Արման Ծառուկյանը Հայաստանում է Իսրայելը հաստատել է Արևմտյան ափին նոր հրեական բնակավայրեր կառուցելու ծրագիրը ԱՊՀ-ն այս 30 տարում հաստատվել է որպես տարածաշրջանային հեղինակավոր ինտեգրացիոն միավորում Քաղաքացին իրավունք ունի տրանսպորտի ուղեվարձը վճարել ինչպես ընթացքի մեջ, այնպես էլ երթուղին ավարտելիս. Իրավագետը հանրային տրանսպորտում տուգանելու մասին Ադրբեջանական պրեմիում բենզինը կվաճառվի 440 դրամով․ «Ազատություն» Փաշինյանը ջերմորեն ողջունեց Պուտինին, ԱՊՀ մյուս ղեկավարներին և մոտեցավ Էրմիտաժի տնօրեն Պիոտրովսկուն Չինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա նավերի զավթումը Արմեն Մելիքբեկյանը չի մասնակցում ՀՖՖ ժողովին «Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցել Օրվա աստղագուշակ

12 եվրոպական քաղաքում շոգից մահացել է մոտ 2300 մարդ

Եղանակ

Լոնդոնի Իմպերիալ քոլեջի և Լոնդոնի հիգիենայի և արևադարձային բժշկության դպրոցի գիտնականների կողմից անցկացված նոր արագ ուսումնասիրության համաձայն՝ անցյալ շաբաթ ավարտված ուժեղ շոգի ալիքի ընթացքում 12 եվրոպական քաղաքներում մահացել է մոտ 2300 մարդ, հաղորդում է «Ռոյթերսը»։

Վերլուծությունը ներառում է 10-օրյա ժամանակահատված, որն ավարտվել է հուլիսի 2-ին, երբ անոմալ շոգը հարվածել է Արևմտյան Եվրոպայի մեծ մասին. Իսպանիայում ջերմաստիճանը գերազանցել է 40°C-ը, իսկ Ֆրանսիայում բռնկվել են անտառային հրդեհներ։

Գիտնականները մահացությունների ընդհանուր թվի մոտ 1500-ը ուղղակիորեն վերագրում են կլիմայի փոփոխությանը. գլոբալ տաքացումը շոգը դարձրել է ավելի ինտենսիվ և վտանգավոր։

«Կլիմայի փոփոխությունը զգալիորեն ավելի շոգ է դարձրել եղանակը, քան այլ դեպքում կլիներ, նման շոգերը դարձնելով շատ ավելի մահացու», - ասել է Լոնդոնի Իմպերիալ քոլեջի հետազոտող դոկտոր Բեն Քլարկը։

Գիտական տվյալներ. +4C շոգի գագաթնակետին

Ընտարնքի մեջ ներառվել են այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Բարսելոնան, Մադրիդը, Լոնդոնը և Միլանը։ Հաշվարկվել է, որ գլոբալ տաքացումը այս շոգի ալիքի ընթացքում ջերմաստիճանը բարձրացրել է 4C-ով։

Գիտնականները օգտագործել են ապացուցված համաճարակաբանական մոդելներ և պատմական մահացության տվյալներ, քանի որ շոգի հետ կապված մահացությունների մեծ մասը պաշտոնապես չի գրանցվում և միշտ չէ, որ հրապարակվում է կառավարությունների կողմից։

Կոպեռնիկուսի կլիմայի փոփոխության ծառայության տվյալներով՝ այս տարվա հունիսը աշխարհում գրանցված երրորդ ամենատաք հունիսն էր՝ 2023 և 2024 թվականների հունիսից անմիջապես հետո։ Միևնույն ժամանակ, Արևմտյան Եվրոպայում անցյալ ամիսը գրանցված ամենատաք հունիսն էր։

Շոգ և գլոբալ տաքացում. ռիսկերը մեծանում են

«Գլոբալ տաքացման հետ մեկտեղ ջերմային ալիքները կդառնան ավելի հաճախակի, ավելի ինտենսիվ և կազդեն ավելի շատ մարդկանց վրա ամբողջ Եվրոպայում», - զգուշացրել է Սամանտա Բուրգեսը, Կոպեռնիկուսի ռազմավարական կլիմայական ղեկավարը։

Գիտնականները մեզ հիշեցնում են, որ ջերմոցային գազերի կոնցենտրացիաների աճը, հիմնականում բրածո վառելիքի այրման պատճառով, հանգեցնում է միջին գլոբալ ջերմաստիճանի բարձրացման։ Սա նշանակում է, որ երբ ջերմային ալիք է տեղի ունենում, ջերմաստիճանի գագաթնակետերը կարող են ավելի ծայրահեղ դառնալ։

Հետազոտողների կարծիքով՝ 2022 թվականի ամռանը Եվրոպայում մինչև 61,000 մարդ կարող է մահանալ շոգի պատճառով, ինչը ցույց է տալիս, որ բնակչությանը ծայրահեղ շոգից պաշտպանելու միջոցառումները դեռևս անբավարար են։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ամենաչսիրված երկրների ցանկում են նաև մեր հարևաններ Իրանը և Թուրքիան, առաջին տեղում Չինաստանն էԱրման Ծառուկյանը Հայաստանում էԻսրայելը հաստատել է Արևմտյան ափին նոր հրեական բնակավայրեր կառուցելու ծրագիրըԱՊՀ-ն այս 30 տարում հաստատվել է որպես տարածաշրջանային հեղինակավոր ինտեգրացիոն միավորումԻնչու YouTube-ը չի դրամայնացվում Հայաստանում․ Փաշինյանի ու ԲՏԱ նախարարի անկատար խոստումները. ՀետքՔաղաքացին իրավունք ունի տրանսպորտի ուղեվարձը վճարել ինչպես ընթացքի մեջ, այնպես էլ երթուղին ավարտելիս. Իրավագետը հանրային տրանսպորտում տուգանելու մասին Ադրբեջանական պրեմիում բենզինը կվաճառվի 440 դրամով․ «Ազատություն»Փաշինյանը ջերմորեն ողջունեց Պուտինին, ԱՊՀ մյուս ղեկավարներին և մոտեցավ Էրմիտաժի տնօրեն ՊիոտրովսկունՎլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում երկկողմ հանդիպում կանցկացնի Նիկոլ Փաշինյանի հետՉինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա նավերի զավթումըԱրմեն Մելիքբեկյանը չի մասնակցում ՀՖՖ ժողովինԴեկտեմբերի 28-ին Նիկոլ Փաշինյանն անձամբ կգրոհի Մայր ԱթոռըԹուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցելՄոսկվայի հարավում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով ռուս գեներալ է զոհվել«Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցելՕրվա աստղագուշակԱլիևի կողմից Ադրբեջանում սկսվել է նախաձեռնված համաներման գործընթացըԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՓոխարժեքն այսօրՏեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված