Հարազատ պապու թոռը կամ՝ պտուղը ծառից հեռու չի ընկնում 2026 թվականի մայիսի 9–ը նշում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության պայմաններում․ Փաշինյան ՇՏԱՊ. Կեղծ ԱԱԾ-ականներ ու ԿԲ աշխատակիցներ են ներկայանում. Համացանցային խարդախների նոր գործելաոճը Հաղթանակը, որը փորձում են վերաշարադրել «Հրապարակ». Սյունիքը, մեծ հաշվով, մերժեց Նիկոլ Փաշինյանին Գորիսը ես իմ վրա եմ վերցնում, իմ խոսքն էլ՝ խոսքա, տղերքը. Ինչ է խոստացել Գորիսի քաղաքապետը Եվրամիության հարվածը կենտրոնի դպրոցականներին Սա միայն սառցաբեկորի գագաթն է. Կոնգրեսականը` գաղտնազերծված ՉԹՕ նյութերի մասին։ Վառ պահենք մեր պապերի կերտած հաղթանակի հիշողությունը «Հրապարակ»․ Փարամազյանն ու Առուշն իրենց «ընտրությունը» կատարել են

ՍԻՄ-ը շնորհավորում է իր ամենատարեց անդամի դարը բոլորած տարեդարձը

Թեմա

«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունը շնորհավորում է իր ամենատարեց անդամի՝ ՆԵՐՍԵՍ ՍԻՄՈՆՅԱՆԻ ծննդյան 101-ամյակի առթիվ։

Նրա կյանքի ուղին ոչ միայն պատիվ է ՍԻՄ կուսակցության համար, այլեւ՝ օրինակելի էջ հայ ժողովրդի պատմության մեջ։ Ներսես Սիմոնյանն իր ողջ կյանքը նվիրել է Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին, իսկ հետո՝ կրթությանը, սերունդների դաստիարակությանը։ Իր կյանքի ամեն փուլը համադրելի է հերոսության, նվիրումի ու մարդկային մեծության բարձրագույն չափանիշներին։

Պատերազմի դաշտում Ներսես Սիմոնյանը եղել է այն մարդկանցից, ում անձնական ողբերգություններն ու անձնուրաց պայքարը դարձել են մեր ժողովրդի հաղթանակի հենասյուներից մեկը։ «Յոթ համադասարանցիներով էինք ռազմաճակատում: Այդ յոթից չորսը զոհվեցին Նովորոսիյսկում, երկուսս վիրավոր ետ դարձանք, միայն մեկը հասավ Բեռլին...» – այս խոսքերով է Ներսես Սիմոնյանը հիշեցնում, թե ինչ գին է վճարվել խաղաղության համար։

Նրա կենսագրությունը ոչ միայն անցյալի մասին վկայող վավերագիր է, այլ նաեւ ապագային ուղղված պատգամ։ Ներսես Սիմոնյանի օրինակով սերունդներին փոխանցվում է ոչ միայն խիզախություն, այլ նաեւ ազնվություն, հավատ, ողջախոհություն եւ լավատեսություն։ Ինչպես ինքն է ասում. «Լավատեսությունն առհասարակ պետք է մարդուն»։

Եվ, իսկապես, Ներսես Սիմոնյանն իր ողջ կյանքում եղել է լավատեսության կրողը՝ նույնիսկ ամենադաժան ժամանակներում։ «Հիմա էլ խելացի, լավ երեխաներ կան, բայց անպետքներ էլ կան… Ներկա սերնդին նույնպես պետք է լավ գնահատական տալ», - նշում է Ներսես պապը:

Սիրով ենք հիշում, թե ինչ հպարտությամբ եւ արժանապատվությամբ է նա պատմում իր մասնակցության մասին Մոսկվայի Կարմիր հրապարակում կայացած վերջին զորահանդեսին. «Ես ու մի քանի վետերաններ նստել էինք երկրորդ շարքում։ Իմ դիմաց նստած էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Երբ ավարտվեց ողջ միջոցառումը, Վլադիմիր Պուտինը մոտեցավ եւ ձեռքով բոլորիս ողջունեց»։

Ներսես Սիմոնյանի ներկայությունը ՍԻՄ-ում՝ որպես ամենատարեց անդամ, իսկապես մեծ հպարտություն է կուսակցության համար։ Նրա ապրած ուղին,  դիրքորոշումները եւ ազնիվ խոսքը՝ իր ամեն հարցազրույցում, որոնք հաճախ տեղ են գտնում «Իրավունք» թերթի էջերում, մեր ժողովրդին ու հատկապես երիտասարդությանը պարգեւում են գիտակցում, թե ով է հերոսը, ինչ արժեք ունի անցյալը եւ ինչպես է կառուցվում արժանապատիվ ապագա։

Ցանկանում ենք նրան քաջառողջություն, հոգու խաղաղություն ու լուսավոր օրեր։ Թող իր լուսավոր օրինակն ապրի հայ ազգի մեջ ամեն օր՝ որպես սերնդից սերունդ փոխանցվող խորհուրդ, որպես ներշնչանքի ու արժանապատվության նշաձող։ 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հարազատ պապու թոռը կամ՝ պտուղը ծառից հեռու չի ընկնում2026 թվականի մայիսի 9–ը նշում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության պայմաններում․ ՓաշինյանՇՏԱՊ. Կեղծ ԱԱԾ-ականներ ու ԿԲ աշխատակիցներ են ներկայանում. Համացանցային խարդախների նոր գործելաոճըՀաղթանակը, որը փորձում են վերաշարադրել«Հրապարակ». Սյունիքը, մեծ հաշվով, մերժեց Նիկոլ ՓաշինյանինԳորիսը ես իմ վրա եմ վերցնում, իմ խոսքն էլ՝ խոսքա, տղերքը. Ինչ է խոստացել Գորիսի քաղաքապետըԵվրամիության հարվածը կենտրոնի դպրոցականներին Սա միայն սառցաբեկորի գագաթն է. Կոնգրեսականը` գաղտնազերծված ՉԹՕ նյութերի մասին։Վառ պահենք մեր պապերի կերտած հաղթանակի հիշողությունը«Հրապարակ»․ Փարամազյանն ու Առուշն իրենց «ընտրությունը» կատարել են«Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքին ժամը 20:10-ի դրությամբ մասնակցել է շուրջ 5650 մարդ. ԻՔՄՀայտնի է՝ քանի մարդ է մայիսի 8-ին Էջմիածնում մասնակցել «Հայաստան» դաշինքի հանրահավաքին«Ժողովուրդ». 43 տոկոս աղքատություն, 4 տոկոս ծայրահեղ աղքատություն Շիրակում. Ուր են գնում պետական փողերըԻնչու մայիսի 9-ը հարամել սպառնացող Զելենսկին «մի գիշերում» մտափոխվեց Թրամփը հոգնել է Իրանի հետ պատերազմից, որն ինքն է սկսել. The AtlanticԱմբողջ Հյուսիսային Կովկասը գրավված էր, ազատագրեցի՛նք. ինչ է պատմում 102-ամյա Ներսես պապըՆաիր Տիկնիզյանն ամռանը կարող է հեռանալ սերբական ակումբիցԻնչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումըՄոուրինյոն վերադառնո՞ւմ է «Ռեալ».Ռոմանոյի ինսայդըԱմերիկյան հեգեմոնիան կարող է պաշտոնապես ավարտված համարվել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված