Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ
ԵղանակՀանրապետության տարածքում սեպտեմբերի 10-ի կեսօրից հետո, 12-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 11-ին ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, 11-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Սեպտեմբերի 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 10-ին կնվազի 2-4 աստիճանով, 11-ին` ևս 4-6 աստիճանով։
Երևանում սեպտեմբերի 10-ին, 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 11-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 16-19 մ/վ արագությամբ:
Երևան քաղաքի սեպտեմբերի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան` 34.8°C (1986 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան` 8.0°C (2013 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան` 21.9°C
