյան

Ներքաղաքական

Դիվանագիտական ծառայության անցնելու կապակցությամբ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամում գործադիր տնօրենի պաշտոնավարումն ավարտեց Հայկակ Արշամյանը: Նա նշանակվել է Հունգարիայում ՀՀ դեսպան: Հիշեցնենք, որ Հայաստանը Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել էր, երբ այդ երկիրը Բաքվին արտահանձնեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացինով դաժանաբար սպանած Ռամիլ Սաֆարովին, մինչդեռ 2022 թվականին, Նիկոլ Փաշինյանի ձեռամբ, Հայաստանը վերականգնեց դիվանագիտական հարաբերությունները: Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին ղեկավար, քաղաքագետ ԱՐԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ։ 


— Պարոն Վարդանյան, ինչպե՞ս կգնահատեք «Հայաստան» համահայկական հիմնադրամում Հայկակ Արշամյանի պաշտոնավարման շրջանը: 

— Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ նրա պաշտոնավարումն աչքի ընկավ նրանով, որ 44-օրյա պատերազմի ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամը, խախտելով օրենքները, կայացրել է Հոգաբարձուների խորհրդի որոշումներ եւ մոտ հարյուր միլիոն դոլար է փոխանցել կառավարությանը։ Ինչո՞ւ եմ ասում, որ օրենքները խախտվել են, որովհետեւ հիմնադրամի ոչ բոլոր հոգաբարձուներն են եղել դրա մասին տեղեկացված. նրանց կարծիքը հաշվի չի առնվել, եւ նույնիսկ չեն ուղարկվել որոշումների նախագծերը։ Այսինքն՝ սկզբից այդ որոշումները, որոնք ընդունվել են, եղել են խախտումներով։
Դրա համար կարող եմ ուղղակի ասել, որ այդ ժամանակահատվածը նշանավորվել է նաեւ նրանով, որ Ռուսաստանի խոշոր բարերարները կտրականապես դադարեցրել էին իրենց աջակցությունը հիմնադրամին։ Չեմ կարող հստակ ասել, թե դա ինչով էր պայմանավորված՝ արդյո՞ք ճիշտ աշխատանք է տարվել նրանց հետ, թե՝ ոչ։ Նաեւ վերջին 5-6 տարիներին նկատում ենք, որ խոշոր նվիրատուները՝ բացառությամբ պատերազմի ընթացքում արված նվիրատվությունների, գրեթե այլեւս չեն նվիրաբերել որեւէ խոշոր գումար աշխարհի որեւէ երկրում։ Այսինքն՝ հիմնադրամը թերացել է խոշոր նվիրատուների հետ աշխատանքում։
Աշխատանք, իհարկե, կատարվել է, եւ հիմնադրամը պատրաստ է շարունակել գործել, սակայն կրկնում եմ՝ եղել են խնդիրներ բարերարների հետ աշխատանքում, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների համայնքների հետ։ Եվ իհարկե՝ հարյուր միլիոն դոլարի այդ չպարզաբանված հարցը, որը կառավարությունը, կարծես թե, ծածկադմփոց արեց։ Նրանք ինչ-որ հաշվետվություն ներկայացրին, բայց որեւէ մեկը չհավատաց դրա իսկությանը։ Սա, իհարկե, լուրջ հարված հասցրեց հիմնադրամի իմիջին։ Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ Հայկակին նշանակեցին այն ժամանակ, երբ իմ անձը օգտագործելով՝ հիմնադրամը եւս մեկ լուրջ հարված ստացավ։ Ակնհայտ էր, որ այդ պահին անհրաժեշտ էր առավել լուրջ ջանքեր գործադրել՝ հիմնադրամի բարի համբավը վերականգնելու եւ ճիշտ աշխատանք տանելու ուղղությամբ։


— Պարոն Վարդանյան, իսկ նոր տնօրենն ինչպե՞ս է ընտրվելու եւ ընդհանրապես՝ ի՞նչ է սպասվում հիմնադրամին:


— Տեսեք, 2009 թվականից սկսած, երբ ես առաջին անգամ նշանակվեցի տնօրեն, տնօրեն ընտրելու գործընթացը իրականացվում էր հետեւյալ պարզ մեխանիզմով․ նախ հայտարարվում էր բաց մրցույթ, ապա ստեղծվում էր հատուկ հանձնաժողով, որը մանրակրկիտ քննության էր ենթարկում մրցույթին մասնակցած բոլոր հայտերը եւ վերջապես որոշում էր, թե ով պետք է դառնա տնօրեն։ Հայկակ Արշամյանը, եթե չեմ սխալվում, նույնպես ընտրվել էր հենց այդ նույն կարգով, թեեւ պետք է ընդգծել, որ այն ժամանակ առկա էր որոշակի կողմնակալություն եւ անհավասար վերաբերմունք։ Կարեւոր է նշել նաեւ, որ Հայկակ Արշամյանը այդ շրջանում հանդիսանում էր Նիկոլ Փաշինյանի խորհրդականը, երբ նշանակվեց հիմնադրամի տնօրեն։
Ինչ վերաբերում է ներկայիս իրավիճակին, թե ինչպես են ծրագրում ընտրել տնօրենին, ես, անկեղծ ասած, չունեմ հստակ տեղեկություններ։ Միայն կարող եմ ասել, որ հնարավոր է իրականացվի նոր նշանակում կամ լինի նոր մրցույթ՝ տնօրենին ընտրելու համար։ Այդ հարցն ամբողջությամբ կախված է իրենց որոշումներից, եւ ես այդ մասին այլ տեղեկություններ չունեմ։


— Ինչպես գիտեք, վերջին շրջանում բավական սեւեռուն կերպով եկեղեցին է թիրախավորվել իշխանության կողմից: Փաշինյան եւ եկեղեցի հակասությունների շուրջ ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը:


— Ընդհանրապես վերջին 2-3 ամիսների ընթացքում տեղի ունեցած սրացումները, իմ կարծիքով, առաջին հերթին պայմանավորված են նախագահ Քոչարյանի ակտիվությամբ եւ նրա կողմից ձեռնարկված քայլերով։ Հստակ եւ ակնհայտ է, որ նա հաջողացրել է նորից ամբողջությամբ ներգրավել ու կլանել ողջ քաղաքական դաշտը՝ իր հսկողության ներքո պահելով ազդեցության կենտրոնները։ Այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանն իր թիմով, իր ընտանիքով եւ ամբողջ իշխանական ՔՊ-ով ջանում են բոլոր հնարավոր միջոցներով օրակարգը շեղել եւ թեքել դեպի իրենց կողմը՝ փորձելով վերահսկողությունը պահպանել եւ հասարակական ուշադրությունը իրենց վրա պահել։
Շատ ավելի կարեւոր եւ մտահոգիչ հանգամանք է նաեւ այն, որ տարբեր ժամանակահատվածներում բազմիցս ի հայտ են գալիս կոռուպցիոն նոր դրվագներ, սխեմաներ եւ բացահայտումներ, որոնք ուղիղ կապ ունեն այսօրվա իշխանությունների հետ։ Այս կոռուպցիոն մթնոլորտը, անկասկած, Նիկոլ Փաշինյանի համար ճակատագրական է, հատկապես` նրա ընտրազանգվածի առումով։ Եթե հասարակությունը, եւ հատկապես իր աջակիցները, սկսեն հասկանալ եւ ընդունել այն, որ Նիկոլ Փաշինյանի շրջապատը լիովին թաթախված է կոռուպցիոն սխեմաներում, ապա շատ հավանական է, որ կորցնեն նույնիսկ այն փոքրիկ, բայց կարեւոր աջակցությունը, որն այս պահին դեռ պահպանվում է նրա շուրջ։
Մյուս կողմից` թե՛ Վեհափառի, եւ թե՛ ընդհանրապես եկեղեցու դեմ ուղղված այս բոլոր հարձակումները, ես անձամբ կարծում եմ, որ առաջին հերթին պայմանավորված են բացառապես այդ կոռուպցիոն սկանդալի կրակը հանգցնելու, ուշադրությունը շեղելու եւ հասարակության ֆոկուսը փոխելու փորձով։ Նրանց համար շատ կարեւոր է, որ «հպարտ» ժողովուրդը մտահոգվի եկեղեցու շուրջ ստեղծված վիճակով եւ չարձանագրի իրական խնդիրներն ու վտանգները, որոնք այս օրերին ավելի շատ կենտրոնացած են կոռուպցիայի, թալանի եւ իշխանության չարաշահման վրա։
Ինչ վերաբերում է հնարավոր զարգացումներին ու ապագա իրադարձություններին, ապա իմ կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը ոչ մի կերպ չի կարող վնաս հասցնել եկեղեցուն եւ նրա հեղինակությանը։ Հավանականությունը, որ Վեհափառ Հայրապետը հրաժարական տա (եթե նման բան նույնիսկ քննարկվում է), հավասարազոր է այն հավանականությանը, որ Նիկոլ Փաշինյանը հարձակվի Հռոմի պապի վրա եւ պահանջի վերջինիս հրաժարականը։ Այսինքն` եկեղեցին երբեք եւ որեւէ ձեւով չի պատկանում կամ չի գտնվում կառավարության վերահսկողության ներքո։ Ուստի՝ վստահաբար կարող եմ ասել, որ այս ամենը առաջին հերթին ուղղված է հասարակության ուշադրությունը շեղելուն եւ իրական պատճառներից հետ դարձնելուն, այլ ոչ թե իրական պայքար է կամ կոնկրետ ագրեսիա եկեղեցու հանդեպ։


ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ալիևը որոշել է Ռուսաստանի հետ հրապարակային առճակատման սրման ուղի ընտրել.Կիրիլ ԿաբանովՀայտնի է, թե ովքեր են առաջադրված «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում Տարածվում է կեղծ տեղեկություն, իբր կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում Ռազմական դրության պայմաններում Ուկրաինայում սկսել են նախապատրաստվել հնարավոր նախագահական ընտրություններին «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը Ադրբեջանում շարունակվում է արագացված տեմպերով.Ասադով«Բլոկադա»․ արցախյան ճակատագիրը բեմումՌԴ-ն չի պատրաստվում hարձակվել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրների վրա.ՌյաբկովԴատարանը հետաձգեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ բողոքի վերաբերյալ որոշման կայացումը. փաստաբան Ադրբեջանում դատվող Կարեն Ավանեսյանի համար մեղադրող կողմը պահանջում է 18 տարվա ազատազրկում ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը տարին ավարտեց 106-րդ տեղովԳործող իշխանության գրոհը եկեղեցու դեմ՝ որպես համակարգված ծրագրի մասՏարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 22-ինԱմենաչսիրված երկրների ցանկում են նաև մեր հարևաններ Իրանը և Թուրքիան, առաջին տեղում Չինաստանն էԱրման Ծառուկյանը Հայաստանում էԻսրայելը հաստատել է Արևմտյան ափին նոր հրեական բնակավայրեր կառուցելու ծրագիրըԱՊՀ-ն այս 30 տարում հաստատվել է որպես տարածաշրջանային հեղինակավոր ինտեգրացիոն միավորումԻնչու YouTube-ը չի դրամայնացվում Հայաստանում․ Փաշինյանի ու ԲՏԱ նախարարի անկատար խոստումները. ՀետքՔաղաքացին իրավունք ունի տրանսպորտի ուղեվարձը վճարել ինչպես ընթացքի մեջ, այնպես էլ երթուղին ավարտելիս. Իրավագետը հանրային տրանսպորտում տուգանելու մասին Ադրբեջանական պրեմիում բենզինը կվաճառվի 440 դրամով․ «Ազատություն»Փաշինյանը ջերմորեն ողջունեց Պուտինին, ԱՊՀ մյուս ղեկավարներին և մոտեցավ Էրմիտաժի տնօրեն Պիոտրովսկուն

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված