Չինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա նավերի զավթումը Արմեն Մելիքբեկյանը չի մասնակցում ՀՖՖ ժողովին «Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցել Օրվա աստղագուշակ Ալիևի կողմից Ադրբեջանում սկսվել է նախաձեռնված համաներման գործընթացը Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Փոխարժեքն այսօր Տեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴ Իլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը Հայ հոգևորականությունը սխրանքի ու ազգի իրական ընտրանու օրինակ է ցուցադրում

Տապալված պետպատվերը եւ ՔՊ-ում ներքին գզվրտոցը

Հասարակություն

Ինչպես հայտնի է առողջապահության համակարգում  պետպատվերը  ամբողջությամբ տապալվել է: Անվճար բժշկական ծառայություններ չեն տրամադրվում ոչ միայն մեծահասակներին, այլ անգամ երեխաներին: Պատասխանը մեկն է` գնացել երկու ամսից կգաք կամ էլ վճարեք 10 հազար դրամ խորհրդատվության համար: 

Ըստ մասնագետների այս ճգնաժամի պատճառը այն է, որ նախարարությունը ընկնելով Նիկոլին պոպուլիզմ  ու էժան հեղինակություն վաստակելու հետեւից  չկարողացավ ճիշտ հաշվարկել պահանջարկն ու իր հնարավորությունները: Այսպես, եթե նախկինում  որոշ  դեղամիջոցների ու  բժշկական ծառայությունների համար պետությունը վճարում էր  30-50 տոկոս,  ապա նախարարությունը որոշեց վճարել բոլորին 100 տոկոս փոխհատուցում: Իհարկե, նրանք, ովքեր ստանում էին ամբողջությամբ  անվճար բուժծառայություններ կամ դեղեր ոգեւորված էին, սակայն  այս երջանիկ պատկերը երկար չտեւեց եւ կարելի է ասել տարվա կեսից  պետպատվերով բուժսպասարկման առումով Նիկոլից դժգոհողների թիվը կտրուկ աճեց:

Ֆինանսական  վիճակը շտկելու համար  նախարարությունը որոշել է գումար հավաքագրել  մանր եւ միջին բուժհաստատություններից: Վերջերս բոլոր ոչ խոշոր բուժհիմնարկները` ամբուլատորիաները եւ պոլիկլինիկաները տուգանվել են  50 հազար դրամով: Տուգանքի պատճառաբանությունը այն է, թե իբր  այդ բուժհիմնարկները  ոչ հիմնավորված ուղեգրեր են տվել համակարգչային տոմոգրաֆիայի (ԿՏ) եւ մագնիսամիջուկային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) համար: Հավանաբար նախարարությունը հաշվարկում է, որ այս կերպ նրանք  կհավաքագրեն  պետպատվերի համար մեկ-երկու ամսվա գումար: Միաժամանակ այդ համատարած տուգանքները  կվախեցնեն  ոչ խոշոր բուժհիմնարկների ղեկավարներին եւ նրանք կհրաժարվեն հիվանդներին վերոհիշյալ հետազոտությունների համար ուղեգրեր տալուց, ինչը, բնականաբար, կանդրադառնա հիվանդների վրա, որոնք կա՛մ ստիպված կլինեն դադարեցնել հետազոտությունները, կա՛մ վճարել սեփական գրպանից:

Կան լուրեր, որ նախարարությունում իրականացվում է հատուկ ծրագիր, որպեսզի ոչ խոշոր  բուժհիմնարկները սննկանան եւ հանձնվեն կոնեցիոն կառավարման խոշորներին: Այսինքն`  հանրապետության  բուժհամակարգը նույնպես մոնոպոլիզացվի եւ տրվի բժշկության ոլորտում օլիգարխներին:

Սակայն նախարարության  գործողությունները  անօրինական են եւ հակասում են մի շարք օրենսդրական նորմերի: Ամբողջ հարցն այն է, որ ամբուլատորիաները եւ պոլիկլինիկաները ուղեգրեր տալիս են միայն  խոշոր բուժհաստատություններում աշխատող նեղ մասնագետների եզրակացության հիման վրա: Բացի այդ, մինչեւ այժմ բացակայում են  այս հարցում կատարման ուղեցույցերը: Մի խոսքով, խառնաշփոթ, ինչպես ամենուրեք: 

Վերոհիշյալ բուժհիմնարկների աշխատակիցները առանց այդ էլ գտնվում են բարդ իրավիճակում: Բանն այն է, որ նույն նախարարության պահանջով նրանց աշխատավարձները տարվա սկզբից էականորեն նվազել են, իսկ ծանրաբեռնվածությունը` մի քանի անգամ աճել է: 

Այս իրավիճակը  լարվածություն է առաջացրել նախարարության եւ մարզսպետարանների միջեւ, քանի որ  ամբուլատորիաները գտնվում են մարզպետարանների ենթակայության տակ: Չի բացառվում, որ գործը հասնի դատական վեճերի մարզպետարանների ու նախարարության միջեւ: Այս առումով իշխանական թիմի մեջ կա  առողջապահության ոլրոտը ձեռքից ձեռք խլելու խնդիր:

Ա. Հովհաննիսյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում երկկողմ հանդիպում կանցկացնի Նիկոլ Փաշինյանի հետՉինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա նավերի զավթումըԱրմեն Մելիքբեկյանը չի մասնակցում ՀՖՖ ժողովինԴեկտեմբերի 28-ին Նիկոլ Փաշինյանն անձամբ կգրոհի Մայր ԱթոռըԹուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցելՄոսկվայի հարավում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով ռուս գեներալ է զոհվել«Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցելՕրվա աստղագուշակԱլիևի կողմից Ադրբեջանում սկսվել է նախաձեռնված համաներման գործընթացըԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՓոխարժեքն այսօրՏեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴԻլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանըՀայ հոգևորականությունը սխրանքի ու ազգի իրական ընտրանու օրինակ է ցուցադրումԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներԲոլորին փողով էր չափում. Ով է իրականում Վեհափառի դեմ դուրս եկած Վազգեն ՄիրզախանյանըԱդրբեջանական բենզինի թաքնված ականները. Մեկնաբանում են տնտեսագետներըՑավո՜ւմ եմ քո համար, հայրենի երկիր Հայաստա՛ն, քանզի ղեկավարդ միջազգային հանցագործ ու ահաբեկիչ է. Տեր ՍերոբՊաշտպանվելու ամենալավ ձևը, թերևս հարձակվելն է... Հայկ ՂազարյանՄեղավոր եմ. ինչ է պատմում Հրաչյա Պապինյանը՝ Տեր Վրթանեսի մասին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված