Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում
ԵղանակՀանրապետության տարածքում`
Հուլիսի 30-31-ն, օգոստոսի 1-3-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 29-ի և 30-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա ևս 1-2 աստիճանով։
Երևան քաղաքում`
Հուլիսի 30-31-ն, օգոստոսի 1-2-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։ Օգոստոսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի հուլիսի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան` 39.8°C (2000թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան` 10.5°C (2009թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան` 26.6°C
