Արման Ծառուկյանը Հայաստանում է Իսրայելը հաստատել է Արևմտյան ափին նոր հրեական բնակավայրեր կառուցելու ծրագիրը ԱՊՀ-ն այս 30 տարում հաստատվել է որպես տարածաշրջանային հեղինակավոր ինտեգրացիոն միավորում Քաղաքացին իրավունք ունի տրանսպորտի ուղեվարձը վճարել ինչպես ընթացքի մեջ, այնպես էլ երթուղին ավարտելիս. Իրավագետը հանրային տրանսպորտում տուգանելու մասին Ադրբեջանական պրեմիում բենզինը կվաճառվի 440 դրամով․ «Ազատություն» Փաշինյանը ջերմորեն ողջունեց Պուտինին, ԱՊՀ մյուս ղեկավարներին և մոտեցավ Էրմիտաժի տնօրեն Պիոտրովսկուն Չինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա նավերի զավթումը Արմեն Մելիքբեկյանը չի մասնակցում ՀՖՖ ժողովին «Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցել Օրվա աստղագուշակ

Իմացեալ պայքար վասն Հիսուս Քրիստոսի, վասն Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու և վասն Ամենայն Հայոց Կաթողիկոսի. Տաթեւ սրբազան

Հանդիպում

Վերջին յոթ տարվա ընթացքում արտաքին  ուժերի կողմից ՀՀ իշխանությանը պարտադրվող՝ հայ ինքնության դեմ սողացող պատերազմի հերթական փուլը  Հայոց Եկեղեցու դեմ տեղեկատվական-քարոզչական այս վայրագ արշավն է, որ հաջորդեց հայագիտության եւ Հայ Եկեղեցու պատմության դեմ ձեռնարկված հայտնի իրողություններին։ Այս ամենը հիշեցնում է թրքա-բոլշեւիկյան ժամանակները, երբ պատմական հայրենիքի զոհաբերումից հետո ամեն ինչ արվում էր՝ ազգային հիշողությունը խլացնելու, անցյալը ջնջելու, ժողովրդի գիտակցությունը մթագնելու համար։

Այն ժամանակ ազգային դեմք ու դիմագիծ ունեցող, հայրենասեր գործիչների շարքում  ձերբակալվում, գնդակահարվում, խեղդամահ էին արվում նաեւ  հայ հոգեւորականներ՝ հակահեղափոխական, հակախորհրդային, օտարերկրյա գործակալության եւ այլ ծանրագույն, անհիմն  մեղադրանքներով, որոնց հաջորդում էին եկեղեցիների մասսայական փակումներն ու  քանդումները՝ քրիստոնեական մի ողջ քաղաքակրթության ոչնչացմամբ եւ եկեղեցական հազվագյուտ գանձերի կողոպտմամբ։ Ի դեպ, 1930-ական թվականներին գնդակահարված հարյուրավոր հոգեւորականների շարքում էին նաեւ Մայր Աթոռի միաբաններ Բագրատ արքեպիսկոպոս Վարդազարյանը եւ Շիրակի թեմի առաջնորդ Արտակ եպիսկոպոս Սմբատյանցը։ Այսօր էլ, ճակատագրի քմայքով, համանման մեղադրանքներով ձերբակալված են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը․․․ Եվ ինչպես դար առաջ, հայ ինքնության վերացման այս քաղաքականությանը զուգահեռ՝ Հայաստանը շարունակ ունենում է տարածքային կորուստներ։

Մի խոսքով՝ իրական եւ ոգեղեն հայրենիքի դեմ պատերազմ է տարվում երկու ճակատով, եւ ակնհայտ է, որ այս արշավը Եկեղեցու առաքելության եւ դավանած արժեհամակարգի դեմ է՝ որպես ազգային  ինքնության ամուր հաստատության եւ պատմական հիշողության տեր ու տիրակալի։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ ՏԱԹԵՎ եպիսկոպոս ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:

— Սրբազան հայր, կմեկնաբանե՞ք  Եկեղեցու դեմ  ներկա մեղադրանքների ընդհանուր պատկերը՝ հանրությանը պարզորոշ դարձնելու ամբողջ գործընթացը։ 

— Հայոց պատմության ողջ ընթացքում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին եղել է ոչ միայն հոգեւոր կառույց, այլեւ ազգային ինքնության եւ պետականության պահպանման հիմնասյուն։ Եվ վերջին տարիներին՝ ներկայիս իշխող վարչակարգի օրոք, Եկեղեցին բազմիցս դարձել է հարձակումների եւ անհիմն մեղադրանքների թիրախ։ Առանձնացնենք հիմնական մեղադրանքները՝ դրանց զրպարտու, անհեթեթ, կեղծ  բնույթը բացահայտելով փաստարկված հակադարձումներով։

Առաջին՝  ասում են՝ Հայ Եկեղեցին ռուսամետ է: Ի գիտություն չիմացողների՝ կրկնենք՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին քաղաքական կառույց չէ․ նրա հիմնական առաքելությունը հայ ժողովրդի կյանքում՝ ի Հայաստան եւ ի սփյուռս, Ավետարանի քարոզչությունն է եւ իր բանավոր հոտի հոգու փրկությունը: Հայ Եկեղեցու ռուսամետ լինելը իրականությանը չի կարող համապատասխանել նաեւ հետեւյալ պատճառներով.

1. ՀԱԵ-ի թեմերի մեծ մասը գտնվում է Արեւմուտքում՝ եվրոպական մի շարք երկրներում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Մերձավոր Արեւելքի որոշ երկրներում։ Միայն ԱՄՆ-ում գործում են երկու՝ Արեւելյան եւ Արեւմտյան թեմերը, որոնք իրականացնում են ոչ միայն հոգեւոր, այլեւ կրթական ու սոցիալական գործունեություն։

2. Հայ Եկեղեցու կամ Ամենայն Հայոց Կաթողիկոսի քաղաքական կամ աշխարհաքաղաքական կողմնորոշման մասին խոսելը կեղծ օրակարգ է, քանի որ եկեղեցական բոլոր համագումարները, երկկողմ հանդիպումները, պաշտոնական այցերը տեղի են ունենում եկեղեցական եւ հոգեւոր, ոչ թե քաղաքական հարթությունում։ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը բազմիցս հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների ղեկավարների, բարձրաստիճան պաշտոնյաների եւ դիվանագիտական ներկայացուցիչների հետ՝ բարձրացնելով Հայոց ցեղասպանության, Արցախի բռնազավթման, արցախցիների եւ ընդհանրապես քրիստոնյաների իրավունքների հարցերը, որոնք զուտ քաղաքական հարցեր չեն։ Իսկ ինչ վերաբերում է ոմանց հղում արած՝ Ռուսաստանի նախագահի կողմից Վեհափառ Հայրապետին շքանշանով պարգեւատրելու փաստին, ապա պետք է հիասթափեցնենք վերջիններիս, քանի որ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շքանշանների եւ տարբեր պետական բարձր պարգեւների է արժանացել ոչ միայն Ռուսաստանի Դաշնության, այլեւ մի շարք երկրների ղեկավարների կողմից: Հետեւաբար՝ «ռուսամետ» պիտակավորումը որեւէ հիմնավորում չունի, իրականությանը չի համապատասխանում։

Երկրորդ՝ ասում են՝ Եկեղեցին զբաղվում է քաղաքականությամբ: Եկեղեցին չի կարող լռել եւ պարտավոր է գործել, երբ խոսքը վերաբերում է ազգային անվտանգությանը, պետականությանը, Հայոց ցեղասպանության ժխտմանը կամ ճանաչմանը, Արցախի հայաթափմանն ու արցախահայության իրավունքներին, միով բանիվ՝ պատմական արդարությանը, ազգային-բարոյական արժեքներին ու հիմնախնդիրներին։ Վերոնշյալները սահմանափակ քաղաքական հարցեր չեն, այլ ազգային գոյաբանական բացարձակ հիմնախնդիրներ։ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը, թեմակալ առաջնորդները Հայաստանում եւ սփյուռքում ամենաբարձր ամբիոններից բազմիցս բարձրաձայնել են Արցախի, Հայոց ցեղասանության եւ Հայ դատի հետ կապված հիմնահարցերը, կազմակերպել վերոնշյալ թեմաներով միջազգային գիտաժողովներ, իրականացրել սոցիալական ծրագրեր: Հայ Առաքելական Եկեղեցին քանիցս բարձրաձայնել է նաեւ ՀՀ գործող իշխանության կողմից վարվող քաղաքականության կործանարար հետեւանքների մասին: Հետեւաբար՝ Եկեղեցին քաղաքականությա՛մբ չի զբաղվում, այլ հոգեփրկչական առաքելությանը զուգահեռ՝ գործում է ի նպաստ համազգային գոյաբանական նշանակության խնդիրների լուծման։

Երրորդ՝ ասում են՝ Եկեղեցին կոչ է արել ռազմական հեղաշրջման: Այս մեղադրանքը եւս հիմնազուրկ է եւ վտանգավոր։ Նման հայտարարություններն ավելի շատ քաղաքական շահարկում են, քան իրական փաստերի վրա հիմնված գնահատական։ Հայ Առաքելական Եկեղեցին պաշտոնապես երբեք կոչ չի արել իշխանափոխության կամ բռնության: 2020 թ․ պատերազմից եւ կապիտուլյացիայից հետո բազմաթիվ քաղաքացիներ, անհատներ, հասարակական կազմակերպություններ, կուսակցություններ դժգոհել են իշխանություններից, այդ թվում նաեւ հոգեւորականներ։ Վեհափառ Հայրապետը հորդորել է վարչապետին թողնել պաշտոնը՝ տեսնելով պետության առջեւ ծառացած մարտահրավերներին դիմագրավելու ճանապարհին կատարվող գործողությունների աղետալի հետեւանքները: Եվ դա եղել է ոչ թե ռազմական հեղաշրջման քարոզ, այլ հայրապետական հորդոր։

Ավետարանական ու քրիստոնեական ոգով դաստիարակված ու կրթված հայ հոգեւորականը երբեք ու երբեք չի կարող իր ազգի, Աստծո պատկերով ու նմանությամբ ստեղծված իր եղբայրների ու քույրերի արյան հեղման կոչեր անել։ Հետեւաբար՝ ռազմական հեղաշրջման մեջ Եկեղեցուն մեղադրելն ուղղակիորեն ծառայում է Եկեղեցու վարկաբեկման նպատակին՝ ջուր լցնելով թշնամու քարոզչամեքենայի ջրաղացին։ Ուստիեւ՝ անհիմն են նույնպես Հայ Եկեղեցու երկու բարձրաստիճան հոգեւորականների՝ Գերաշնորհ Տ. Բագրատ արք. Գալստանյանի եւ Տ. Միքայել արք. Աջապահյանի նկատմամբ հարուցված քրեական գործերը:

Չորրորդ՝ ասում են՝ Եկեղեցին ահաբեկչական կառույց է․  սա տարածվում է նաեւ թուրք-ադրբեջանական մամուլում․ Թուրքիայի եւ Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը տարիներ շարունակ փորձել է վարկաբեկել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին միջազգային հարթակներում, եւ այսօր այդ քարոզչությանը միացել են նաեւ հայրենի իշխանությունները՝ ձեռք ձեռքի տալով մեր թշնամիների հետ:

Հայ Առաքելական Եկեղեցու հոգեւորականները արցախյան բոլոր պատերազմների ժամանակ եղել են մարտնչող հայ զինվորականի կողքին՝ խաչով ու զենքով պաշտպանելով հայրենյաց հողն ու մեր սրբությունները: Հայ Եկեղեցու դեմ արտաքին ու ներքին այս քարոզչական-տեղեկատվական պատերազմն իրականում հարված է՝ հայ ինքնությունը խարխլելու, քանի որ Եկեղեցին մեր ինքնության եւ պատմության անտրոհելի առանցքն է։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը պահանջող քաղաքական իշխանությունը եթե հասնի իր նպատակին, հոգեւոր իշխանությունն այլեւս կկորցնի իր անկախությունն  ու սրբազան առաքելությունը՝ խիստ վնաս հասցնելով  նաեւ մեր ազգային  գոյաբանական պատնեշներին։ Նկատի ունենք գործող իշխանության որդեգրած քաղաքականությունը եւ աշխարհայացքը, որ Եկեղեցի  մուտք գործելու պարագայում կարող են  ներսից կազմաքանդել այն։ Եկեղեցական  կյանքում դա նախադեպ կդառնա նաեւ հարկ եղած դեպքում վարչական ճնշման գործադրման եւ քաղաքական իշխանության կամքի թելադրմամբ պաշտոնների նշանակման՝ ընդհուպ մինչեւ Ամենայն Հայոց Գահակալի։  Հայ Եկեղեցին դիմագրավելու եւ իր դարավոր դիմագիծը պահպանելու վճռականություն կդրսեւորի՞։

— Ամենայն Հայոց Կաթողիկոսը համայն հայության Կաթողիկոսն է։ Այսօր ամբողջ աշխարհում հայության թիվը շուրջ 10-11 միլիոն է, եւ 70 տոկոսից ավելին ապրում է հայրենիքից դուրս, իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընտրվում է Ազգային-եկեղեցական ժողովում՝ աշխարհասփյուռ հայությանը ներկայացնող պատգամավորների կողմից, որոնց գերակշիռ մասը՝ գրեթե 80 տոկոս, աշխարհականներ են, իսկ մնացյալ մասը՝ հոգեւորականներ։ Հետեւաբար՝ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Կաթողիկոսը ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում ապրող հայերի Կաթողիկոսն է, այլեւ համայն հայության։

Աշխարհում չի եղել նախադեպ, բացառյալ բռնատիրական հասարակարգերի շրջանները, երբ քաղաքական իշխանություններն այսքան գռեհիկ կերպով միջամտեն Եկեղեցու ներքին հոգեւոր գործերին եւ փորձեն օրակարգ ու գործելաոճ թելադրել Եկեղեցուն։

 Եթե անգամ մի պահ իրականացված պատկերացնենք Հայոց Եկեղեցու դեմ սանձազերծված արշավի կարգախոսերը, ապա կստացվի հետեւյալ պատկերը։

 Եթե ըստ ՀՀ ներկա վարչապետի՝ Գարեգին Բ-ն Ամենայն Հայոց Կաթողիկոս չէ, ապա 1999 թվականից սկսյալ՝ օծված բոլոր եպիսկոպոսները եպիսկոպոսներ չեն, նրանց ձեռամբ օծված քահանաները քահանաներ չեն, վերջիններիս ձեռամբ մկրտված հավատացյալները լիարժեք քրիստոնյաներ չեն, բազմաթիվ օծված եկեղեցիների օծումն անվավեր է, եւ այսպես շարունակ։ Փաստացի սա նշանակում է, որ օրվա քաղաքական իշխանությունը չի ընդունում Հայ Եկեղեցին, իրենց համար իրականում չկա Եկեղեցի,  եւ իրենք անվարան կերպով պղծում են նաեւ Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակը, որովհետեւ այդ սրբադասումը եւս եղել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակով։

 Հայոց Եկեղեցու ողջ հոգեւոր դասը՝ եպիսկոպոսից մինչեւ դպիր՝ մեկ հոգի, մեկ միտք ու մեկ խոսք դարձած, միասնական են Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շուրջ, որը  է՛ եւ պիտի՛ մնա Ամենայն Հայոց Կաթողիկոս: Եվ թող մեզ չստիպեն դիմել եկեղեցական սարսափելի նզովքի գործադրմանը՝ այլ ճանապարհ չթողնելով։  Մենք պատրաստակամ ենք անգամ գիտակցված նահատակության՝ հանուն Ամենայն Հայոց Կաթողիկոսության։ Եթե հարձակում գործեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ, Հայ Եկեղեցու հոգեւորականները միահամուռ կդառնան պաշտպան զինվորներ՝ հանուն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու:

 Ուստի, որպես Հայոց Եկեղեցու խոնարհ սպասավոր եւ սփյուռքում ծառայող եպիսկոպոս՝ վերջին անգամ հորդորում եւ զգուշացնում եմ. մի՛ խառնվեք Աստծո գործերին։ 2000 տարի ի վեր Քրիստոս է առաջնորդել Իր հիմնած Եկեղեցին, եւ ամեն բան Նրա կամքով է կատարվում։ Զգուշացեք աստվածամարտ լինելուց։ Ո՞վ է ձեզ վստահեցրել, որ դուք եք ամենաանմեղները եւ կարող եք քար նետել ամենայն ուղղությամբ։

Ինչպե՞ս  կհանգուցալուծվի Եկեղեցու դեմ  մղվող այս առճակատումը, եւ ի՞նչ պատգամ կհղեք այս պահին մեր ժողովրդին։

Սիրելի՛ հավատացյալ ժողովուրդ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հազարամյակների ընթացքում հաղթահարել է անհաղթահարելի թվացող շատ ու շատ մարտահրավերներ, պատնեշներ, քանզի Քրիստոսահիմն է, իսկ ներկայիս իշխանությունները, իրենց՝ հայրենասիրության թշնամի գլոբալիստական եւ աշխարհաքաղաքացիության  հայացքներով ուղղակի սարսափում են Հայ Եկեղեցուց եւ Քրիտոսի Սուրբ Խաչի նշանից՝ փորձելով տկարացնել հալածանքների միջոցով: Սակայն հալածանքները դառնալու են միայն ու միայն թրծվելու, առավել զորանալու միջոց՝ սկիզբ դնելով հալածողի կորստյանը․․․

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ամենաչսիրված երկրների ցանկում են նաև մեր հարևաններ Իրանը և Թուրքիան, առաջին տեղում Չինաստանն էԱրման Ծառուկյանը Հայաստանում էԻսրայելը հաստատել է Արևմտյան ափին նոր հրեական բնակավայրեր կառուցելու ծրագիրըԱՊՀ-ն այս 30 տարում հաստատվել է որպես տարածաշրջանային հեղինակավոր ինտեգրացիոն միավորումԻնչու YouTube-ը չի դրամայնացվում Հայաստանում․ Փաշինյանի ու ԲՏԱ նախարարի անկատար խոստումները. ՀետքՔաղաքացին իրավունք ունի տրանսպորտի ուղեվարձը վճարել ինչպես ընթացքի մեջ, այնպես էլ երթուղին ավարտելիս. Իրավագետը հանրային տրանսպորտում տուգանելու մասին Ադրբեջանական պրեմիում բենզինը կվաճառվի 440 դրամով․ «Ազատություն»Փաշինյանը ջերմորեն ողջունեց Պուտինին, ԱՊՀ մյուս ղեկավարներին և մոտեցավ Էրմիտաժի տնօրեն ՊիոտրովսկունՎլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում երկկողմ հանդիպում կանցկացնի Նիկոլ Փաշինյանի հետՉինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա նավերի զավթումըԱրմեն Մելիքբեկյանը չի մասնակցում ՀՖՖ ժողովինԴեկտեմբերի 28-ին Նիկոլ Փաշինյանն անձամբ կգրոհի Մայր ԱթոռըԹուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցելՄոսկվայի հարավում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով ռուս գեներալ է զոհվել«Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցելՕրվա աստղագուշակԱլիևի կողմից Ադրբեջանում սկսվել է նախաձեռնված համաներման գործընթացըԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՓոխարժեքն այսօրՏեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված