Ալիևը որոշել է Ռուսաստանի հետ հրապարակային առճակատման սրման ուղի ընտրել.Կիրիլ Կաբանով Հայտնի է, թե ովքեր են առաջադրված «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում Տարածվում է կեղծ տեղեկություն, իբր կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում Ռազմական դրության պայմաններում Ուկրաինայում սկսել են նախապատրաստվել հնարավոր նախագահական ընտրություններին «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը Ադրբեջանում շարունակվում է արագացված տեմպերով.Ասադով «Բլոկադա»․ արցախյան ճակատագիրը բեմում ՌԴ-ն չի պատրաստվում hարձակվել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրների վրա.Ռյաբկով Դատարանը հետաձգեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ բողոքի վերաբերյալ որոշման կայացումը. փաստաբան Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 22-ին Արման Ծառուկյանը Հայաստանում է

Հենց այս պահից Սյունիքում հնարավոր են զարգացումներ, որոնք որոշելու են տարածաշրջանի ապագան. Արմեն Պետրոսյան

Ներքաղաքական

Տարածաշրջանում տիրող իրավիճակի, ինչպես նաեւ ներհայաստանյան վիճակի մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք տարածաշրջանային հարցերով փորձագետ, արեւելագետ ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ:


«ԱԴՐԲԵՋԱՆԻ ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՀՀ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՄԱՏՈՒՅՑՆԵՐՈՒՄ ԵՆ»


— Կարծես թե, լուսանցքում մնաց այն միջադեպը, երբ երկու հայ անչափահաս հայտնվեցին ադրբեջանցիների ձեռքում, հետո հետ վերադարձվեցին, այս նախադեպը ի՞նչ նոր վտանգներով է հղի կամ ինչի՞ մասին է հուշում: 


— Անկեղծ ասած, որքանով հետեւեցի գործընթացին՝ այն բավականաչափ հրապարակային չէր։ Եթե հղում ենք կատարում պատմությանը, ապա երիտասարդները՝ բավական դեռահասներ, մոլորվել էին իրենց կենդանիների հետքերով գնալիս։ Հետո, որքանով հասկանում եմ, հայտնվել էին ադրբեջանական սահմանապահների վերահսկողության տիրույթում, որից հետո, երեւի թե, հարցումների արդյունքում, վերադարձվել են։ Մինչեւ այդ, կարծես թե, եղավ պարզաբանող հայտարարություն, որ երիտասարդ տղաները չէին վիրավորվել, այլ պարզապես մոլորվել էին։
Փաստորեն, սկզբում եղել է քարոզչական որոշակի աղմուկ: Սակայն հետո պարզվեց, որ նրանք մոլորվել են, եւ փառք Աստծո՝ հնարավոր եղավ նրանց վերադարձնել։ Իհարկե, պետք է նշենք, որ կան օբյեկտիվ եւ բացասական իրողություններ, որոնք նույնպես պետք է հաշվի առնել։ Միաժամանակ, կան նաեւ որոշ տեղական կողմեր` այս գործընթացի հետ կապված, որոնց մասին եւս պետք է խոսել։ Բացասական, օբյեկտիվ իրողությունն այն է, որ, ցավոք, մեր, այսպես ասած, երկու երկրների միջեւ շփման գծերն այնքան էլ հեռու չեն։ Ադրբեջանի սահմանապահներն արդեն հայկական եւ ՀՀ բնակավայրերի մատույցներում են։ Ցավոք, հատկապես հասարակական մակարդակում՝ կենցաղային տարբեր խնդիրների պատճառով, նմանատիպ միջադեպեր հաճախակի կարող են տեղի ունենալ։
Պետք է նշեմ, որ սա առաջին դեպքը չէ։ Նախկինում էլ նման դեպքեր եղել են։ Սակայն դրական կողմն այն է, որ փաստացի կա երկխոսություն երկու երկրների սահմանապահների միջեւ, եւ նման միջադեպերը հնարավոր է կանխել։  Սահմանների չսահմանազատված լինելով է նաև պայմանավորված, որ նման բացասական զարգացումներից խուսափել դժվար կլինի։ 


«ԲԱԶՄԱԹԻՎ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐ ԻՐԵՆՑ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՑԵՆԱՐԵԼ ԵՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՎՐԱ»


— Այս համատեքստում Սյունիքում բացված Ֆրանսիայի պատվո հյուպատոսությունն ի՞նչ տվեց :


— Նախ պետք է նշեմ, որ այս միջադեպը տեղի ունեցավ այնպես, որ ինչպես ամեն դեպքում կար որոշակի սահմանային լարվածություն վերջին երկու ամիսների ընթացքում, եւ երբ կար տեղեկատվություն, սա հավելյալ, այսպես ասած, մեծացրեց անհանգստությունը հանրության շրջանում։ Կարող եմ ասել, որ դա նաեւ մտահոգիչ է, քանի որ հատկապես Սյունիքում վերջին շրջանում Ադրբեջանի կողմից կային, իհարկե, այսպես ասած, սահմանային կառավարելի լարվածության դրսեւորումներ։
Այստեղ ինչն է հատկապես կարեւոր՝ պետք է նշեմ, որ այդ տեսակ իրավիճակում, երբ զուգահեռաբար նաեւ սահմանային հատվածի բնակչության հետ կապված խնդիրներ են առաջանում, այստեղ պետք է նաեւ հաշվի առնել Հայաստանի ներսում տիրող իրավիճակը։ Շատ հեշտ է լինում քարոզչական աղմուկ բարձրացնել՝ անգամ չճշտված տեղեկատվության միջոցով, եւ անգամ շատ հաճախ, ինչն ինձ համար համարվում է շատ ցավալի, առանց իրավիճակի զգայնությունը հասկանալու՝ ազդել հանրային ընկալումների վրա։ Իմ կարծիքով՝ պետք է վերանայվի այդ մոտեցումը։ Պետք է վերանայվի Հայաստանի ներքաղաքական կամ տեղեկատվական դաշտի որոշ դերակատարների մասով։ Բայց այստեղ կա, իհարկե, նաեւ պատկան մարմինների խնդիրը։ Բայց  կարծում եմ, որ այս մասով պետք է տեղեկատվական քաղաքականությունը շատ ավելի ճկուն գործի, որպեսզի տեղեկատվության միջոցով հնարավոր լինի ազդել հանրության վրա։ Տեսնելով, որ նման միջադեպերից, ցավոք, չեն կարողանում հետագայում խուսափել, քանի որ հարեւան երկրների սահմաններն արդեն մի քանի տարի է` զգալիորեն մոտեցել են իրար եւ նման դեպքերից չեն խուսափում, որովհետեւ այս դեպքում մեզ համար է ավելի շատ խնդրահարույց իրավիճակը։ Քանի որ Հայաստանի սահմանակից բնակավայրերի հիմնական մասում ադրբեջանցիներ բնակեցված չեն, եւ հիմնական բնակչությունը հայկական է, իսկ մեր բնակավայրերն էլ սահմաններին մոտ են, ինչպես արդեն նշեցի։
Անդրադառնալով Սյունիքում ֆրանսիական հյուպատոսության բացմանը, ասեմ, որ դեռեւս կարգավիճակի մասին հստակեցումներ չկան։ Վերջին ժամանակահատվածում պարզ դարձավ, որ բացվում է հյուպատոսություն, որն իր նշանակությամբ, կարելի է ասել, զիջում է գլխավոր հյուպատոսությանը։ Այս պարագայում, այն, իհարկե, ավելի շատ խորհրդանշական է։ Կարող եմ ասել, որ սա նշանակում է, որ աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային բազմաթիվ դերակատարներ իրենց ուշադրությունը սցենարել են Սյունիքի վրա։ Սա էլ իր հերթին, իհարկե, ե՛ւ դրական է, ե՛ւ բացասական։ Դրական է այն առումով, որ եթե Ադրբեջանի միջեւ կարգավորման գործընթացը դրական հունով է գնում, եւ հնարավոր է ապաշրջափակում ապահովել։ Ապա սա նշանակում է, որ կա հետաքրքրություն բազմաթիվ երկրների կողմից՝ այսպիսով կանգնեցնել Սյունիքի տարածաշրջանը եւ այդ տարածաշրջանի միջոցով ապաշրջափակվելիք կապուղիներով ինչ-որ դերակատարում ունենալով։ Սա, իհարկե, բազմաշերտ է նաեւ այն առումով, որ այնուամենայնիվ շատ մեծ է մտահոգությունը, որ նշածս դրական սցենարը կարող է տեղը չմնալ, եւ ավելի մեծ է ռազմական սցենարով խնդրի կարգավորման հավանականությունը, հաշվի առնելով հատկապես տարածաշրջանային եւ նաեւ աշխարհում շարունակվող անվերջությունը, որն, ի դեպ, վերջին օրերին պայմանավորված է նաեւ Իրան եւ Միացյալ Նահանգներ հարաբերություններում նկատվող լարվածությամբ։ 
Մենք տեսնում ենք, որ փաստացի այս պահին Սյունիքում կա իրանական գլխավոր հյուպատոսություն Կապանում, որն օբյեկտիվ է, որովհետեւ սահմանակից երկիր ենք: Վերջին շրջանում նկատվում է բավականաչափ ակտիվացում հենց Սյունիքում՝ Կապանում։ Մենք գիտենք, որ հյուսիս–հարավ ճանապարհահատվածի Ագարակից մյուս հատվածի շինարարությունը անգամ իրանական ընկերություններն են իրականացնում։ Ես նաեւ վերջին շրջանում մի քանի անգամ հնարավորություն ունեցել եմ այցելել այդ տարածաշրջան եւ նկատել եմ այլ տնտեսվարողների ակտիվություն, որն, իհարկե, շատ գովելի է։ Դրա հետ մեկտեղ օբյեկտիվ անհրաժեշտություն է առաջանում, որպեսզի լինի գլխավոր հյուպատոսություն, քանի որ ինչքան մեծանան շփումները, այն պետության ներկայության անհրաժեշտությունը աճում է։ Դրանք կարող են լինել խնդիրներ` սկսած օրենքի հետ կապված հարցերից մինչեւ դեսպանատուն կամ դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից անհրաժեշտության հարցեր եւ այլն։


«ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ՈՒՆԻ ՍՏԱՆԱԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՊՈՒՂԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ»


— Ի դեպ, խոսվում է նաեւ ռուսական հյուպատոսության բացման մասին։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ այն չի բացվում մինչեւ հիմա:

— Կարծում եմ, սա ամենահետաքրքիր պահն է, որովհետեւ ռուսական կողմը, հատկապես 2020 թվականից հետո, հետեւողական կերպով փորձում է Սյունիքում հյուպատոսություն բացել, եւ սա պայմանավորված է մի շարք հանգամանքներով։ Առաջին հերթին, դա, իհարկե, կապված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթով այդ ապաշրջափակման վերաբերյալ եղած կետերով։ Կարելի է ասել, ռուսական կողմին որոշակի իրավասություններ են վերապահված, եւ սրա հետ մեկտեղ, եթե մենք փորձենք դիտարկել, ապա Ռուսաստանը պետք է ձգտի նաեւ դիվանագիտական ներկայացուցչություն ունենալ։
Այս պահին Սյունիքը մեր տարածաշրջանային, փաստացի կերպով, ըստ էության, Հարավային Կովկասում, երեւի թե պայթյունավտանգ եւ ամենավտանգավոր, բայց միեւնույն ժամանակ, նաեւ ամենագրավիչ տարածաշրջաններից մեկն է։ Քանի որ այս պահից հենց Սյունիքում հնարավոր են զարգացումներ, որոնք որոշելու են տարածաշրջանի ապագան։
Եթե Սյունիքի հարցով հնարավոր եղավ պայմանավորվածությունների գալ՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ տրամաբանորեն արդեն Թուրքիայի ու Իրանի, Արեւմուտքի համաձայնության պարագայում, ինչու ոչ, նաեւ արդեն Ռուսաստանի ըմբռնողական վերաբերմունքի պարագայում, ապա կունենանք, այսպես ասած, խաղաղ ապագայի եւ, ինչու ոչ, նաեւ համագործակցային տարածաշրջանի մասին պատկերացում:
Բայց դրա հետ մեկտեղ, եթե եղավ հակառակորդ, որն իր հերթին խնդիրների լուծում է փնտրում ռազմական եղանակով, ապա դա նշանակում է տեղական հարվածը այս տարածաշրջանում՝ տարբեր դերակատարների ուշադրության սեւեռումը տարածաշրջանի վրա եւ, իհարկե, նաեւ տարբեր մակարդակներով ներգրավվածությունը։
Հիմա, քանի որ ՌԴ-ն ձգտում է եւ նրա համար ռազմավարական կարեւորություն ունի հենց այս կապուղու վերահսկողությունը, բնականաբար, նա կորցնում է այս պահին իր դիվանագիտական ներկայացուցչությունը, քանի դեռ վերջնական պայմանավորվածություններ չկան։ Եթե մենք հիմա խոսենք ֆրանսիական հյուպատոսության բացման մասին, դա մեծ հաշվով ինստիտուտ է՝ Ֆրանսիայի դրոշակը, Ֆրանսիային պատկանող հաստատությունը նշանավորելու համար: Սա կարող է նշանակել, որ այդ երկրի ազդեցությունը տարածաշրջանում մեծանում է։ Նույնը նաեւ ռուսական ներկայացուցչության պարագայում, եթե կա ՌԴ դիվանագիտական ներկայացուցչություն՝ Ռուսաստանի դրոշը տարածվում է այստեղ, նշանակում է արդեն ռուսական ներկայությունը՝ այս տարածաշրջանում, ինչը բարձրացնում է Ռուսաստանի կշիռը եւ ազդեցությունը։
Հիմա, ինչու է հայկական կողմը խուսափում կամ անընդհատ հետաձգում այս պահին՝ պատճառը գնահատման հարցն է։ Նախ փորձ է արվում նոյեմբերի 9-ի ռուսական մեկնաբանությունից դուրս գալ եւ հասնել ապաշրջափակման, որը տեղի կունենա հատկապես Հայաստանի եւ Ադրբեջանի փոխադարձ համաձայնության արդյունքում՝ առանց երրորդ դերակատարների ներգրավվածության։ Եթե նոյեմբերի 9-ի համաձայնությամբ ռուսական կողմը կարողանա սիմվոլիկ ներկայացուցչությունից խուսափել, դա արդեն կհամարվի Հայաստանի շահերից բխող քայլ։ Ադրբեջանական կողմից՝ ես մի փոքր կխուսափեմ հստակ գնահատական տալուց, թե որքան կցանկանային համագործակցել ռուսական ներկայացուցչության հետ ապաշրջափակման գործընթացում։
Բնական է, որ նրանց հիմնական սցենարը՝ միջանցքի ստեղծումն է առանց որեւէ վերահսկողության։ Ես չեմ կարծում, որ այս սցենարը առանց ռազմական լուծման հնարավոր է։ Եթե խաղաղ կարգավորման տարբերակն է, ապա հիմա դժվար է գնահատել՝ հատկապես հաշվի առնելով Ռուսաստանի եւ Ադրբեջանի վերջին լարվածությունները, թե որքան ձեռնտու կլինի Ադրբեջանին անցնել վերահսկելի ճանապարհով։ Թուրքիայի պարագայում՝ այն, թե որքանով է թուրքերի համար ընկալելի, վերահսկելի ճանապարհը, ավելի հարցական է։ Ավելի լավ է` նրանք Իրանի տարածքում շարունակեն նույն ճանապարհները։
Սա է հիմնական խնդիրը։ Այս պահին հայկական կողմի դիրքորոշումը պայմանավորված է հենց աշխարհաքաղաքական իրավիճակով։ Փորձենք դուրս գալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ռուսական եւ ադրբեջանական մեկնաբանության ձեւաչափից եւ գնալ ապաշրջափակման ուղիղ լուծման՝ Ադրբեջանի հետ պայմանավորվելով, Արեւմուտքի, գուցե նաեւ Չինաստանի ներգրավվածությամբ, բայց բացառապես հայկական կողմի վերահսկողության եւ իրավասության ներքո։ Այդ համատեքստում՝ այս պահին դժվար է ասել՝ արդյոք դա հնարավոր կլինի, որովհետեւ աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային իրողությունները այս պահին թույլ են տալիս, որ Ադրբեջանը շարունակի մնալ առավելապաշտական դիրքում եւ ակնկալիքներ ունի ստանալ միջազգային տրամաբանության կապուղի Հայաստանից։


ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ալիևը որոշել է Ռուսաստանի հետ հրապարակային առճակատման սրման ուղի ընտրել.Կիրիլ ԿաբանովՀայտնի է, թե ովքեր են առաջադրված «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում Տարածվում է կեղծ տեղեկություն, իբր կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում Ռազմական դրության պայմաններում Ուկրաինայում սկսել են նախապատրաստվել հնարավոր նախագահական ընտրություններին «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը Ադրբեջանում շարունակվում է արագացված տեմպերով.Ասադով«Բլոկադա»․ արցախյան ճակատագիրը բեմումՌԴ-ն չի պատրաստվում hարձակվել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրների վրա.ՌյաբկովԴատարանը հետաձգեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ բողոքի վերաբերյալ որոշման կայացումը. փաստաբան Ադրբեջանում դատվող Կարեն Ավանեսյանի համար մեղադրող կողմը պահանջում է 18 տարվա ազատազրկում ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը տարին ավարտեց 106-րդ տեղովԳործող իշխանության գրոհը եկեղեցու դեմ՝ որպես համակարգված ծրագրի մասՏարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 22-ինԱմենաչսիրված երկրների ցանկում են նաև մեր հարևաններ Իրանը և Թուրքիան, առաջին տեղում Չինաստանն էԱրման Ծառուկյանը Հայաստանում էԻսրայելը հաստատել է Արևմտյան ափին նոր հրեական բնակավայրեր կառուցելու ծրագիրըԱՊՀ-ն այս 30 տարում հաստատվել է որպես տարածաշրջանային հեղինակավոր ինտեգրացիոն միավորումԻնչու YouTube-ը չի դրամայնացվում Հայաստանում․ Փաշինյանի ու ԲՏԱ նախարարի անկատար խոստումները. ՀետքՔաղաքացին իրավունք ունի տրանսպորտի ուղեվարձը վճարել ինչպես ընթացքի մեջ, այնպես էլ երթուղին ավարտելիս. Իրավագետը հանրային տրանսպորտում տուգանելու մասին Ադրբեջանական պրեմիում բենզինը կվաճառվի 440 դրամով․ «Ազատություն»Փաշինյանը ջերմորեն ողջունեց Պուտինին, ԱՊՀ մյուս ղեկավարներին և մոտեցավ Էրմիտաժի տնօրեն Պիոտրովսկուն

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված