Արման Ծառուկյանը Հայաստանում է Իսրայելը հաստատել է Արևմտյան ափին նոր հրեական բնակավայրեր կառուցելու ծրագիրը ԱՊՀ-ն այս 30 տարում հաստատվել է որպես տարածաշրջանային հեղինակավոր ինտեգրացիոն միավորում Քաղաքացին իրավունք ունի տրանսպորտի ուղեվարձը վճարել ինչպես ընթացքի մեջ, այնպես էլ երթուղին ավարտելիս. Իրավագետը հանրային տրանսպորտում տուգանելու մասին Ադրբեջանական պրեմիում բենզինը կվաճառվի 440 դրամով․ «Ազատություն» Փաշինյանը ջերմորեն ողջունեց Պուտինին, ԱՊՀ մյուս ղեկավարներին և մոտեցավ Էրմիտաժի տնօրեն Պիոտրովսկուն Չինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա նավերի զավթումը Արմեն Մելիքբեկյանը չի մասնակցում ՀՖՖ ժողովին «Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցել Օրվա աստղագուշակ

Թողեք ինտրիգը կամաց-կամաց բացվի. Լեւոն Զուրաբյան

Հանդիպում

Նախորդ շաբաթ «Ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին» հայտարարության նախագիծ ներկայացնելու վերաբերյալ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ կայացած խորհրդարանական լսումներին ներկա էր ՀԱԿ փոխնախագահ ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ, ինչի մասին էլ ծավալվեց մեր զրույցը նրա հետ:

«ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՆՑԱՆՔՆԵՐ Է ԳՈՐԾԵԼ ԵՎ ՊԵՏՔ Է ՀԵՌԱՑՎԻ»

— Ի՞նչ ակնկալիքներ ունեք Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացից: Նման լսումներն ինչպիսի՞ արդյունքներ կարող են տալ:

Կոնկրետ լսումները շատ լավ հնարավորություն էր` օգտագործելու Ազգային ժողովի ամբիոնը: Ի վերջո,  խոսելու թիվ մեկ ամբիոնը պառլամենտն է, ինչը հենց նշանակում է խոսել: Շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Նորմալ եմ համարում բոլոր այս քննարկումները, որովհետեւ, իսկապես, Նիկոլ Փաշինյանը հանցանքներ է գործել մեր ժողովրդի նկատմամբ, եւ պետք է հեռացվի: Ուրիշ հարց է, թե որն է այդ հեռացման բանալին, եւ թե ինչպես անենք, որպեսզի շնից փախնելուց հետո՝ գելի բերան չընկնենք:

Ձեր հարցազրույցներում նշել եք, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը լուրջ դերակատարություն է ունենալու առաջիկա ընտրություններին: Ի՞նչ ձեւաչափով եք սա պատկերացնում, հիմա տարբեր քաղաքական ուժեր արդեն իսկ հայտարարում են ընտրություններին առանձին մասնակցելու հայտ ներկայացնելու մասին: Արդյոք հնարավոր լինելո՞ւ է առանց համախմբման՝ ազատվել Փաշինյանի իշխանությունից: Իսկ եթե տեսնում եք համախմբում այլ ուժերի հետ, ապա որո՞նք են դրանք:

Թողեք` ինտրիգը կամաց-֊կամաց բացվի: Այդքանը բացեցինք, մի քիչ էլ համբերություն ունեցեք, մի օր էլ ուրիշ բան կբացվի։ Ամենակարեւորը՝ պիտի բոլորը հասկանան, որ Հայաստանի հիմնադիր նախագահը չի կարող անտարբեր լինել կամ անմասն լինել մեր երկրի ճակատագրի նկատմամբ: Հատկապես, երբ այդ ճակատագիրը վտանգված է, ինքը չի կարող չմասնակցել այս գործընթացներին։ Սա մի հանրապետություն է, որ 10-11 այլ տղերքով՝ «Ղարաբաղ» կոմիտեով, իրենք ստեղծել են եւ իսկապես հիմնադիր հայրերն են այս հանրապետության: Իրենց կյանքի մի գործը՝ Ղարաբաղի ազատագրումն, արդեն, փաստորեն, մսխեցին, տապալեցին՝ Արցախը ոչնչացնելով։ Հիմա էլ գործընթացները գնում են արդեն դեպի Հայաստանի Հանրապետության անկախության ոչնչացումը: Բնականաբար, Լեւոն Տեր-Պետրոսյանը չի կարող անտարբեր լինել եւ կմասնակցի։ Չի թողնի, որ նման բան կատարվի:

«ՆՈՒՅՆ ԳԵՏԸ ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ ՉԵՆ ՄՏՆՈՒՄ, ՊԵՏՔ Է ՓՆՏՐԵԼ ՆՈՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ»

— Ինչպե՞ս, եթե ՀԱԿ-ը չի պատրաստվում դաշինք կամ միասնական քաղաքական շարժում սկսել ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ էլ Սերժ Սարգսյանի ղեկավարած քաղաքական ուժերի հետ, ինչի մասին Դուք հայտարարեցիք լսումների ժամանակ: Ավելին՝ նախկինում Ամենայն Հայոց կաթողիկոսի նախաձեռնությամբ էլ երեք նախագահների համախմբում հնարավոր չեղավ:

— Նույն գետը երկու անգամ չեն մտնում: 2021 թվին, երբ իսկապես պետք էր այդ համախմբումը, Տեր-Պետրոսյանն այդ առաջարկն արեց, բայց այն չկայացավ։ Հիմա կարծում եմ` պետք է փնտրել նոր լուծումներ:

— Այսինքն՝ նկատի ունեք ձեւավորել լայն ընդդիմադիր ճակատ այլ քաղաքական ուժերի հե՞տ։

Իհարկե, պետք է լինի լավ համախմբում՝ քաղաքական ուժերի, հեղինակավոր անհատների։ Սա պիտի դառնա իսկապես համաժողովրդական շարժում, որովհետեւ մինչեւ երկրում մթնոլորտ չփոխվի՝ ոչինչ հնարավոր չէ անել։ Մենք սրա մասին չպիտի մտածենք ո՛չ էլեկտորալ առումով, ո՛չ իմպիչմենթի համար եւս մեկ-երկու պատգամավորի ձայն կորզելու հարթության մեջ: Մինչեւ ժողովուրդը ոտքի չկանգնի՝ տեսնելով մի առաջնորդություն, որին ինքը հավատում է, ոչ մի հարց չի լուծվելու։

Բայց ո՞ւմ հետ եք պատրաստվում համախմբվել, օրինակ, տարբեր ժամանակահատվածներում Ձեր քաղաքական հակառակորդների հետ պատրա՞ստ եք մի ճակատ կազմել՝ ամեն ինչ մի կողմ դնելով:

Ես ասեմ` մենք շատ բան կարող ենք մի կողմ դնել, այդ թվում նախկին ինչ-որ տարաձայնություններ, նույնիսկ՝ գաղափարախոսական, բայց պետք է լինի մի պլատֆորմ, որի շուրջ մենք միավորվում ենք, ասենք լինի մի հինգ-վեց լրջագույն հարց Հայաստանի տեսլականի վերաբերյալն, որը մեզ միավորելու է։ Գիտեք, անգաղափար միավորումները ոչ մի բան չեն տա ինչ֊-որ շատ կարեւոր կետերի, առանցքների շուրջ պետք է համաձայնության գանք, որ նաեւ ժողովուրդն էլ մեզ հավատա: Ժողովուրդը պիտի տեսնի` իսկ ի՞նչ ենք ուզում անենք, եւ եթե այն ներկայացվում է, պարզ է, որ կարելի է դրա շուրջ արդեն միավորվել: Մնացածն արդեն այդքան կարեւոր չէ եւ երկրորդական է:

«ԵՍ «ԿԾԵՓԵՄ» ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԱՅԴ ԲԱՆԱՎԵՃՈՒՄ, ԿԱՏԱՐՅԱԼ ԶՐՈ Է»

— Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի երեք նախկին նախագահներին բանավեճի հրավերի՝ Դուք հրապարակային դիմել էիք ՀՀ առաջին նախագահին, որպեսզի Ձեզ տա լիազորություն՝ իր անունից մասնակցելու այդ բանավեճին: Ի վերջո, բանավեճի գնալո՞ւ եք:

— Ես կազմ, պատրաստ եմ։ Եթե Փաշինյանը նախապայման է համարելու, որ ես պիտի լիազորագիր ստանամ Տեր-Պետրոսյանից, այդ դեպքում՝ լրջորեն դրանով կզբաղվեմ։ Այդ լիազորագիր-դիմումը, կներեք, ընդամենը երգիծական ժանրի գրառում էր, կոպիտ ասած՝ ձեռառնոցի էր, ծաղր Փաշինյանի հիստերիկ ֆեյսբուքյան գրառումների նկատմամբ։ Այդ մարդը ամեն անգամ, երբ խոսք է գնում 2019 թվի պլանի բացահայտման մասին, ընկնում է հիստերիկայի մեջ և փորձում է խոսակցությունը շեղել նրանով, որ իր հետ պետք է անպայման գան նախագահները բանավիճեն: Այ մարդ, դու մի հատ 2019 թվի պլանը բացահայտի, ի՞նչ կա այդտեղ: Ասում են` Տեր-Պետրոսյանն այսպես է արտահայտվել, Քոչարյանն՝ այնպես, հրապարակի՛ բոլոր պլանները։ Մեր ժողովուրդը ե՛ւ խելք ունի, ե՛ւ փորձագետներ կան, թողեք մեր հանրությունը ինքն իր դատն անի: Բայց դա մահ է իրենց համար, վախենում են։

— Իսկ ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը վստահ է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի գնում Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճի, որովհետեւ, կներեք, ուղիղ մեջբերում եմ՝ վերջինս «կծեփի նրան պատերով»:

— Անգամ ես «կծեփեմ» այդ բանավեճում, էլ ուր մնաց` Տեր-Պետրոսյանը, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը ո՛չ Ղարաբաղյան խնդրի փաստաթղթերին է տիրապետում, ո՛չ աշխարհաքաղաքական գործընթացների նրբություններին, կատարյալ զրո է։ 5 րոպե ինքը չի դիմանա ինձ հետ բանավեճին: Դեռ այդ 5 րոպեն էլ է հարցական: Ի՞նչ են խոսում:

«ՊԱՐՏԱԴՐՈՒՄ ԵՆ ԹԵՍՏԱՅԻՆ «ԿՐԱԿՈՑՆԵՐԸ» ԿԱՏԱՐԵԼ. ՍԱ ԲԱՆԴԱՅԻ ՕՐԵՆՔՆ Է»

ՔՊ-ականներից շատերը, որոնք ժամանակին առնվազն մեծ երկրպագուն են եղել ՀԱԿ-ի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի, հիմա իրար հերթ չտալով՝ քննադատում են։ Ինչպե՞ս սա հասկանալ:

Գիտե՞ք չէ, եթե ուզում են հավատարմությունը ստուգեն բանդաներում, գանգստերները զենքը դնում են այդ ստուգվողի ձեռքը, ասում են` մի հատ մեր թշնամուն ոչնչացրու, որ մենք հասկանանք, թե դու իրենց հետ չես, մեր հետ ես։ Դրա համար հենց այն մարդիկ, ովքեր այսպես ասեմ՝ ամենալեւոնականն են եղել այդ թիմում, հենց իրենց պարտադրում են այդ թեստային «կրակոցները» կատարել։ Սա բանդայի օրենքն է։

Ժամանակին, երբ մի խմբակցության պատգամավորներ էիք Նիկոլ Փաշինյանի հետ, շատ էր խոսվում Ձեր եւ նրա միջեւ վատ հարաբերությունների մասին։ Գուցե պետք էր ավելի շուտ լսեին Ձեզ, որ հիմա չասեին, թե ՀԱԿ-ի աճեցրած կադրն է, Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակն է:

— Դե ասողին, լսող է պետք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ամենաչսիրված երկրների ցանկում են նաև մեր հարևաններ Իրանը և Թուրքիան, առաջին տեղում Չինաստանն էԱրման Ծառուկյանը Հայաստանում էԻսրայելը հաստատել է Արևմտյան ափին նոր հրեական բնակավայրեր կառուցելու ծրագիրըԱՊՀ-ն այս 30 տարում հաստատվել է որպես տարածաշրջանային հեղինակավոր ինտեգրացիոն միավորումԻնչու YouTube-ը չի դրամայնացվում Հայաստանում․ Փաշինյանի ու ԲՏԱ նախարարի անկատար խոստումները. ՀետքՔաղաքացին իրավունք ունի տրանսպորտի ուղեվարձը վճարել ինչպես ընթացքի մեջ, այնպես էլ երթուղին ավարտելիս. Իրավագետը հանրային տրանսպորտում տուգանելու մասին Ադրբեջանական պրեմիում բենզինը կվաճառվի 440 դրամով․ «Ազատություն»Փաշինյանը ջերմորեն ողջունեց Պուտինին, ԱՊՀ մյուս ղեկավարներին և մոտեցավ Էրմիտաժի տնօրեն ՊիոտրովսկունՎլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում երկկողմ հանդիպում կանցկացնի Նիկոլ Փաշինյանի հետՉինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա նավերի զավթումըԱրմեն Մելիքբեկյանը չի մասնակցում ՀՖՖ ժողովինԴեկտեմբերի 28-ին Նիկոլ Փաշինյանն անձամբ կգրոհի Մայր ԱթոռըԹուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցելՄոսկվայի հարավում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով ռուս գեներալ է զոհվել«Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցելՕրվա աստղագուշակԱլիևի կողմից Ադրբեջանում սկսվել է նախաձեռնված համաներման գործընթացըԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՓոխարժեքն այսօրՏեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված