Մշակութային գործիչները՝ պիղծ բամբասանքների թիրախում
Ով պաշտպանում է Հայ Առաքելական եկեղեցին, անմիջապես նրան թիրախավորում են, ինչից անմասն չեն նաեւ մշակութային գործիչները: Նրանց հասցեին ո՛չ ավել, ո՛չ պակաս տարբեր սոցցանցային կեղծ էջերով սկսում են շրջանառել շինծու լուրեր, թե սիրային կապի մեջ են այս կամ այն հոգեւորականի հետ:
Երգչուհի ԱՆԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ՝ Շպռոտը, հերքում է իր սիրային կապը Արցախի թեմի նախկին առաջնորդ Տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ: Ավելին, հրապարակային խնդրում է, որ Պարգեւ սրբազանը եւս հերքի այդ ստահոդ լուրերը:
Ի դեպ, միայն Անի Թովմասյանին չեն մեղադրում նման սիրային կապերի մեջ բարձրաստիճան հոգեւորականի հետ: Վերջերս նման բամբասանք տարածվեց դերասանուհի ԳԱՅԱՆԵ ԱՍԼԱՄԱԶՅԱՆԻ եւ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի շուրջ: Դերասանուհին «Իրավունք»-ի հետ զրույցում կատակեց, թե՝ հետաքրքիր եւ բազմաբովանդակ նորություններ է լսում իր հասցեին. «Ինչ ասեմ, նմանների համար չկան սրբություններ, սահմաններ: Էհ, թող խոսեն»:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ