ՌԴ-ն չի պատրաստվում hարձակվել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրների վրա.Ռյաբկով Դատարանը հետաձգեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ բողոքի վերաբերյալ որոշման կայացումը. փաստաբան Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 22-ին Արման Ծառուկյանը Հայաստանում է Իսրայելը հաստատել է Արևմտյան ափին նոր հրեական բնակավայրեր կառուցելու ծրագիրը ԱՊՀ-ն այս 30 տարում հաստատվել է որպես տարածաշրջանային հեղինակավոր ինտեգրացիոն միավորում Քաղաքացին իրավունք ունի տրանսպորտի ուղեվարձը վճարել ինչպես ընթացքի մեջ, այնպես էլ երթուղին ավարտելիս. Իրավագետը հանրային տրանսպորտում տուգանելու մասին Ադրբեջանական պրեմիում բենզինը կվաճառվի 440 դրամով․ «Ազատություն» Փաշինյանը ջերմորեն ողջունեց Պուտինին, ԱՊՀ մյուս ղեկավարներին և մոտեցավ Էրմիտաժի տնօրեն Պիոտրովսկուն Չինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա նավերի զավթումը

Փաշինյանն անտարբեր է Հայաստանի անվտանգության հանդեպ. Մամիջանյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ը զրուցել է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար ՀԱՅԿ ՄԱՄԻՋԱՆՅԱՆԻ հետ՝ անդրադառնալով ինչպես ներքաղաքական վերջին զարգացումներին, այնպես էլ նախորդ շաբաթ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքերին:

Ինչպես գիտենք, Նիկոլ Փաշինյանը օրերս հանդես եկավ մամուլի ասուլիսով։ Ձեր կարծիքով՝ նրա խոսքի մեջ ի՞նչն էր հատկապես նկատելի, եւ առհասարակ, ի՞նչ տպավորություն թողեց այդ ասուլիսը։

Ամբողջ ասուլիսի ընթացքում Փաշինյանը փորձում էր ստեղծել, այսպես կոչված, «ճշմարտություններ», որտեղ իրականությունը ներկայացվում էր այլ կերպ՝ հաճախ քողարկելով եւ մանիպուլացնելով փաստերը։ Նրա խոսքի նպատակը, իմ համոզմամբ, ոչ միայն քաղաքացիներին խաղաղեցնելու եւ նրանց մեջ թուլություն առաջ բերելու փորձն էր, այլեւ հնարավոր ապագա խաբեությունների եւ սխալ տեղեկատվության տարածման հիմքը նախապատրաստելը։ Նա փորձում էր իրար հետեւից շաղկապել տարատեսակ փաստարկներ, որոնք հաճախ անլուրջ էին եւ զուրկ լուրջ հիմնավորումներից։

Ես պետք է առանձնացնեմ, որ հենց այդ օրը, երբ ամեն ինչ ուղիղ հեռարձակվում էր, եւ հանրությունը հետեւում էր ամեն դրվագին, Փաշինյանին ուղղվեց հստակ հարց՝ արդյո՞ք այս պահին քննարկվում է ամերիկյան առաջարկը։ Սակայն նրա տված պատասխանը մնաց անորոշ եւ ոչ հստակ։ Նա ասաց, որ` այո, քննարկվում է, բայց միայն այն պատճառով, որ դա միակ առաջարկն է։ Եվ հավելեց, որ եթե այդ առաջարկը կյանքի կոչվի, ապա այդպես կլինի։ Մի խոսքով՝ կրկին խուսափեց ուղիղ եւ պարզ պատասխան տալուց, ինչով փորձեց խարխլել իրողությունների իմացությունը եւ հարցը տեղափոխել անկայուն հողի վրա։

Հաջորդ մանիպուլացիան, որի վրա հատկապես կուզենայի ուշադրություն դարձնել, կապված է, այսպես կոչված, «միջանցքի» հարցի հետ։ Փաշինյանը արդեն հիմա փորձում է նախապատրաստել հասարակական ու միջազգային ընկալումները, որպեսզի հետագայում հեշտությամբ հայտարարի, թե «դե ինչ, սա է միջազգային տրամաբանությունը»։ Այսինքն՝ նա ցանկանում է «միջանցքի» գաղափարը ներկայացնել որպես միջազգային տերմինաբանությամբ ընկալվող եւ անխուսափելի լուծում։

Այս ամենը, ցավոք, շարունակվում է նույն ոճով՝ խորամանկ մանիպուլացիաներով, կիսաստերով եւ լղոզված պատասխաններով, որոնց միջոցով փորձում են խարխլել հասարակական վստահությունը, մոլորեցնել ու շեղել ուշադրությունը։ Փաշինյանի ասուլիսը, այսպես ասած, դարձավ հարթակ, որտեղ նախապատրաստվում են ապագայում իրականացվելիք որոշ վտանգավոր եւ անհասկանալի քայլերի քաղաքական տրամաբանությունը։

Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ տպավորություն թողեց Փաշինյանի ասուլիսը՝ հասարակությանը փոխանցվող իր ուղերձներով:

Գիտեք, նրա լավագույն «նստացույցը» (որքան էլ զարմանալի լինի) տրվում է ոչ թե ուղիղ հարցերին պատասխանելիս, այլ միջանկյալ ձեւով՝ մեկ այլ հարցի պատասխանելիս։ Օրինակ, երբ լրագրողներից մեկը նրան հարցրեց, այսպես կոչված, «Հայաստանի տրանսպորտային ապաշրջափակման» մասին, մասնավորապես՝ ադրբեջանական տարածքով՝ հարավային շրջաններով (ավելի կոնկրետ՝ Մեղրիով) ավելի կարճ ճանապարհի հասանելիության հնարավորության մասին, Փաշինյանը պատասխանեց, որ այդ ճանապարհը լինելու է ավելի կարճ, քան ներկայումս գործողը։

Երբ լրագրողը տրամաբանական եւ արդարացի հարց հնչեցրեց՝ այդ ճանապարհից օգտվելու հարցում անվտանգության երաշխիքների վերաբերյալ՝ թե՛ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, թե՛ առհասարակ հայերի տեսանկյունից, Փաշինյանը արձագանքեց հետեւյալ կերպ «Դե, մենք այդ հնարավորությունը կստեղծենք, ով ուզում է՝ կօգտվի»։

Այսինքն՝ սա է իր վերաբերմունքը Հայաստանի անվտանգային համակարգի եւ Հայաստանի քաղաքացիների անվտանգության հանդեպ։ Այս պատասխանը, իմ կարծիքով, լավագույնս ցույց է տալիս նրա իրական մոտեցումը. նա պարզապես անտարբեր է։ Նրան բացառապես հետաքրքրում է սեփական իշխանության պահպանումը։ Եթե որեւէ աշխարհաքաղաքական կենտրոն պատրաստ է աջակցել նրան՝ իշխանությունը պահելու հարցում, ապա նա պատրաստ է այդ կենտրոնի համար անել ամեն ինչ։

Այս պահին փաստացի նրա թեթեւ ձեռքով Թուրքիան ստանձնել է միջնորդական, եւ ինչու ոչ՝ դերակատարի կարգավիճակ հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Մինչդեռ ընդամենը մի քանի ամիս առաջ նա ասում էր, թե միջնորդներ չպետք է լինեն։ Մինչ մենք պնդում էինք, որ առանց երաշխավոր միջնորդության հնարավոր չէ այս կարգի բանակցություններ վարել, նա հակառակն էր պնդում։ Սակայն, արդեն այն ժամանակ մենք զգուշացնում էինք, որ նա Թուրքիային կդարձնի այդ միջնորդը, եւ այսօր դա դարձավ իրականություն։

Ներքաղաքական օրակարգին անդրադառնալով՝ Փաշինյանը նաեւ խոսեց ընդդիմության գործողությունների մասին։ Ինչպե՞ս կարձագանքեք:

Ձեւական, այսպես կոչված, հանգստությունը, ինչպես նաեւ արտաքինից ցուցադրվող իբր արհամարհանքն ընդդիմադիր գործընթացների նկատմամբ Հայաստանում, մասնավորապես այն իրողության համատեքստում, երբ խոսքը վերաբերում է եկեղեցու, խորհրդատվական կառույցների եւ ազգային արժեքային ինքնության պահպանման հարցում ունեցած դերակատարությանը, ըստ իս, կարելի է գնահատել ոչ թե վստահության կամ կայունության նշան, այլ՝ վախի եւ անորոշության արտահայտություն։ Դա, կարծես, մի պաշտպանական ռեակցիա է, որով փորձում են քողարկել ներքին անհանգստությունը եւ պատասխանատվության ծանրությունը՝ երկրի ապագայի առջեւ։

Իմ համոզմամբ՝ նման վարքագծի հիմքում ընկած է խոր գիտակցումն այն մասին, թե ինչ հակապետական քայլեր է նա արդեն կատարել, ինչպես նաեւ՝ այն քայլերը, որոնք ներկայումս գտնվում են իր օրակարգում կամ դեռ պատրաստվում են իրականացվել։ Փաշինյանը, առանց կասկածի, լավ պատկերացնում է, որ հանրության տարբեր շերտերում, հատկապես երիտասարդության շրջանում, ձեւավորվում է աճող ընդվզում, որն ուղղակի հետեւանք է այդ քայլերի։ Եվ այդ ընդվզումը, որն օր օրի խորանում է, վաղ թե ուշ վերածվելու է վճռական դիմադրության։

Հայրենասեր քաղաքացիների արձագանքն այս ամենին լինելու է խիստ հստակ եւ նպատակային։ Նրանք չեն պատրաստվում անտարբեր դիտել ազգային ինքնության, պետական շահերի եւ պատմական արժեքների սիստեմատիկ ոչնչացումը։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
ՌԴ-ն չի պատրաստվում hարձակվել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրների վրա.ՌյաբկովԴատարանը հետաձգեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ բողոքի վերաբերյալ որոշման կայացումը. փաստաբան ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը տարին ավարտեց 106-րդ տեղովԳործող իշխանության գրոհը եկեղեցու դեմ՝ որպես համակարգված ծրագրի մասՏարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 22-ինԱմենաչսիրված երկրների ցանկում են նաև մեր հարևաններ Իրանը և Թուրքիան, առաջին տեղում Չինաստանն էԱրման Ծառուկյանը Հայաստանում էԻսրայելը հաստատել է Արևմտյան ափին նոր հրեական բնակավայրեր կառուցելու ծրագիրըԱՊՀ-ն այս 30 տարում հաստատվել է որպես տարածաշրջանային հեղինակավոր ինտեգրացիոն միավորումԻնչու YouTube-ը չի դրամայնացվում Հայաստանում․ Փաշինյանի ու ԲՏԱ նախարարի անկատար խոստումները. ՀետքՔաղաքացին իրավունք ունի տրանսպորտի ուղեվարձը վճարել ինչպես ընթացքի մեջ, այնպես էլ երթուղին ավարտելիս. Իրավագետը հանրային տրանսպորտում տուգանելու մասին Ադրբեջանական պրեմիում բենզինը կվաճառվի 440 դրամով․ «Ազատություն»Փաշինյանը ջերմորեն ողջունեց Պուտինին, ԱՊՀ մյուս ղեկավարներին և մոտեցավ Էրմիտաժի տնօրեն ՊիոտրովսկունՎլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում երկկողմ հանդիպում կանցկացնի Նիկոլ Փաշինյանի հետՉինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա նավերի զավթումըԱրմեն Մելիքբեկյանը չի մասնակցում ՀՖՖ ժողովինԴեկտեմբերի 28-ին Նիկոլ Փաշինյանն անձամբ կգրոհի Մայր ԱթոռըԹուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցելՄոսկվայի հարավում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով ռուս գեներալ է զոհվել«Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված