Հայտնի է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստը Բացահայտելու ենք բոլոր կեղծ ընդդիմադիրներին. ՍԻՄ-ն ամփոփում է անցնող տարին 20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը 90 տոկոսով պատրաստ է.Զելենսկի Գողանում են Viber-ի օգտահաշիվները․Սամվել Մարտիրոսյան Նիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին 2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարի Իմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. Բայրամով Բա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձը

Քեզ ի՞նչ կա, Ռոբերտ, գեղ չե՛ս թալանել, տերտեր չե՛ս սպանել

«1920 թիվ: Հայաստան… Կործանման եզրին կանգնած երկիր: Փրկություն որոնող, ազատություն երազող մի ժողովուրդ: Ճակատագրական այդ օրերին՝ գավառական մի քաղաք եւ այդ քաղաքում մի ընտանիք…»:

Այս տողերը գրվել են «Սարոյան եղբայրներ» հայտնի ֆիլմի համար՝ նկարագրելով 100 տարի առաջվա իրավիճակը, բայց տպավորությունն այնպիսին է, որ նկարագրվում է մեր այսօրը: Որպեսզի հասկանանք, թե ուր ենք հասել, պետք է հաշվի նստենք ամենավտանգավոր իրողության հետ՝ Հայաստանը ոչ միայն զրկվում է անվտանգությունից ու ինքնիշխանությունից, այլեւ դառնում է սեփական արմատների ու հոգեւոր դիմադրողականության դեմ հարձակման թատերաբեմ:

Հայաստան 2025 թվական: Փրկություն որոնող ժողովուրդ, հարձակման ենթարկված հավատ: Եվ այդ հարձակման գլխավոր դերակատարը՝ Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով գործող անձն է, ով իշխանության եկավ` արդարություն խոստանալով, իրականում անցավ այն կարմիր գիծը, որը նույնիսկ ինքն էլ կընդունի, որ իր նախորդ որեւէ իշխանություն երբեք չհամարձակվեց անցնել՝ հարձակում Հայ Առաքելական Եկեղեցու, Մայր Աթոռի, սեփական հավատքի ու ինքնության դեմ: Այո՛, հնարավոր ու անհնար մեղքերի մեջ կարող է թաթախված լինել, օրինակ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, կարող է «Հայր մերն» էլ չիմանալ, բայց երբեք ո՛չ նա եւ որեւէ մեկը ձեռք չբարձրացրեց Մայր Աթոռի վրա:

«Սարոյան եղբայրներ» ֆիլմում հերոսներից Գեւորգը եղբոր երեսին մի ճշմարտություն է շպրտում՝ «Քեզ ի՞նչ կա, Հայկ, գեղ չես թալանել, տերտեր չես սպանել»: Իսկ ի՞նչ է կատարվում այսօր: Հիմա էլ «գեղը» պետությունն է, իսկ «տերտերները»՝ հոգեւորականները: Փաշինյանի վարչակազմը ձեռնամուխ է եղել ե՛ւ եկեղեցու վարկաբեկմանը, ե՛ւ նրա առաջնորդների հանդեպ քրեական հետապնդումների սարքմանը: Այս ամենը արվում է «իրավականության», «հանրային պահանջի» շղարշի տակ՝ իրականում ծառայելով ոչ թե հայ ժողովրդի, այլ նրա պատմական եւ հոգեւոր գոյության ոչնչացման օտար շահերին:

1700-ԱՄՅԱ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՉԻ ԵՂԵԼ ԴԵՊՔ, ԵՐԲ ՀԱՅԸ ՀԱՐՁԱԿՈՒՄ ԳՈՐԾԻ ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ՎՐԱ

Անգամ Ռուսաստանի առաջին հեռուստաալիքի եթերում «Երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման ժամանակ «Russia Today» միջազգային մեդիա խմբի եւ RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն է փաստում, որ թուրքերը, մոնղոլները, պարսիկներն ասպատակել են Հայաստանի վրա, բայց երբեք Հայ Առաքելական եկեղեցու 1700-ամյա պատմության մեջ չի եղել դեպք, երբ հայը հարձակում գործի Մայր Աթոռի վրա: Դա էլ տեսանք:

Իսկ ի՞նչ է անում այս պահին ընդդիմությունը։ Կգնա՞ եւ ԱԺ դահլիճում կնստի՞ ՔՊ-ականների հետ: Նրանց հետ, ովքեր անաստված ոգեւորությամբ ողջունում են Վեհարանի վարկաբեկման գործընթացը՝ նույնն է թե՝ քաղաքականությամբ օրինականացրած սրբապղծությունը։ Եթե մինչ այժմ նրանց հետ նույն խորհրդարանում գտնվելով` դավաճանի խարանն էին իրենց ճակատին դաջում, հիմա ավելի սարսափելի է…

Այդ ընդդիմությունն է, որ չկարողացավ անգամ ճիշտ անձ առաջադրել վարչապետի թեկնածու՝ նախապես գիտենալով, որ Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ինքը չի պատրաստվում մտնել այդ խաղի մեջ։ Դա ինչ-որ «իմպիչմենտ» չէր, այլ խեղկատակություն էր օրհասական պահին։ Եվ հետո՞։ Հետո՝ ոչինչ: Բավարարվեցին այդքանով: Ի՞նչն էր խանգարում «Հայաստան» խմբակցությանը միանալ «Պատիվ ունեմ»-ի առաջադրած Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի թեկնածությանը: Բայց չէ՝ նրանք պարեցին նախկին ՔՊ-ական, այժմ անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի ու Հակոբ Ասլանյանի դուդուկի տակ, որոնք առաջինն էին, ովքեր տվեցին Միքայել սրբազանի անունը՝ իբրեւ վարչապետի թեկնածու: Ծուղակ, որն ի սկզբանե դատապարտված էր անարդյունք լինելու, ինչպես միշտ: Կրկին հաղթեցին ամբիցիաները:

ՓՈՔՐ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ՞, ՎԵՐՋԸ… ՎԵՐՋՆ Ի՞ՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ

Իսկ Հանրապետական կուսակցության «Պատիվ ունեմ» խմբակցությունը կրկին ապացուցեց, որ Նիկոլ Փաշինյանից ազատվելը վեր է որեւէ ամբիցիայից: Նրանք պատրաստ էին իրենց ստորագրությունը տալ՝ Միքայել սրբազանի համաձայնության դեպքում: Այն նույն սրբազանի, ով բազմիցս առիթը բաց չի թողել քննադատելու ՀՀԿ առաջնորդ, ՀՀ երրորրդ նախագահ Սերժ Սարգսյանին:

Ամեն դեպքում, հայ ժողովուրդը՝ գուցե հոգնած, գուցե շփոթված, բայց իր հոգու խորքում դեռ կրում է հավատքի կրակը։ Այդ կրակին է այսօր հարվածում Փաշինյանը՝ կոպտորեն, լկտիաբար ու համակարգված։ Բայց ամեն հարված ծնունդ է տալիս նաեւ զարթոնքի հնարավորության։ Եթե ընդդիմությունը լռում է, ապա ժամանակն է, որ խոսի ժողովուրդը։ Եվ տա կրկին «Սարոյան եղբայրներ» ֆիլմում հնչեցված հարցի պատասխանը՝ ի վերջո, փոքր ժողովուրդն ապրելու իրավունք չունի՞, վերջը, վերջն ի՞նչ է լինելու… Երբ սրբազանները ԱԱԾ-ի «պադվալում» են, իսկ եկեղեցու վրա ձեռք բարձրացնելու հրաման տվողները նստած են կառավարությունում ու խորհրդարանում: Այո՛, վերջը կա՛մ աղետ է, կա՛մ զարթոնք։ Ընտրությունը մերն է։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Հայտնի է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստըԲացահայտելու ենք բոլոր կեղծ ընդդիմադիրներին. ՍԻՄ-ն ամփոփում է անցնող տարին20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը 90 տոկոսով պատրաստ է.ԶելենսկիԳողանում են Viber-ի օգտահաշիվները․Սամվել ՄարտիրոսյանՆիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարիԻմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. ԲայրամովԲա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲայրամովը հնարավոր է համարում իր այցը ՀայաստանՀանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձըՀունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգըՎերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե սահմանազատման հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել նաև ՀՀ-ում«Փաշինյանը Ալիևի շահերը սպասարկող կլոուն է, մատը մատին չի տալիս, որ Բաքվից գերիները գան». ԶուրաբյանԿործանարար ընթացք է, ի դեմս Փաշինյանի` ունենք ներքին սպառնալիք, 10 ռազմական բախում եղավ Բաքվի հետԱնկանխիկ գնումների դեպքում քաղաքացիները ետվճար կստանան. մանրամասնում է փոխնախարարըԿայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստըՌազմավիրական ճանապարհը վատ եղանակի պատճառով փակ է բեռնատարների համարԿրիպտոշուկաները՝ ամանորյա ռեժիմում․ ի՞նչ է կատարվում և ինչ սպասել առաջիկայում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված