«Ժողովուրդ». «Հայաստան» խմբակցությունը բանակցում է Աջապահյանի հետ` վարչապետի իրենց թեկնած առաջադրելու համար
Միջազգային«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը բանակցություններ է սկսել քաղբանտարկյալ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի հետ:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ, խմբակցության անդամները նախօրեին այցելել են ԱԱԾ մեկուսարան՝ Սրբազանին տեսակցելու, համոզելու համար, որ նա դառնա վարչապետի իրենց թեկնածուն, որպեսզի խմբակցությունը Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսի Սրբազանի թեկնածությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց ճշտել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանից. «Այո՛, իսկապես, օրերս «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի եւ Քրիստինե Վարդանյանի հետ այցելել ենք ԱԱԾ մեկուսարանի այն խուցը, որտեղ ապօրինի քրեական գործով պահվում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Բավականին երկար զրուցել ենք, ամենատարբեր թեմաներով: Այդ հարցին, սակայն, անդրադարձ չենք կատարել:
