Տեղի կունենա «Հայ հոգևոր երաժշտության համերգ»
ՄշակութայինՍեպտեմբերի 19-ին ժամը 19:00` Հայաստանի Կոմպոզիտորների միության համերգասրահում տեղի կունենա «Հայ հոգևոր երաժշտության համերգ»` մասնակցությամբ Հեղինե Օհանյանի (սոպրանո) և Գրիգոր Հարությունյանի (երգեհոն): Համերգի նպատակն է հանրայնացնել հայ հոգևոր երգասացությունները` տաղերը, շարականները, գանձերը` դրանք մատուցելով լայն լսարանին։
Ծրագրում`
«Բաց մեզ, Տէր» (մշակումը` Գրիգոր Հարությունյանի)
Պետրոս Ա Գետադարձ - «Նայեա ի մեզ» (մշակումը` Գրիգոր Հարությունյանի)
«Սուրբ-սուրբ» - հատված Սուրբ Պատարագից (մշակումը` Մակար Եկմալյանի)
Սուրբ Ներսես Շնորհալի - «Ամէն. Հայր սուրբ», հատված Սուրբ Պատարագից (մշակումը` Մակար Եկմալյանի)
«Գոհանամք», հատված Սուրբ Պատարագից (մշակումը` Կոմիտաս Վարդապետի)
Սուրբ Ներսես Շնորհալի - «Առաւօտ լուսոյ» (մշակումը` Գրիգոր Հարությունյանի)
Անեցի Անանուն հեղինակ - «Տիրամայրն» (մշակումը` Ռոբերտ Աթայանի)
Սուրբ Գրիգոր Նարեկացի - «Հաւիկ» (մշակումը` Գրիգոր Հարությունյանի)
Խաչատուր Տարոնեցի - «Խորհուրդ խորին», հատված Սուրբ Պատարագից (մշակումը` Կոմիտաս Վարդապետի)
Սուրբ Ներսես Շնորհալի - «Նոր ծաղիկ» (մշակումը` Գրիգոր Հարությունյանի)
Երեկոն նվիրվում է վասն Հայրենյաց ընկած նահատակների հիշատակին…
Հասցեն` ք. Երևան, Դերենիկ Դեմիրճյան փող., 25 շենք։
Մուտքն ազատ է:
--
Հարգանքով` Գրիգոր Հարությունյան