Ջոնի Դեփը պատմել է մոր կողմից դաժան վերաբերմունքի մասին
Շոու բիզնեսԱմերիկացի դերասան Ջոնի Դեփը խոսել է այն մասին, թե ինչպես է իր մայրը՝ Բեթի Սյու Փալմերը, մանկության տարիներին իրեն ֆիզիկական բռնության ենթարկել։ Նա այս մասին կիսվել է The Telegraph-ին տված հարցազրույցում։
Արտիստի խոսքով՝ Փալմերը ֆիզիկական բռնություն է կիրառել իր նկատմամբ։ «Նա ինձ հարվածել է փայտով, կոշիկով, մոխրամանով, հեռախոսով՝ ինչով ասես։ Բայց ես շնորհակալ եմ նրան դրա համար։ Նա ինձ սովորեցրել է, թե ինչպես չպետք է երեխաներ մեծացնել։ Պարզապես ամեն ինչ անել հակառակը»,-ասել է Դեփը։
Միևնույն ժամանակ, նշվում է, որ չնայած մանկության դժվարին ժամանակներին, դերասանը մտերիմ է եղել մոր հետ մինչև նրա մահը՝ 2016 թվականին: