Արման Ծառուկյանը Հայաստանում է Իսրայելը հաստատել է Արևմտյան ափին նոր հրեական բնակավայրեր կառուցելու ծրագիրը ԱՊՀ-ն այս 30 տարում հաստատվել է որպես տարածաշրջանային հեղինակավոր ինտեգրացիոն միավորում Քաղաքացին իրավունք ունի տրանսպորտի ուղեվարձը վճարել ինչպես ընթացքի մեջ, այնպես էլ երթուղին ավարտելիս. Իրավագետը հանրային տրանսպորտում տուգանելու մասին Ադրբեջանական պրեմիում բենզինը կվաճառվի 440 դրամով․ «Ազատություն» Փաշինյանը ջերմորեն ողջունեց Պուտինին, ԱՊՀ մյուս ղեկավարներին և մոտեցավ Էրմիտաժի տնօրեն Պիոտրովսկուն Չինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա նավերի զավթումը Արմեն Մելիքբեկյանը չի մասնակցում ՀՖՖ ժողովին «Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցել Օրվա աստղագուշակ

Ինչպե՞ս կարող ես անասուններին բացատրել՝ ով է Այվազովսկին. Մարդոյանի կոշտ արձագանքը՝ հրեշավոր վանդալիզմին

Հանդիպում

«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, Ղրիմի Գերագույն խորհրդի պատգամավոր, աշխարհազորային գնդի լեգենդար հրամանատար ԱՐՄԵՆ (ՍԱՄՎԵԼ) ՄԱՐԴՈՅԱՆՆ «Իրավունք»-ի հետ զրույցում անդրադարձել է Արցախում Ադրբեջանի իշխանությունների կողմից, ծնունդով Ղրիմից, ազգությամբ հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հուշարձանի ապամոնտաժմանը:

Պարոն Մարդոյան, ի՞նչ կասեք տեղի ունեցածի մասին, Ղրիմի իշխանություններն ինչպե՞ս են արձագանքում կատարվածին:

Սա վանդալիզմ է, դրան ուրիշ գնահատական չկա: Ոչ միայն Ղրիմում, այլ ամբողջ աշխարհում է կատարվածը լայն արձագանք գտել: Երեւի, այդ բարբարոս ցեղերը չգիտեն, որ Այվազովսկին ծագումով հայ է, բայց պատկանել է ամբողջ աշխարհին: Թեպետ նույնն է, որ հիմա գնաս մի ինչ-որ անասնագոմում բացատրես, թե ով է Այվազովսկին կամ ընդհանրապես արվեստի եւ մնացած բնագավառների հանճարների (ոչ միայն հայ) անունները տաս: Ինչպե՞ս կարող ես անասուններին բան բացատրել, եթե նրանց հետաքրքրում է միայն իրենց ստամոքսի կուշտ լինելը, մեկ էլ իրենց տեղի տաքությունը:

Կարելի՞ է ասել, որ սա Ադրբեջանի կողմից նաեւ հստակ հերթական հակառուսական քայլն էր՝ նկատի ունենալով Այվազովսկու համբավը ոչ միայն Ղրիմում, այլ ամբողջ Ռուսաստանում:

Միանշանակ, հատկապես, որ այդ արձանը տեղադրված է եղել ոչ միայն Արցախի ժողովրդի, այլեւ ռուս խաղաղապահների կողմից: Այնպես որ, ի գիտություն ադրբեջանական կառավարության՝ ասեմ, որ Այվազովսկին ոչ թե ներկայացվում է որպես հայ ծովանկարիչ, այլ՝ համաշխարհային՝ որպես ռուս ազգի ներկայացուցիչ, Ռուսաստանի բնակիչ, Ցարական Ռուսաստանի պատվավոր ծովակալ:

Հատկանշական է, որ Ռուսաստանից տեղի ունեցածի վերաբերյալ ավելի բարձր մակարդակով եւ առավել խիստ եղան արձագանքներ, քան հայաստանյան իշխանությունից

— Այսքանից հետո՝ ի՞նչ ասենք մեր թշնամիներին, եթե յուրայիններն են մեր սրբությունները ոտնահարում: Այստեղ արդեն, ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են: Մենք՝ հայերս, մանավանդ սփյուռքի հայերս, արդեն պատրաստ ենք ամեն տեսակի այլանդակություն, այլասերվածություն լսելու, նույնիսկ մեր հանդեպ: Ցավոք սրտի, Հայաստանի ներկա կառավարությունն՝ իր ճղճղան ձայնով ղեկավարով, ասում է՝ մենք պատասխան չենք տալիս Սփյուռքի հայերի համար... Իսկ դուք ներկայացնո՞ւմ եք հայերին ու Հայաստանը: Սրիկայի՛ վաստակ, ինչպես կարող ես պատասխան չտալ Սփյուռքի հայերի համար: Դու ներկայացնում ես մի ազգ, որը բնօրրան է ունեցել՝ ի շնորհիվ Ռուսաստանի կայսրության: Մեր մեծ հայրենիքից ռուսը հետ է վերադարձրել մի փոքր հողի կտոր, որը հիմա մանր-մանր հանձնում ես: Հիշեցի «Իվան Վասիլեւիչը» խորհրդային կինոկատակերգությունը, որտեղ երբ ժամանակի մեքենայով հետ են գնում, ասում է. «Да ты что, самозванец, земли разбазариваешь?»: 

Քանի որ հայաստանյան իշխանությունների հետ կապված ամեն ինչ պարզ է, ի՞նչ կարող ենք ակնկալել ռուսաստանյան ղեկավարությունից՝ հակազդելու, վանդալներին զսպելու ուղղությամբ:

Ի պատասխան քայլեր արդեն իսկ ձեռնարկվում են: Այսպես ասեմ՝ հայերը միայն կարող են մոռանալ ամեն ինչ ու տռճիկ տալ վարդավառներով եւ մյուս տոներով՝ մոռանալով իրենց գերիների մասին, մոռանալով, որ մի ամբողջ ազգի պատիվ ոտնահարվում է Բաքվի դատավարություններում: Էլ չեմ ասում, որ գնում են թուրքի ու ադրբեջանցու կոշիկի տակն են լիզում: Եթե կոշիկի երեսը լիզեին՝ ոչինչ, բայց կոշիկի տակը լիզելով՝ պառկում են թուրքի տակ, թե բա՝ օգուտ կունենանք մի 30 տոկոսով Սյունիքի միջանցքից: Չեն պատկերացնում, որ այդ միջանցքը մի մեծ արհավիրք է Հայաստանի գլխին: Տեղը եկած դեպքում՝ Իրանն էլ պիտի հիշեցնի, Ռուսաստանն էլ, որ իզուր տեղը դուք մի քանի անգամ հովանավորներ եք փնտրել ու չեք գտել, փորձել եք իրենց արհամարել, ինչ-որ քայլեր ձեռնարկել՝ Լեւոնա-Նիկոլա-Գռզոյական այս  խուժան թայֆով: Ասեմ, որ դրա հետեւանքը շատ վատ է լինելու: Պարզ է, նրանք չեն լինելու այլեւս իշխանություն, բայց հայ ժողովուրդը քաշելու է սրանց ներկայիս աննորմալության, հիմարության հետեւանքները։ Շատ ցավալի է, բայց այդպես է:

— Հետեւապես՝ ո՞րն է ելքը:

Հիմա որոշ տղերք զանգում են ինձ, թե՝ ցավդ տանեմ, ինչի՞ չես գալիս... Ախր մի մարդու համար, որն իր կարողության չափով, որը շատ-շատ է, օգնել է ամեն ինչում` պատերազմից սկսած մինչեւ ներդրումներ եւ այլն, տարել, փակել են, դուք անգամ դուրս չեք գալիս փողոց, որ սրիկաների կույտին ասեք` արա՛, լսե՛ք, դուք վաղը չեք լինելու, այս մարդը լինելու է, իր արածը մնայուն է, իսկ ձեր արածը մենակ դավաճանություն ու ստրկության տալ է մեր ազգին: Դրա փոխարեն՝ դուրս են գալիս փողոց տռճիկ տալով ջրոցի խաղալու: Քյաբաբ ուտեն, փորներին խփեն ու տրնգի պարեն, իրիկունը գնան քնեն. սա է, բայց, կներեք, «за каждый кайф нужно будет отвечать»: Հասկացեք, սիրտս ցավում է, ստիպված եմ այս բառերն ասում: Ոչի՛նչ, կգա մի պահ, որ արդեն ձերբակալություններով էլ չեն կարողանալու մարդկանց լռեցնել: Կգամ ու կսկսենք, ինչպես ասում են՝ ճտերը հաշվել, դա կլինի աշնանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ամենաչսիրված երկրների ցանկում են նաև մեր հարևաններ Իրանը և Թուրքիան, առաջին տեղում Չինաստանն էԱրման Ծառուկյանը Հայաստանում էԻսրայելը հաստատել է Արևմտյան ափին նոր հրեական բնակավայրեր կառուցելու ծրագիրըԱՊՀ-ն այս 30 տարում հաստատվել է որպես տարածաշրջանային հեղինակավոր ինտեգրացիոն միավորումԻնչու YouTube-ը չի դրամայնացվում Հայաստանում․ Փաշինյանի ու ԲՏԱ նախարարի անկատար խոստումները. ՀետքՔաղաքացին իրավունք ունի տրանսպորտի ուղեվարձը վճարել ինչպես ընթացքի մեջ, այնպես էլ երթուղին ավարտելիս. Իրավագետը հանրային տրանսպորտում տուգանելու մասին Ադրբեջանական պրեմիում բենզինը կվաճառվի 440 դրամով․ «Ազատություն»Փաշինյանը ջերմորեն ողջունեց Պուտինին, ԱՊՀ մյուս ղեկավարներին և մոտեցավ Էրմիտաժի տնօրեն ՊիոտրովսկունՎլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում երկկողմ հանդիպում կանցկացնի Նիկոլ Փաշինյանի հետՉինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա նավերի զավթումըԱրմեն Մելիքբեկյանը չի մասնակցում ՀՖՖ ժողովինԴեկտեմբերի 28-ին Նիկոլ Փաշինյանն անձամբ կգրոհի Մայր ԱթոռըԹուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցելՄոսկվայի հարավում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով ռուս գեներալ է զոհվել«Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցելՕրվա աստղագուշակԱլիևի կողմից Ադրբեջանում սկսվել է նախաձեռնված համաներման գործընթացըԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՓոխարժեքն այսօրՏեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված