Բիրդան աղան. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր Փանջունի1407pn+
ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ
Ըստ քաղտեխնոլոգների` Նիկոլի կողմից ՀՅԴ-ի նկատմամբ սկսած բռնաճնշումները վերջինիս կողմից պլանավորվող ենթադրյալ «Նեմեսիս» օպերացիայի «կոնտր նեմեսիսն>> ա։
**
ՎԵՐԱՊՐՈՖԻԼԱՎՈՐՈՒՄ
Ըստ կրթության մասնագետների` Նիկոլը տեսավ, որ «Կրթվելը նորաձեւ է» ծրագրից գլուխ չի հանում, որոշել ա սահուն կերպով անցում կատարել կուսակրոնին ուղղված` «կրտվելը նորաձեւ է» ծրագրին։
**
ՀԵՐՈՎԴԵՍԻՑ ԱՆԴԻՆ
(ԼԻԱՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԵՎ ՆՐԱ 8 ԱՄՍԱԿԱՆ ԵՐԵԽԱՅԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ թեոլոգների` Վազգենը ճիշտ էր, սրանք, բացի այն, որ մեռոնին թույն են խառնում, Տիրամորն էլ նորածին փրկչի հետ կձերբակալեին։
**
ՀԻՆ ԱՆԵԿԴՈՏԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ
ՀՅԴ – Ն` ՆԻԿՈԼԻՆ` «ՄԱՀ ԿԱՄ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ » ԿԱՐԳԱԽՈՍԻ ՀԱՄԱՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ՀՅԴ-ն հազար տարվա վոժդ կուսակցության ա, որ եկավ իշխանության, «մահ կամ ազատությունը>> մի կողմ թողած, սաղիդ բիրիքով ուտելու ա, դոմփել - մոմփել չկա:
**
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՎԵՀԱՓԱՌԻՆ
Էջմիածնի գանձանակդ փակ պահիր, Նիկոլի գլխավորած ոստիկանական զորքին գող մի ասա։
**
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ` ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ
(ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ <<ՍԿԶԲՈՒՆՔՈՐԵՆ ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺ>> ՍՏԵՂԾԵԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Յուրաքանչյուր նոր քաղաքական ուժ լավ մոռացված հին գործիչներից է կազմված։
**
ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ
Երբ ԱԱԾ-ն մտնում է եկեղեցու գանձարան, խաչը սուր ա դառնում, իսկ հավատը` թիրախ։
**
ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՒՅԹ
Ով գանձարան է մտում առանց օրհնանքի, այնտեղից խռովություն է դուրս բերում։
**
ՇԱԲԱԹՎԱ ՏՐՏՈՒՆՋԸ
Էս ինչ զուլում երկիր ա, մոմ վառողին կալանավորում են, իսկ պետական պարտքը 13 մլրդ դոլար հասցնողին պարգեւավճար տալիս ու կառավարությունում առոք-փառոք պահում։
**
ԷՐԱՏՈՅԻ ԶԱՎԱԿՆԵՐԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ
ԱԱԾ-ն Նիկոլի հրամանով սատանային կալանավորեց, իսկ հիմա գնում է վեհարան` սուրբ հոգու հետեւից։
**
ՏՐԱԳԻԿՈՄԵԴԻԱ
Կառավարությունից հայտնում են, որ Նիկոլը Սուրբ գրքում ընտրություն ու դատաստան բառերը կարդալուց հետո` ԱԱԾ-ին ուղարկել ա, որ Աստծուն էլ կալանավորեն։
**
ՆԻԿՈԼԸ` ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ
Ով ընդդիմադիրներից դեռ կալանավորված չէ կամ ինձ չի ճանաչում, կամ էլ իրա հերթը դեռ չի հասել։
**
ՈԳՈՒ ՃԳՆԱԺԱՄ
2018-ից հետո Հայաստանը այնքան ա փոխվել, որ քահանան կասկածելի հանցագործ ա, իսկ բոմժի հոգով պատգամավորը՝ օրինապաշտ պաշտոնյա։
**
ՌՈՒՍԱԿԱՆ ԱՍԱՑՎԱԾՔ
Кто сажает оппонентов, тот сам скоро вырастет на трибунале.
