«Փաստ». «Վեոլիա ջրից» դժգոհություններն անհամեմատ շատ են, բայց դա Փաշինյանի հետաքրքրությունների մեջ չէ
Մամուլի տեսություն«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես և սպասվում էր, երեկ հայտնի դարձավ, որ ՀԷՑ-ը խլելու քաղաքական որոշման շրջանակներում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հաղորդում է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ՀԷՑ-ի կողմից թույլ տրված խախտումների և ուշադրություն... «հանրային մեծ դժգոհություն ունենալու վերաբերյալ»: ՀԾԿՀ նախագահն էլ «ափալթափալ» ՀԷՑ-ի կառավարիչ նշանակեց:
Նիկոլ Փաշինյանն ու իր քպականներն անընդհատ հրապարակ են նետում տեղեկություններ հոսանքազրկումների հետ կապված դժգոհությունների մասով՝ դրանով փորձելով տպավորություն ստեղծել, թե ՀԷՑ-ը խլում են «հանրության պահանջով», այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանի քաղաքական վախերի ու քմահաճույքների պատճառով: Եթե առաջնորդվենք «հանրության մեծ դժգոհություն ունենալու» տարբերակով, ապա պետք է սպասել, որ առաջիկայում որոշակի գործընթաց ( ասենք ՝ առնվազն կառավարչի փոփոխություն) պետք է սկսվի նաև «Վեոլիա ջուր» ընկերության առումով:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Տես նաեւ https://t.me/iravunk/54841
