Քաղաքացին իրավունք ունի տրանսպորտի ուղեվարձը վճարել ինչպես ընթացքի մեջ, այնպես էլ երթուղին ավարտելիս. Իրավագետը հանրային տրանսպորտում տուգանելու մասին Չինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա նավերի զավթումը Արմեն Մելիքբեկյանը չի մասնակցում ՀՖՖ ժողովին «Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցել Օրվա աստղագուշակ Ալիևի կողմից Ադրբեջանում սկսվել է նախաձեռնված համաներման գործընթացը Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Փոխարժեքն այսօր Տեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴ Իլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը

Միացյալ Նահանգները կարող է նախաձեռնել ռազմական գործողություն՝ ուղղված Իրանի դեմ. Սուրեն Սարգսյան

Ներքաղաքական

«Իրավունքը» զրուցել է միջազգայնագետ ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ՝ անդրադարձ կատարելով վերջին զարգացումներին Մերձավոր Արեւելքում եւ ԱՄՆ ռազմաքաղաքական մտադրություններին:

— Օրերս ԱՄՆ նախագահ Թրամփի նախկին գլխավոր խորհրդական Սթիվ Բենոնը նշել էր, որ ԱՄՆ-ն կարող է առաջիկա 48 ժամվա ընթացքում հարված հասցնելու որոշում կայացնել Իրանի դեմ, եւ այս պահին ավիակիրներ են տեղափոխվում դեպի տարածաշրջան։ Ըստ Ձեզ` սա որքանո՞վ կարելի է դիտարկել որպես հավանական տարբերակ։

— Իհարկե, հնարավոր է, որ իրադարձությունները զարգանան հենց այդ սցենարով։ Մանավանդ եթե նկատի ունենանք, որ Դոնալդ Թրամփը նախապես հայտարարել էր «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովին, որ վերադառնում է մի գործով, որը, իր խոսքերով, «շատ ավելի կարեւոր է»։ Նա նաեւ հավելել էր, որ հանրությունը շուտով կիմանա, թե կոնկրետ ինչ հարցի մասին է խոսքը։

Այս հայտարարությունը հիմք է տալիս ենթադրելու, որ հնարավոր է շատ ավելի լուրջ ու ռազմավարական նշանակություն ունեցող զարգացումներ։ Անձամբ ես նույնպես հակված եմ այն կարծիքին, որ Միացյալ Նահանգները կարող է նախաձեռնել ռազմական գործողություն՝ ուղղված Իրանի դեմ։ Այդ գործողությունը կարող է ներառել ոչ միայն հեռահար հարվածներ, այլեւ ցամաքային օպերացիա՝ Իսրայելի ակտիվ ներգրավմամբ։ Բացի այդ, ԱՄՆ-ն կարող է Իսրայելին ապահովել տարբեր տեսակի սպառազինությամբ եւ ռազմամթերքով, ներառյալ՝ ծանր ավիացիա, ինչը հստակ մատնանշում է հնարավոր լայնածավալ ռազմական էսկալացիա։

Այս ամենը ցույց է տալիս մի բավականին լուրջ եւ լարված հեռանկար, որի իրագործումը շատ կախված է առաջիկա օրերի զարգացումներից։ Մնում է հետեւել իրավիճակին ու հասկանալ՝ ինչ կոնկրետ «շատ ավելի կարեւոր հարցի» մասին էր խոսում Թրամփը, որը, ըստ ամենայնի, գերազանցում էր Մակրոնի սպասելիքները։

Ըստ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանի` մինչ այժմ Սյունիքին հարված չեն հասցրել ԱՄՆ-ի շնորհիվ: Ի՞նչ կասեք այս մասին:

Տեսեք, կար մի շատ կարճ, բայց կարեւոր փուլ, երբ Միացյալ Նահանգները նպատակ ուներ սկսել բանակցություններ Իրանի հետ, սակայն, միեւնույն ժամանակ, նրանք ջանք չէին գործադրում Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում որեւէ լուրջ քայլ կատարել։ Այդ ժամանակ ստեղծվել էր մի բավականին հարմար միջավայր, որը թույլ էր տալիս փորձել կարգավորել տարածաշրջանային իրավիճակը՝ նախապայմաններ դնելով, որպեսզի կանխարգելվեր Սյունիքի նկատմամբ ցանկացած ոտնձգություն կամ թշնամական գործողություն։ Այսպիսով, եթե ինչ-որ մեկի կողմից նման արկածախնդրություն կկատարվեր, առաջին հերթին դա կպարտադրեր Ռուսաստանին ձեռնարկել որոշակի քայլեր՝ ազդանշան ուղարկելով, իսկ մյուս կողմից՝ նույն գործողությունն առիթ կլիներ Իրանին հստակ եւ կոշտ արձագանք ցույց տալու համար։

Բայց այսօր իրավիճակը լիովին փոխվել է։ Փաստացի, Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջեւ բանակցությունները լուրջ ձախողման են գնացել, եւ դրան զուգահեռ նաեւ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ ցանկացած երկխոսություն ու փոխըմբռնում հիմա գրեթե գոյություն չունի։ Սա առաջ է բերել այն, որ ադրբեջանցիներն ու թուրքերը գտնում են իրենց համար բավական հարմար եւ բարենպաստ կետ՝ ակտիվացնելով իրենց գործողությունները, հատկապես հաշվի առնելով, որ իրենց զինված ուժերն արդեն կան Նախիջեւանի տարածքում՝ ստեղծելով ռազմական առավելություն։ Իհարկե, նրանք կարող էին արդեն իսկ օգտագործել այս դրությունը եւ ձեռնարկել որոշ գործողություններ, որոնք տարածաշրջանային անվտանգությունը լուրջ վտանգի տակ կդնեին։

Այդ շրջանում ստեղծված միջավայրը հենց հակառակը՝ միտված էր ապահովել, որ Սյունիքը մնա անձեռնմխելի, պաշտպանված արտաքին սպառնալիքներից։ Սակայն այսօր իրավիճակը շատ արագ է փոփոխվում՝ դառնալով սպառնալիքների ու վտանգավոր զարգացումների կենտրոնական մասը։

Ի դեպ, Արամ Սարգսյանը նաեւ նշել էր, որ Սյունիքի միջանցքի մասով էական է ԻրանԻսրայել առճակատումը, որը հստակ ապացուցեց, որ այլեւս որեւէ մեկը չի կարող պնդել, թե տարածաշրջանում կա միայն կա՛մ Ռուսաստանը, կա՛մ՝ Թուրքիան։ Այժմ ներկայություն ունի ԱՄՆ-ը, որի համար Սյունիքի միջանցքը «կարմիր գիծ» է։

Այստեղ խոսքը միայն Միացյալ Նահանգների մասին չէ։ Խոսքը վերաբերում է ընդհանուր տարածաշրջանային անվտանգային եւ քաղաքական իրավիճակին, որը հսկայական նշանակություն ունի ամբողջ Սյունիքի համար։ Նախ՝ եթե մինչեւ այս պահը Սյունիքը, կարելի է ասել, մնացել էր առանց հստակ ոտնձգությունների ու լարվածության, ապա դա միանշանակ կապված էր տարածաշրջանային եւ գլոբալ մեծ խաղացողների՝ տարածաշրջանում որոշակի կայունության եւ բալանսի պահպանման հետ։ Այս բալանսը առաջին հերթին ձեւավորվում էր Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ ընթացող հիմնական բանակցությունների միջոցով, որոնք համարվում էին այդ խճճված հակամարտությունների խաղաղ կարգավորման կարեւոր գործոն։

Երկրորդ, կարեւոր դերը խաղում էին ռուս-ամերիկյան հնարավոր բանակցությունները, որոնց մեկնարկը տեղի էր ունենում վերջին ամիսներին։ Այս բանակցային գործընթացները ստեղծում էին միջավայր, որտեղ կողմերը փորձում էին քայլեր կատարել պայմանավորվածությունների եւ փոխզիջումների ուղղությամբ՝ հասնելու բարդ իրավիճակից ելքի հստակ ուղու։

Այսպիսով, Սյունիքը պահպանվում էր որպես համեմատաբար խաղաղ գոտի, որտեղ լարվածությունն առհասարակ զերծ էր պահվում, քանի որ տարածաշրջանի հիմնական խաղացողները չէին ցանկանում սրել իրավիճակը, փոխարենը ձգտում էին բանակցություններով լուծել հարցերը։ Իսկ այժմ՝ ներկայիս իրողությունների մեջ, այդ կարեւոր բալանսը իսպառ կորել է։ Հավասարակշռությունը խախտվել է երկու ուղղությամբ, հատկապես Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ ընթացող բանակցությունների խճճվածության ու բախումների պատճառով։ Սա էլ իր հերթին ստեղծում է այնպիսի միջավայր, որը շատ հարմարավետ է դարձնում Ադրբեջանին ու Թուրքիային՝ օգտվելու այդ բացից եւ քայլեր կատարելու, որոնք կարող են խթանել լարվածությունը եւ փոխել իրավիճակի ներկա ընթացքը։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Քաղաքացին իրավունք ունի տրանսպորտի ուղեվարձը վճարել ինչպես ընթացքի մեջ, այնպես էլ երթուղին ավարտելիս. Իրավագետը հանրային տրանսպորտում տուգանելու մասին Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում երկկողմ հանդիպում կանցկացնի Նիկոլ Փաշինյանի հետՉինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա նավերի զավթումըԱրմեն Մելիքբեկյանը չի մասնակցում ՀՖՖ ժողովինԴեկտեմբերի 28-ին Նիկոլ Փաշինյանն անձամբ կգրոհի Մայր ԱթոռըԹուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցելՄոսկվայի հարավում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով ռուս գեներալ է զոհվել«Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցելՕրվա աստղագուշակԱլիևի կողմից Ադրբեջանում սկսվել է նախաձեռնված համաներման գործընթացըԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՓոխարժեքն այսօրՏեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴԻլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանըՀայ հոգևորականությունը սխրանքի ու ազգի իրական ընտրանու օրինակ է ցուցադրումԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներԲոլորին փողով էր չափում. Ով է իրականում Վեհափառի դեմ դուրս եկած Վազգեն ՄիրզախանյանըԱդրբեջանական բենզինի թաքնված ականները. Մեկնաբանում են տնտեսագետներըՑավո՜ւմ եմ քո համար, հայրենի երկիր Հայաստա՛ն, քանզի ղեկավարդ միջազգային հանցագործ ու ահաբեկիչ է. Տեր ՍերոբՊաշտպանվելու ամենալավ ձևը, թերևս հարձակվելն է... Հայկ Ղազարյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված