Չինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա նավերի զավթումը Արմեն Մելիքբեկյանը չի մասնակցում ՀՖՖ ժողովին «Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցել Օրվա աստղագուշակ Ալիևի կողմից Ադրբեջանում սկսվել է նախաձեռնված համաներման գործընթացը Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Փոխարժեքն այսօր Տեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴ Իլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը Հայ հոգևորականությունը սխրանքի ու ազգի իրական ընտրանու օրինակ է ցուցադրում

Արցախցու համբերությունը անվերջ չէ… լռե՛ք. Ռաֆայել Մարտիրոսյան

Հանդիպում


«Իրավունք»-ի զրուցակիցն է արցախցի հայտնի փաստաբան ՌԱՖԱՅԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ:
— Պարոն Մարտիրոսյան, իշխանությունները արցախցիներին մեղադրում է անշնորհակալ լինելու մեջ, ասում են իրենք ամեն բան անում են, որպեսզի հնարավորինս մեղմվի սոցիալական ծանր վիճակը, բայց, ըստ իրենց, արցախցիները միշտ դժգոհ են։ Ինչո՞ւ։ 
— Մենք՝ արցախցիներս, երկար տարիներ պաշտպանել ենք մեր տունը, մեր հողը, մեր գերեզմանները։ Մենք չենք թողել մեր հայրենիքը նույնիսկ այն ժամանակ, երբ մեզ վրա քար ու կրակ էր թափվում։ Չլքեցինք հայրենիքը, երբ պաշարված էր եւ ցեղասպանություն էր իրականացվում; Եվ այսօր, երբ պատռված սրտով հայտնվել ենք մեր իսկ երկրում՝ տպավորվում է, թե օտարության մեջ ենք։ Բայց ոչ ժողովրդի վերաբերմունքով։ Այո՛, մեզ ասում են՝ «անշնորհակալ եք»։ Ես ուզում եմ այս խոսքն ուղղել բոլոր նրանց, ովքեր այդպիսի խոսքեր են ասում՝ դուք երբեւէ ունեցել եք ձեր տունը, հողը, ծնողների ու նահատակների գերեզմանները թշնամուն թողնելու պատճառով զգացողություն։ Եթե՝ ոչ, ապա լռեք։ Չտա Աստված պատերազմ լինի,այդ ժամանակ կհասկանան թե արցախցին ինչքան է «անշնորհակալ»։ Արցախցիները ընդհամենը պահանջում են արժանապատիվ ապրելու իրավունք եւ երբեք ողորմություն չեն խնդրի։ Մենք պահանջում ենք մեր արժանապատիվ կյանքը։ Իսկ եթե դա չի ըմբռնվում, ուրեմն՝ գոնե պետք է հասկանալ, որ ձեր արածը, պետության պարտքն է եւ նման վերաբերմունքն ամենեւին հարիր չէ մեր պետությանը,մեր ժողովրդին։ Այդ այն ժողովուրդն է, որ ցրտի, սառնամանիքի, փլատակների տակ սովի պայմաններում, փառահեղություն է ցույց տվել։ 
— Նույն իշխանության տարբեր ներկայացուցիչներ հայտարարում են, որ ընդդիմադիր ուժերը արցախահայերին դարձրել են , իրենց իսկ բնորոշմամբ՝ «հանրահավաքների մատերիալ»։ Ի՞նչ կասեք այս մասով։ 
— Ի դեպ, ասեմ, որ շատ ատելի ձեւակերպումներ են տալիս: Իշխանության ներկայացուցիչների բառապաշարում շատ հաճախակիացել է արցախցիների նկատմամբ ատելություն պարունակող խոսքը։ Ինքս մի արցախցի եմ, որ չի մասնակցել հավաքներին։ Ինձ նման շատ մարդիկ կան, իսկ նրանք, ովքեր մասնակցել են, կարծում եմ՝ մասնակցել են իրավունքի ապահովման նպատակով։ Վերջապես ընդդիմության խնդիրն է, ինչպես նաեւ իշխանության անհրաժեշտ չափով հոգածություն ցույց տալը արցախցիների սոցիալական խնդիրներին։Արցախցին ոչ թե կանգնած է ընդդիմության կամ իշխանության կողքին, այլ հաստատակամ կանգնած է հայրենիքի շահի կողքին։ Ասում են՝ «ընդդիմությունը արցախցիներին հանրահավաքի նյութ է դարձրել»։ Չգիտեմ ով ինչ կարծիք ունի, գտնում եմ, որ արցախցիների մեծամասնության համար ընդդիմություն կամ իշխանություն չկա։ Մեզ համար կա մի բան՝ մեր տունը, մեր ազգը, մեր սրբությունները։ Եթե ընդդիմությունը մեզ լսում է ու բարձրացնում մեր ձայնը, ապա արժանի է ողջույնի։ Նույնը նաեւ իշխանությանն է վերաբերում։ Մեր ձայնը մերն է, ոչ ոքի խաղալիք չէ։ Արցախցին երբեք որեւէ մեկի «նյութ» չի եղել։ Նա միշտ եղել է պայքարի օրինակ, ոչ թե շահարկման առարկա։ 
Ինչ վերաբերում է նստացույցի դադարեցմանը, ապա դրա մանրամասներին ծանոթ չեմ։ Գուցե հավատում են խոստումների ուժին, իսկ գուցե կա պայմանավորվածություն կամ ընտրվել է սոցիալական պայքարի այլ տարբերակներ, չգիտեմ։ Բայց որ արցախցու համբերությունը անվերջ չէ, դա եւս պետք է ճիշտ ըմբռնվի։ Իսկ առիթից օգտվելով ասեմ, որ պարզապես այս իրավիճակը խորը ամոթի զգացողություն է հաղորդում։ Ի՞նչ է նշանակում մի տան մեջ աղաղակող փոխադարձ ատելություն, անհանդուրժողականություն, այն էլ այն դեպքում, երբ ակնհայտ է թշնամու մտադրությունը, շարունակել ցեղասպան քաղաքականությունը։ Իսկ այս դեպքում՝ Հայաստանում։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում երկկողմ հանդիպում կանցկացնի Նիկոլ Փաշինյանի հետՉինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա նավերի զավթումըԱրմեն Մելիքբեկյանը չի մասնակցում ՀՖՖ ժողովինԴեկտեմբերի 28-ին Նիկոլ Փաշինյանն անձամբ կգրոհի Մայր ԱթոռըԹուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցելՄոսկվայի հարավում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով ռուս գեներալ է զոհվել«Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցելՕրվա աստղագուշակԱլիևի կողմից Ադրբեջանում սկսվել է նախաձեռնված համաներման գործընթացըԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՓոխարժեքն այսօրՏեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴԻլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանըՀայ հոգևորականությունը սխրանքի ու ազգի իրական ընտրանու օրինակ է ցուցադրումԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներԲոլորին փողով էր չափում. Ով է իրականում Վեհափառի դեմ դուրս եկած Վազգեն ՄիրզախանյանըԱդրբեջանական բենզինի թաքնված ականները. Մեկնաբանում են տնտեսագետներըՑավո՜ւմ եմ քո համար, հայրենի երկիր Հայաստա՛ն, քանզի ղեկավարդ միջազգային հանցագործ ու ահաբեկիչ է. Տեր ՍերոբՊաշտպանվելու ամենալավ ձևը, թերևս հարձակվելն է... Հայկ ՂազարյանՄեղավոր եմ. ինչ է պատմում Հրաչյա Պապինյանը՝ Տեր Վրթանեսի մասին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված