Մաշալյանը ոչ թե չի ցանկացել վարչապետի հետ հանդիպել, այլ պարզապես այդ օրերին գտնվել է ԱՄՆ–ում. Բացառիկ ինչ է կատարվել Թուրքիայում Փաշինյանի այցին ընդառաջ
ՀանդիպումՓաշինյանի այցը առանձնապես չի ոգեւորել ոչ Թուրքիայի հաձ համայնքին, ոչ էլ առավելեւս տեղի հայ հոգեւորականներին։ Ավելին, Փաշինյանի այցին ընդառաջ պատրիարքարանը Սրբազանի անմիջական հրահանգով փակել էին, որպեսզի եթե Փաշինյանն ուզի այցելել, ստիպված չլինեն ընդունել նրան։ Հայ համայնքի հետ Հանդիպմանն էլ ներկա չի եղել Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը, բայց ոչ որ չի ցանկացել, այլ քանի որ 5-6 օր է` գտնվում է ԱՄՆ–ում,- անդրադառնալով Փաշինյանի Թուրքիա այցի մանրամասներին, ասաց «Ակոս» շաբաթաթերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը, մանրամասնելով.
- Այստեղ Փաշինյանին դիմավորել են մոտ 50 հոգի, որոնք եղել են հրավիրվածների թվում։ Ներկա են եղել համայնքային հաստատությունների ղեկավարներ, Բողոքական համայնքի հոգևոր առաջնորդը, Հայ կաթողիկե համայնքի առաջնորդը։ Ըստ Էստուկյանի` որոշ մարդիկ էլ Փաշինյանի հրավերը չեն ընդունել և չեն մասնակցել հանդիպմանը։
-Ինչ հարցեր են քննարկվել պոլսահայության հետ հանդիպմանը։
- Նախ Փաշինյանը շատ սրտնեղած էր պոլսահայության ընդունելությունից, թուրքերն ավելի լավ էին ընդունել Փաշինյանին, քան տեղի հայությունը, սա է ամենամեծ խայտառակությունը։ Հանդիպման ժամանակ խոսվել է Փաշինյանի իրական Հայաստանից, պատմական Հայաստանից եւ պատմական իրողություններից: Փաշինյանը հստակ ասաց, որ Արաքս գետի հանդիպակաց ափը Թուրքիա է, այլ ոչ թե Արեւմտյան Հայաստան: Ասաց՝ եթե մենք Արեւմտյան Հայաստանից խոսենք, ուրիշներն էլ Արեւմտյան Ադրբեջան պիտի կոչեն մեր երկիրը… Մի փակագիծ բացեմ՝ Փաշինյանը Թուրքիա այցելած առաջին անձնավորությունը չէ որպես Հայաստանի ներկայացուցիչ, Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ է եկել, Ռոբերտ Քոչարյանն էլ, Սերժ Սարգսյանն էլ… Հիմա տպավորություն է ստեղծվում՝ կարծես թե Փաշինյանը հրաժարվում է մեր հողային պահանջներից, բայց ոչ… երեք նախագահներն էլ ժամանակին պաշտոնապես հայտարարել են, որ Հայաստանի Հանրապետությունը հողային պահանջ չունի այժմյան Թուրքիայի Հանրապետությունից, սակայն այդ ամենը մոռացվել է, ու հիմա ասում են՝ ոնց, Փաշինյանը հրաժարվում է Արեւմտյան Հայաստանից: Այդպես էլ այսօր շատերը խոսում են Արցախի վերադարձի մասին, բայց պետք է գիտակցենք իրողությունը… Մենք 100 տարի մտածել ենք, որ ուրիշները կգան մեր գրավյալ հայրենիքը կազատագրեն եւ մեզ կվերադարձնեն, նման հիմարություն գոյություն չունի…Արցախի վերադարձի մասին մտածելն էլ է հիմարություն, Արցախի համար մարտնչողները, կռվի դաշտը լքողները հիմա պիտի վերադարձի ե՞րգ երգեն…Արցախ վերադարձը Արցախի նվաճումով կարող է լինել, իսկ նվաճելու համար պետք է ուժ ունենանք, ո՞ր արցախահայը պետք է Արցախ գնա, իրենք անգամ Հայաստանում չեն ուզում մնալ…90-ականներից սկսյալ ՝ արցախցիների առաջին գաղթավայրը Ռուսաստանն է եղել, ոչ թե Հայաստանը»,-նշեց նա: Իմ միակ ցանկությունը Հայաստանի Հանրապետության կեցվածքի մեջ որոշ վճռականություն պահելն է, եւ սա բացահայտորեն հայտարարելը: Վարչապետը մանրամասնեց Խաղաղության խաչմերուկ ծրագիրը, ասաց, որ արգելք չկա դեպի արեւելք ապրանքների փոխադրության դիմաց, իսկ արեւելք գնալու միակ ճանապարհը Զանգեզուրի միջանցքն է, որ Հայաստանի կողմից փակված է: Դա Հայաստանի հողային տարածքն է, եւ այդտեղով անցնելու համար դուք ստիպված եք մաքսային քննության մատնվելու, ստուգվելու, ինչը ցանկացած անկախ պետության սահմանն անցնելիս է արվում, նույնը կկատարվի Հայաստանի սահմանի վրա։ Վարչապետը բացատրեց, որ եթե երկու երկրները միմյանց հետ խոսելու կարիք ունեին, նախկինում պետք է դա անեին երրորդ երկրի միջոցով, իսկ հիմա բարեբախտաբար ընթացքն այդպիսին չէ, մենք ուղղակի շփում ունենք իրար հետ, ինչը դրական զարգացում է, չնայած անշուշտ անբավարար զարգացում է։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
