Քաղաքացին իրավունք ունի տրանսպորտի ուղեվարձը վճարել ինչպես ընթացքի մեջ, այնպես էլ երթուղին ավարտելիս. Իրավագետը հանրային տրանսպորտում տուգանելու մասին Չինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա նավերի զավթումը Արմեն Մելիքբեկյանը չի մասնակցում ՀՖՖ ժողովին «Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցել Օրվա աստղագուշակ Ալիևի կողմից Ադրբեջանում սկսվել է նախաձեռնված համաներման գործընթացը Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Փոխարժեքն այսօր Տեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴ Իլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը

Փաշինյանը ներկայանում է որպես հայ եկեղեցու նվիրյալ հետեւորդ, բայց իրականում աղանդավոր է. Համբարյան

Ներքաղաքական

Վերջին օրերին հայ հանրությունն ականատես եղավ ահասարսուռ իրադարձությունների: Նախ` հարձակում Վեհարանի վրա, ապա` Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանավորում: Այս ամենի շուրջ «Իրավունքը» զրուցել է Շիրակի պետական համալսարանի պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի դասախոս, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԻ հետ:

«ՆԻԿՈԼՆ Ո՞Վ Է ԵՎ ԻՆՉՈ՞Ւ Է ՄԻՋԱՄՏՈՒՄ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻՆ»

Պարոն Համբարյան, ի՞նչ կասեք Միքայել սրբազանին երկու ամսով կալանավորելու եւ Վեհարանի դեմ իրականացված դիմակավորված ուժայինների գրոհի մասին: Ի՞նչ նպատակ են իրականում հետապնդում այս ամենով։

Իհարկե, այստեղ մեզ համար՝ ժողովրդի համար, զարմանալու բան չկա, քանի որ յուրաքանչյուրս արդեն շատ լավ ծանոթ ենք Նիկոլ Փաշինյանի գործելաոճին։ Տպավորությունն այն է, որ նա պարզապես ուզում է, ժողովրդի լեզվով ասած, մի քանի նապաստակ միանգամից սպանել։ Այս պատճառով այսօր էլ, մեր տեսակետից, ավելորդ է այս հարցը մեկնաբանելը։ Իր նպատակները լրիվ այլ են։

Առաջին հերթին, կարծում եմ, որ նրա նպատակը այն է, որ Հայ Առաքելական եկեղեցին՝ որպես կարեւոր եւ եզակի կառույց Հայաստանում, որը շարունակում է պայքարել՝ որոշ դեպքերում նույնիսկ Արցախի համար, պաշտպանել է եւ շարունակում է պահել Արցախի թեմը, ինչը Նիկոլ Փաշինյանի համար ուղղակի մահացու է։ Փաշինյանը թշնամի է ամեն հայկականի հանդեպ, եւ քանի որ ինքը ծնկած է թուրքերի առջեւ եւ կատարում է նրանց պահանջներն ու ցանկությունները, մենք տեսնում ենք, որ նաեւ Արցախի թեմի պահպանումը կամ արցախյան հարցի առաջխաղացումը տարբեր հարթակներում՝ այդ թվում նաեւ միջազգային, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու առաջնորդի կողմից Փաշինյանի համար այդ ամենն դիտարկվում է որպես թշնամանք ու արհամարհանք:

Երկրորդ հերթին, Նիկոլը, ըստ իր հայտարարությունների, ներկայացնում է իրեն որպես հայ եկեղեցու նվիրյալ հետեւորդ, բայց իրականում աղանդավոր է, ինչը ապացուցում են նրա քայլերը։ Իր խոսքերը հեռու են իրականությունից։ Օրենքը խոսում է, որ նա չի հետեւում Հայ Առաքելական եկեղեցուն, եւ ես կարող եմ ներկայացնել մի քանի ապացույցներ. իշխանության գալուց հետո նա մի քանի անգամ հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում հայտնի «Կյանքի խոսք» աղանդի հովիվ կոչված Վահե Պետրոսյանի քարոզները եւ խորհուրդ է տվել իր հետեւորդներին լսել եւ կարդալ այդ անձի քարոզները։

Հիմա հարց է առաջանում՝ քանի՞ Հայ Առաքելական սուրբ եկեղեցու հետեւորդ գիտեք, որոնք, իրենց եկեղեցու հետեւորդ հռչակվելով, գովազդում են նման աղանդավորի քարոզները կամ կարծիքը։ Ավելին, որպես լրագրող, ինքներդ կարող եք տեսնել, որ Փաշինյանի երկու դուստրերը՝ միջնեկն ու մյուսը, սերտ կապեր ունեն հենց այդ աղանդների ներկայացուցիչների հետ։ Համացանցում կան բազմաթիվ լուսանկարներ այդ շփումների մասին։

Նախորդ տարի՝ սեպտեմբեր ամսին, Փաշինյանը ելույթ ունեցավ ՄԱԿ-ի ամբիոնից, որտեղ մեջբերեց Սուրբ գրքից մի հատված, որը չէր համապատասխանում Հայ Առաքելական եկեղեցու կողմից Սուրբ Գրքի թարգմանված մեր տարբերակին։ Այսինքն՝ նրա արտաբերած խոսքերը համընկնում էին Եհովայի վկաների կազմակերպության պաշտոնական կայքերում տեղադրված թարգմանության հետ, որն իր հերթին համապատասխանում է այլ աղանդների, հատկապես ավետարանական (բողոքական) եկեղեցիների ընդունած թարգմանություններին։

Ես ներկայացրել եմ ընդամենը մի քանի փաստեր եւ ապացույցներ։ Իսկ հիմա հարցն այն է՝ Նիկոլն ո՞վ է եւ ինչո՞ւ է միջամտում Հայ Առաքելական սուրբ եկեղեցու ներքին գործերին։ Սա տիպիկ բնորոշ է աղանդավորներին եւ բողոքականներին, որոնք իրենց որոշումներով փորձում են ներխուժել եւ վերահսկել եկեղեցու ներքին կյանքը, փոխել առաջնորդներին։

Նիկոլ Փաշինյանի նպատակը նաեւ այն է, որ բողոքականությունը ներմուծելով Հայ Առաքելական եկեղեցի, փորձի այն դարձնել իր վերահսկողության տակ, նշանակելով իր համար նախընտրելի կաթողիկոսին, որը հնազանդ կկատարի նրա բոլոր ցանկությունները։ Սա է Փաշինյանի հիմնական ծրագիրը՝ մեկ հարվածով հասնել իր գլխավոր նպատակներին եւ ուզածին։

«ՓԱՇԻՆՅԱՆԸ ԳԻՏԱԿՑՈՒՄ Է, ՈՐ ԻՐ ԲՈԼՈՐ ՔԱՅԼԵՐՆ ԱՐԴԵՆ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ԵՆ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ»

Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն այսպիսի քայլերի գնալով՝ փորձում է հող նախապատրաստել նաեւ առաջիկա ընտրությունների հետ կապված: Կամ կարո՞ղ է այս ամենը լինել դրսի թելադրանք:

Ուրեմն, եթե այս ամբողջ իրողությունը դիտարկենք որպես դրսի ներգործություն, եւ փաստենք, որ Նիկոլ Փաշինյանը, կարծես թե, հանդես է գալիս դրսի պատվերը կատարող անձնավորության դիրքով, ապա չի կարելի պատահական համարել, որ ես նախօրոք նշեցի «Կյանքի խոսք»-ի անունը՝ հենց այդ աղանդը, որտեղ ձեւավորվել է եւ որի մասին բազմաթիվ միջազգային լրատվամիջոցներ արդեն տարիներ շարունակ բարձրաձայնում են եւ ինչպիսի գնահատականի են արժանացնում։ Հատկանշական է, որ այդ աղանդը ձեւավորվել է Միացյալ Նահանգներում, եւ մենք լավ գիտենք, որ կան բազմաթիվ տեսակետներ ու վարկածներ, ըստ որոնց, այդ աղանդը սպասարկում է ամերիկյան, այսինքն՝ Արեւմուտքի շահերը՝ կոնկրետ շահարկումների շրջանակներում։ Սա ոչ միայն քաղաքական, այլեւ աշխարհաքաղաքական ազդեցություն է, որի նպատակն է ուղղորդել որոշ երկրների ներքին զարգացումները՝ ծառայելով համաշխարհային շահերին։

Մյուս կարեւոր հանգամանքը, որը պետք է հաշվի առնենք, հետեւյալն է. Նիկոլ Փաշինյանը երբեք նպատակ չի դրել իշխանության գալու՝ իր իսկ նպատակներին ազնիվ եւ օրինական ճանապարհով հասնելու համար։ Ընդհակառակը՝ ինքն արդեն վաղուց համարվում է հանցագործ։ Եվ սա, իհարկե, ոչ թե անձնական վիրավորանք է, այլ փաստ, որը հիմնված է նրա բազմաթիվ գործողությունների վրա։ Նա, հատկապես 2020 թվականի նոյեմբերի 9-ից սկսած, արդեն տարիներ շարունակ կատարել է բազմաթիվ հանցանքներ Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի դեմ։ Սա այնքան լուրջ եւ ընդգրկուն է, որ ինքը լավ գիտի՝ եթե անգամ իշխանության մնա, ապա շուտով հայտնվելու է բանտում՝ իր ու իր ընտանիքի անդամների հետ միասին, եւ այս վարկածը տարածվում է նաեւ նրա շուրջ գտնվող շատ նիկոլականների վրա։

Հենց այդ պատճառով է, որ այս նույն միտքը՝ այն դավաճան վամպիրը, ով Նիկոլի հետ առավոտից երեկո մարտնչում է տարբեր ցանցերում ու մեդիայում հայերի դեմ, առաջնորդվում է դասական հանցագործի հոգեբանությամբ։ Նրա մոտ չի լինի ո՛չ զոհ, ո՛չ էլ պատասխանատվություն։ Իրավիճակը նրա համար այնքան պարզ է, որ կա՛մ Նիկոլը լինելու է Հայաստանի միակ ղեկավարը, կա՛մ Հայաստանը, որպես պետություն, պարզապես չի լինելու։ Այսինքն՝ կա՛մ ամուր կառույց ունեցող երկիր, կա՛մ էլ փլուզված, ճաքած եւ կորած երկիր՝ առանց իրական ապագայի։

Ահա սա է հենց այդ անձի գաղափարախոսությունը եւ քաղաքական գիծը, որը ցույց է տալիս նրա իրական նպատակը եւ մոտեցումները։ Եվ հիմա նույնիսկ Նիկոլ Փաշինյանը գիտակցում է, որ իր բոլոր քայլերն արդեն կործանարար են մեր երկրի համար, սակայն նա պատրաստ է շարունակել ղեկավարել այնպիսի Հայաստան, որը, ասենք այնպես, «դիրքորոշում» ունի, որի կարգավիճակը կլինի ոչ ավելի բարձր: Նրա համար ամենակարեւորը մնում է անձնական պաշտոնը պահպանելը՝ անկախ երկրի ճակատագրից։ Սա է հենց գլխավոր խնդիրը, որ պետք է հասկանալ ու դիտարկել մեր հասարակության եւ քաղաքական դաշտի շուրջ կատարվող իրադարձությունները։

«ՓԱՇԻՆՅԱՆԸ ԴԱՍԱԿԱՆ ՄՈԼԱԳԱՐ Է ԵՎ ՄԱՐԴԱՍՊԱՆԻՆ ԲՆՈՐՈՇ ՎԱՐՔԱԳԻԾ Է ԴՐՍԵՎՈՐՈՒՄ»

Իսկ այս դեպքում ինչպե՞ս եք տեսնում այս բոլոր խնդիրների լուծումը, եւ Ձեր կարծիքով՝ ի՞նչ պետք է անի ընդդիմությունը նման իրավիճակում։

Ես ինքս այս հարցին չեմ պատասխանի, որովհետեւ վաղը, եթե հրապարակեմ իմ կարծիքը՝ թե ինչ պետք է արվի, ապա կարող են ինձ կալանավորել։ Ամեն դեպքում, ես իմ սեփական կարծիքն ունեմ. Նիկոլին պետք է հեռացնել իշխանությունից, ընդամենը սա կարող եմ ասել։ Մյուս տարբերակ չունեմ։ Իհարկե, ես քիչ առաջ նշեցի, որ Նիկոլը գործում է հանցագործին բնորոշ գաղափարախոսությամբ՝ կա՛մ ինքն է մնալու վարչապետ, կա՛մ Հայաստանը այլեւս չի լինելու։ Փաշինյանը դասական մոլագար է եւ մարդասպանին բնորոշ վարքագիծ է դրսեւորում։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Քաղաքացին իրավունք ունի տրանսպորտի ուղեվարձը վճարել ինչպես ընթացքի մեջ, այնպես էլ երթուղին ավարտելիս. Իրավագետը հանրային տրանսպորտում տուգանելու մասին Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում երկկողմ հանդիպում կանցկացնի Նիկոլ Փաշինյանի հետՉինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա նավերի զավթումըԱրմեն Մելիքբեկյանը չի մասնակցում ՀՖՖ ժողովինԴեկտեմբերի 28-ին Նիկոլ Փաշինյանն անձամբ կգրոհի Մայր ԱթոռըԹուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցելՄոսկվայի հարավում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով ռուս գեներալ է զոհվել«Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցելՕրվա աստղագուշակԱլիևի կողմից Ադրբեջանում սկսվել է նախաձեռնված համաներման գործընթացըԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՓոխարժեքն այսօրՏեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴԻլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանըՀայ հոգևորականությունը սխրանքի ու ազգի իրական ընտրանու օրինակ է ցուցադրումԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներԲոլորին փողով էր չափում. Ով է իրականում Վեհափառի դեմ դուրս եկած Վազգեն ՄիրզախանյանըԱդրբեջանական բենզինի թաքնված ականները. Մեկնաբանում են տնտեսագետներըՑավո՜ւմ եմ քո համար, հայրենի երկիր Հայաստա՛ն, քանզի ղեկավարդ միջազգային հանցագործ ու ահաբեկիչ է. Տեր ՍերոբՊաշտպանվելու ամենալավ ձևը, թերևս հարձակվելն է... Հայկ Ղազարյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված