Քաղաքացին իրավունք ունի տրանսպորտի ուղեվարձը վճարել ինչպես ընթացքի մեջ, այնպես էլ երթուղին ավարտելիս. Իրավագետը հանրային տրանսպորտում տուգանելու մասին Չինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա նավերի զավթումը Արմեն Մելիքբեկյանը չի մասնակցում ՀՖՖ ժողովին «Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցել Օրվա աստղագուշակ Ալիևի կողմից Ադրբեջանում սկսվել է նախաձեռնված համաներման գործընթացը Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Փոխարժեքն այսօր Տեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴ Իլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը

Թուրքիան պետք է լիարժեք ներկայացված լինի Հայաստանի տնտեսական եւ այլ ոլորտներում. Ալեքսանդր Բաբաեւ

Ներքաղաքական

«Իրավունքը»  բացառիկ հարցազրույց է ունեցել Թուրքիայում «Ռուսաստանի հայրենակիցներ» կազմակերպության համակարգող խորհրդի անդամ, թուրքական Babaev Life պատմա-մշակութային ալիքի հեղինակ, Անթալիայի «Մայրաքաղաք» մշակութային-լուսավորչական կազմակերպության ղեկավար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԱԲԱԵՎԻ հետ: Նա վերջերս Երեւանում էր եւ մասնակցում էր «Մոսկվայի տանը» կայացած «Երկխոսություն Մոսկվայի հետ» համաժողովին՝ ԱՊՀ երկրների, Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի եւ Լատինական Ամերիկայի ավելի քան 60 ռուսախոս զանգվածային լրատվամիջոցների եւ հայրենակցական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ միասին:

— Պարոն Բաբաեւ, իշխանությունների մակարդակով շատ ակտիվ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման երկխոսություն է ընթանում: Ձեր կարծիքով՝ այս ամենն ինչի՞ կարող է հանգեցնել։

Ես կարծում եմ` սա երկու երկրների համագործակցության նոր փուլ է։ Նրանք փորձում են ընդհանուր եզրեր գտնել ոչ միայն տնտեսական, այլ նաեւ մշակութային-հումանիտար ոլորտներում։ Այդ համագործակցությունը նույնպես, կարծում եմ, շատ ակտիվ կերպով կլրացնի այն հիմքը, որն արդեն ձեւավորվել է։ Ըստ էության, այս կամ այն կերպ Թուրքիան պետք է լիարժեք ներկայացված լինի Հայաստանի տնտեսական եւ այլ ոլորտներում՝ պարզ աշխարհագրական սկզբունքից ելնելով, որովհետեւ «հարեւան» հասկացությունը բնորոշ է ինչպես հայկական, այնպես էլ թուրքական մշակույթին։Սա այն կետն է, որը կարող է դառնալ համագործակցության համար մեկնարկային, որը կծառայի ոչ միայն աշխարհաքաղաքական եւ ռազմավարական, այլեւ կարճաժամկետ շահերին՝ ի նպաստ բնակչության բարեկեցության եւ կենսամակարդակի բարձրացման։

Ըստ իս, այս երկխոսությունը պետք է շարունակվի կառուցողական կերպով զարգանալ։ Սա ոչ միայն պետական մարմինների, այլեւ հասարակական կազմակերպությունների եւ «ժողովրդական դիվանագիտության» մակարդակով տարվող աշխատանք է։ Ես դրական եմ գնահատում այս տեսակի երկխոսությունը։ Ինքը՝ Հայաստանը, ըստ ամենայնի, վերափոխման փուլում է՝ նոր, ձեւավորվող աշխարհաքաղաքական պայմաններում իր տեղը գտնելու համար։ Եվ բնական է, որ հայացքն ուղղում է նաեւ դեպի Թուրքիա։ Ինչպես արդեն նշեցի, աշխարհագրությունն այստեղ որոշիչ դեր ունի։

Իսկ ի՞նչ կասեք հայ եւ թուրք ժողովուրդների ընկալման մասին՝ այս ամենի հետ կապված։ Պարզ է չէ՞, որ ինչքան էլ իշխանությունները միմյանց հետ պայմանավորվեն, հանրության մակարդակում շատ սուր ու ցավոտ թեմաներ կան, որոնք չեն մոռացվել:

Այո, իհարկե։ Կան իսկապես շատ սուր թեմաներ։ Բնական է, մենք ապրում ենք ապագայով, բայց չենք կարող լիովին անտեսել անցյալը։ Սակայն թե՛ անցյալում, թե՛ ներկայի իրականության մեջ ունենք վառ օրինակներ, երբ մարդկանց գնահատել են ոչ թե նրանց ազգային պատկանելությամբ, այլ` ըստ ստեղծածի։ Այդպիսի օրինակ է Արա Գյուլերը՝ հայտնի թուրք լուսանկարիչը՝ հայկական ծագմամբ։ Նրա աշխատանքները, ցուցահանդեսները ինչ-որ իմաստով դարձան Թուրքիայի դեմքը, որը ճանաչելի դարձավ աշխարհում՝ հենց Արա Գյուլերի շնորհիվ։ Չգիտեմ՝ ինքն անձամբ ինչպես էր մեկնաբանում իր զգացողությունները այդ սուր թեմաների համատեքստում, բայց նա պարզապես ստեղծում էր, թողնում էր իր հետքը, եւ  իհարկե, դա տեղի էր ունենում Թուրքիայում՝ որպես իր հայրենիք, բայց միեւնույն ժամանակ, նա չէր մոռանում իր արմատները։

Այսպիսի օրինակներ շատ կան, եթե սկսենք վեր հանել։ Եվ հենց այդ ուղղությամբ էլ պետք է դաստիարակել նոր սերնդին։ Եվ այդ դեպքում այն սխալները, որոնք եղել են անցյալում, պետք է դիտարկվեն պատմական իրադրությունների հետեւանք, այլ ոչ թե իբրեւ վերաբերմունք։ Հնարավոր է՝ այդ իրավիճակներում մարդիկ հարկադրված էին որոշ քայլերի, միգուցե դա միակ ելքն էր։ Սա գուցե հնչում է որպես ինչ-որ արդարացում, բայց միեւնույնն է, պետք է նայել դեպի ապագա եւ առաջնորդվել նման օրինակներով։

Իսկ հայ-թուրքական սահմանների բացման մասին ի՞նչ եք մտածում։ Թուրքական հանրությունում քննարկումներ կա՞ն` սրա հետ կապված:

Չեմ կարող կոնկրետ ասել, թե ինչ է հիմա մտածում հանրությունը, այդ թվում՝ Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչները, բայց կարծում եմ՝ կան ուժեր, որոնք շահագրգռված են, որ այս ամենը զարգանա երկրների շահերի համատեքստում։ Ինչպես արդեն նշեցի, այս երկխոսությունը կարող է դառնալ հիմք, որի վրա կկառուցվի ապագա համագործակցությունը երկու երկրների միջեւ։

Այս պահին միանշանակ գնահատական տալ դժվար է, քանի որ ընթացքի մեջ է հարմարեցման պրոցեսը։ Մենք տեսնում ենք, թե աշխարհը որքան արագ է փոխվում աշխարհաքաղաքական առումով: Կարող են տեղի ունենալ իրադարձություններ, որոնք կբացեն նոր հնարավորությունների դուռ կամ պատուհան։ Եթե վերանայենք պատմության սուր կետերը, ապա նման հիշեցումները կարող են առաջացնել վրդովմունքի ալիք, կգործեն որոշ ուժեր այդ ուղղությամբ, որոնք միշտ էլ կլինեն, բայց պրագմատիկ, համակարգված աշխատանքը, կարծում եմ, կտա իր պտուղները։

Իսկ ի՞նչ կարող եք ասել Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների մասին: Համաձայնեք, որ շատ խորհրդավոր հարաբերություններ են՝ երբեմն շատ մոտ, երբեմն՝ գրեթե թշնամական:

Այո, բայց այս պահին կարելի է ասել, որ կարճաժամկետ հեռանկարում դրանք գործընկերային հարաբերություններ են, եւ կարծում եմ, այդպիսին էլ կմնան։ Կան ռազմավարական, առանցքային նախագծեր, որոնց շրջանակում համագործակցում են մեր երկրները։ Օրինակ, կարելի է նշել ատոմային էլեկտրակայանի կառուցումը, որն արդեն գրեթե ավարտված է։ Սա համագործակցություն է ոչ միայն էներգետիկ, այլ նաեւ կրթական ոլորտում, քանի որ պատրաստվում են մասնագետներ այդ նախագծի համար։ Սա երկարաժամկետ համագործակցություն է, քանի որ ատոմային կայանի շահագործումը նախատեսված է տասնամյակների համար, ոչ թե` 2-3 տարվա։

Հետեւաբար, պետք է խուսափել սուր անկյուններից, նման նախագծերը ստեղծում են կայուն հիմք երկկողմ հարաբերությունների զարգացման համար։ Այնպես որ, հարաբերությունները Ռուսաստանի եւ Թուրքիայի կարող են նմանվել ընկերների, երբեմն եղբոր եւ քրոջ կամ եղբայրների միջեւ հարաբերություններին։ Երբեմն դրանք լինում են սուր, բայց համատեղ, արդյունավետ աշխատանքը, ցանկությունը կառուցել մի բան, որը կմնա ապագայում, վստահ եմ՝ կհաղթահարի այդ ճգնաժամային պահերը։ Քանի որ արդեն գոյություն ունի համագործակցության մի ուղղություն, որի շուրջ էլ կարելի է ձեւավորել մնացած բաղադրիչները՝ ապագայի կայուն զարգացման համար։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Քաղաքացին իրավունք ունի տրանսպորտի ուղեվարձը վճարել ինչպես ընթացքի մեջ, այնպես էլ երթուղին ավարտելիս. Իրավագետը հանրային տրանսպորտում տուգանելու մասին Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում երկկողմ հանդիպում կանցկացնի Նիկոլ Փաշինյանի հետՉինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա նավերի զավթումըԱրմեն Մելիքբեկյանը չի մասնակցում ՀՖՖ ժողովինԴեկտեմբերի 28-ին Նիկոլ Փաշինյանն անձամբ կգրոհի Մայր ԱթոռըԹուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցելՄոսկվայի հարավում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով ռուս գեներալ է զոհվել«Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցելՕրվա աստղագուշակԱլիևի կողմից Ադրբեջանում սկսվել է նախաձեռնված համաներման գործընթացըԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՓոխարժեքն այսօրՏեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴԻլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանըՀայ հոգևորականությունը սխրանքի ու ազգի իրական ընտրանու օրինակ է ցուցադրումԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներԲոլորին փողով էր չափում. Ով է իրականում Վեհափառի դեմ դուրս եկած Վազգեն ՄիրզախանյանըԱդրբեջանական բենզինի թաքնված ականները. Մեկնաբանում են տնտեսագետներըՑավո՜ւմ եմ քո համար, հայրենի երկիր Հայաստա՛ն, քանզի ղեկավարդ միջազգային հանցագործ ու ահաբեկիչ է. Տեր ՍերոբՊաշտպանվելու ամենալավ ձևը, թերևս հարձակվելն է... Հայկ Ղազարյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված