Ում կամ ինչի վրա է դրել Մարության Հայկն իր ձախողած քաղաքական հույսը Տարվա լավագույնները սպորտում. ԿԳՄՍ նախարարությունը ամփոփել է մրցույթի արդյունքները Լարված իրավիճակ․ Սեմյոն Բաբայանի հարցը շփոթեցրեց Լևոն Զուրաբյանին Չեմ տեսնում տարբերակներ, որոնց դեպքում Գալիցկին կվաճառի Սպերցյանին. Նոբել Առուստամյան Հայաստանի տարվա լավագույն մարզիչը հայտնի է Ֆուտբոլում անցյալը ոչինչ չի նշանակում. Մխիթարյանը` Կիվուի խոսքերի մասին Հայտնի է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստը Բացահայտելու ենք բոլոր կեղծ ընդդիմադիրներին. ՍԻՄ-ն ամփոփում է անցնող տարին 20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը 90 տոկոսով պատրաստ է.Զելենսկի Գողանում են Viber-ի օգտահաշիվները․Սամվել Մարտիրոսյան

Ազատ արձակված ցմահ դատապարտայլ Մհեր Ենոքյանի կինը հայտարարություն է տարածել

Քրեական

Ազատ արձակված ցմահ դատապարտայլի կինը հայտարարություն է տարածել՝

Սիրելի՛ սրտացավ, իրավագիտակից մարդիկ

29 տարի անց Մհերը ազատ է: Նրա բանտարկության ուղիղ կեսը մենք անցել ենք միասին: Այս երկար ճանապարհին երկուսս էլ դարձանք իրավաբան՝ սիրով ու համբերությամբ լի պայքարը համեմելով նաև գիտելիքով:

Տեղյակ եք, որ 2022-ից՝ երեք տարի շարունակ Մհերը գտնվում էր բաց ռեժիմում: Այդ ընթացքում պարբերաբար վերադառնում էր ազատություն: Գումարային հաշվով 3 տարիներից 1 տարին նա բաց հասարակության մեջ է ապրել՝ հայրենաճանաչության դասեր ստանալով՝ լինելով մեր հանրապետության բոլոր մարզերում, մասնակցել տարբեր դասընթացների, միջոցառումների, հետբուհական կրթություն է ստացել:

Սիրելինե՛ր, այս ընթացքում պահպանում էինք հարաբերական լռություն, քանի որ մեր պետության համար ներքին ու արտաքին մարտահրավերները շատ են: Հնարավորինս չէինք բարձրաձայնում, որ 2023-ից ի վեր դատարաններում երեք անգամ մերժվել է Մհերի պայմանական վաղաժամկետ ազատումը, չնայած պետական երկու կառույցները տալիս էին դրական զեկույցներ: Եվ ահա 4-րդ անգամ, երբևէ ազատվելու իրատեսական հույսի բացակայության պայմաններում, դատարանում երկուսով կանգնած՝ լսում ենք երկար սպասված բաղձալի այդ բառը՝ «ազատել»:

Շնորհակալ ենք յուրաքանչյուրիդ, մեր ընկերներին պայքարի այս երկար, սիրով ու համբերությամբ, բազմաթիվ մերժումներով ու տառապանքներով լի այս ճանապարհին Ձեր ցուցաբերած աջակցության, բարի խոսքի, գործուն ջանքերի, հուսահատությունից ետ վերադարձնելու համար: Մենք դա զգացել ենք մշտապես:
Շնորհակալություն Դատարանին պայմանական վաղաժամկետ ազատման ոլորտի միջազգային կարգավորումները և մարդու հիմնարար իրավունքների վերաբերյալ մեր պետության ստանձնած պարտավորությունները հաշվի առնելու և կիրառելու համար:

Հիշեցման կարգով՝ 2018-2021թթ. ազատվել էր 4 ցմահ դատապարտյալ՝ անգամ փակ և կիսափակ ռեժիմներից՝ պատիժ կրելով 20-25 տարի:

Սիրով՝ Զարուհի և Մհեր

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ում կամ ինչի վրա է դրել Մարության Հայկն իր ձախողած քաղաքական հույսըՀանցավոր ցանցը Հայաստանում զբաղվել է մարդկանց ներքին օրգանների գործարքներովՏարվա լավագույնները սպորտում. ԿԳՄՍ նախարարությունը ամփոփել է մրցույթի արդյունքները Լարված իրավիճակ․ Սեմյոն Բաբայանի հարցը շփոթեցրեց Լևոն ԶուրաբյանինՉեմ տեսնում տարբերակներ, որոնց դեպքում Գալիցկին կվաճառի Սպերցյանին. Նոբել Առուստամյան Հայաստանի տարվա լավագույն մարզիչը հայտնի էՖուտբոլում անցյալը ոչինչ չի նշանակում. Մխիթարյանը` Կիվուի խոսքերի մասին Հայտնի է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստըԲացահայտելու ենք բոլոր կեղծ ընդդիմադիրներին. ՍԻՄ-ն ամփոփում է անցնող տարին20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը 90 տոկոսով պատրաստ է.ԶելենսկիԳողանում են Viber-ի օգտահաշիվները․Սամվել ՄարտիրոսյանՆիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարիԻմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. ԲայրամովԲա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲայրամովը հնարավոր է համարում իր այցը ՀայաստանՀանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձըՀունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգըՎերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված